Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցեր
- Ընդհանուր պատկերացում մատենագիտության մասին, նրա պատմական զարգացումը:
- Փաստաթղթային հաղորդակցությունների համակարգը որպես մատենագիտական ինֆորմացիայի գործունեության միջավայր:
- «Փաստաթուղթ - ընթերցող» համակարգը որպես մատենագիտական տեղեկատվության ծագման աղբյուր:
- Փաստաթղթերի դասակարգումը որպես մատենագիտական գործունեության բնագավառ:
- Մատենագիտական տեղեկատվության գոյության ձևերը և հիմնական հասարակական ֆունկցիաները: Ֆունկցիա հասկացությունը ժամանակակից մատենագիտության մեջ:
- Մատենագիտական տեղեկատվությունը սոցիալական հաղորդակցությունների համակարգում:
- Մատենագիտության զարգացումը Հայաստանում, արտասահմանում և հայկական սփյուռքում:
- Մատենագիտական գործունեություն. նրա ծագումը, տեսակները, զարգացումը և ժամանակակից կառուցվածքը:
- Մատենագիտական գործունեության հիմնական կոմպոնենտները, օբյեկտները, սուբյեկտները, պրոցեսները, միջոցները և արդյունքները:
- Մատենագիտությունը որպես գիտություն. ուսումնասիրման օբյեկտը և կառուցվածքը:
- Համակարգա-գործունեության մոտեցումը ժամանակակից մատենագիտության մեջ:
- Գիտահետազոտական աշխատանքների կարևորությունը մատենագիտության բնագավառում. նպատակը և զարգացման ուղղությունները:
- Մատենագիտությունը հարակից գիտությունների համակարգում. մատենագիտություն և գրադարանագիտություն, մատենագիտություն և փաստաթղթագիտություն, նրանց միասնությունը և տարբերությունը:
- Մատենագիտության հարաբերությունը ինֆորմատիկայի, սոցիոլոգիայի, հոգեբանության և մանկավարժության հետ:
- Ճյուղային մատենագիտություն. կառուցվածքը, զարգացման ուղղությունները և կիրառական ոլորտները:
- Ընթացիկ, հետադարձ և հանձնարարական մատենագիտություններ. Ընդհանուր բնութագրերը:
- Մատենագիտական ձեռնարկներ, դրանց տեսակները և գործառույթները:
- Մատենագիտության և գրքագիտության փոխադարձ կապը:
- Գրքագիտությունը որպես գրքի և գրքային գործի մասին գիտական իմացության համակարգ:
- «Փաստաթուղթը» և «գիրքը» որպես տեղեկատվության աղբյուրներ, նրանց տեսակները և դասակարգումը:
- Գիրքը սոցիալական հաղորդակցության և տեղեկատվական միջոցների համակարգում:
- Գիրքը որպես գրքագիտական ուսումնասիրության օբյեկտ: Գրքի կառուցվածքը, ձևավորումը և գործառույթները:
- Գրի և գրքի ծագման և զարգացման ընդհանուր փուլերը Հայաստանում և արտասահմանում:
- Գրքի տեղն ու դերը, տեղեկատվության տարածման մեջ և համամարդկային մշակույթի համակարգում:
- Գրքի պատմությունը, տեսությունը, դասակարգումը, սոցիոլոգիան, արվեստը, մշակույթը: Գրքային հուշարձաններ:
- Գրքագիտությունը հարակից գիտությունների համակարգում:
- Ձեռագիր գրքեր: Հայկական ձեռագրերի ստեղծման կենտրոնները:
- Ձեռագիր, տպագիր և էլեկտրոնային գրքեր. կառուցվածքը և փոխհարաբերության հիմնախնդիրները:
- Գրահրատարակչական գործի պատմությունն ու տեսությունը, հրատարակչական և հեղինակային իրավունքը: Գրքի ուսումնասիրման մեթոդները:
- Գրքագիտական հետազոտությունների կազմակերպումը, ուղղությունները, հիմնախնդիրները և նշանակությունը:
- Հայ տպագրության սկզբնավորումը և պատմական զարգացումը Հայաստանում, Արցախում և հայկական սփյուռքում:
- Պարբերական հրատարակություններ. տեսակները և ընդհանուր բնութագրերը:
- Գրադարանային-մատենագիտական և տեղեկատվական աշխատանքների կազմակերպման ժամանակակից հիմնախնդիրները:
- Հայ և օտարազգի նշանավոր մատենագետներ և գրքագետներ:
- Գրադարանագիտությունը որպես գիտական և ուսումնական առարկա, նրա օբյեկտը և կառուցվածքը:
- Գրադարանագիտության տեղը հարակից գիտությունների համակարգում:
- Գրադարանագիտության փոխադարձ կապը մատենագիտության, գրքագիտության, փաստաթղթագիտության, սոցիոլոգիայի, մանկավարժության, հոգեբանության և ինֆորմատիկայի հետ:
- Գրադարանների տիպերն ու տեսակները (ազգային, գիտական, գիտատեխնիկական, ակադեմիական, բուհական, դպրոցական, մանկական, ռազմական, էլեկտրոնային և այլն). խնդիրները և առանձնահատկությունները:
- Գրադարանային գործի և գրադարանագիտության պատմական զարգացումը Հայաստանում և արտասահմանում. ներառյալ հայկական սփյուռքում:
- Գրադարանային գործի կազմակերպումը և ղեկավարումը: Ղեկավարման նպատակը, սկզբունքները, գործառույթները և մեթոդները:
- Գրադարանային-տեղեկատվական աշխատանքի ռազմավարական պլանավորում:
- Գրադարանագիտական հետազոտությունների նպատակը: Համեմատական մեթոդի կիրառությունը գրադարանային գործում:
- ՀՀ օրենքը «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ( 2013թ.):
- Գրադարանային գործը և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները:
- Գրադարանային-տեղեկատվական և մատենագիտական բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման և վերապատրաստման հիմնախնդիրները արդի դարաշրջանում:
- Գրադարանային սպասարկման համակարգ. տեղն ու նշանակությունը արդի տեղեկատվական հասարակարգում:
- Գրադարանային-մատենագիտական սպասարկումը որպես հումանիտար և տեխնոլոգիական հիմնախնդիր:
- Ընթերցողների դասակարգումը և ուսումնասիրման նպատակը գրադարաններում:
- Ընթերցանության կուլտուրայի ձևավորումը գրադարանում:
- Մենեջմենթը գրադարանային գործում. ձևավորումը և զարգացումը:
- Գրադարանային ֆոնդը (ԳՖ) որպես համակարգ. ֆոնդի ձևավորման սկզբունքները և տարրերը:
- Գրադարանային ֆոնդի համալրում, մշակում, հաշվառում, դասակարգում և օգտագործում: ԳՖ-ի կապերը:
- Գրադարանային ֆոնդի. պահպանման ռեժիմները (ջերմային, լուսնային, հաշվառման, տեխնիկական, էլեկտրոնային և այլն):
- Գրադարանային ֆոնդը փաստաթղթային ֆոնդերի (մատենադարանների, արխիվների, թանգարանների) համակարգում. ընդհանուր բնութագիրը:
- Գրադարանային քարտարաններ. տեսակները, կազմման սկզբունքները և կառուցվածքային բնութագրերը:
- Գիրքը («փաստաթղթը») որպես մատենագիտական նկարագրման օբյեկտ, նկարագրման տարրերը:
- Ըստ գիտությունների գրադարանային-մատենագիտական դասակարգման սկզբունքները և նշանակությունը:
- Գրադարանային-մատենագիտական գործի վերլուծություն. կարևորությունը և զարգացման արդյունավետությունը:
- Հայ և օտարազգի նշանավոր գրադարանագետներ:
- Արխիվագիտության առարկան և հիմնական հասկացությունները:
- Արխիվային գործը Հայաստանում և արտասահմանում:
- Փաստաթղթերի նկարագրումը և արխիվային ֆոնդը, ցուցակ, գործ, թերթ:
- Արխիվային գործի մասին ՀՀ օրենսդրությունը:
- Գրքի դերը ժամանակակից աշխարհում:
- Գրադարանագիտությունը գիտության համակարգում:
- Մատենագիտության տեսակները:
- Հայաստանի ազգային գրադարան:
- Մատենագիտության խնդիրները:
- Մաշտոցի անվան Մատենադարաան մատենագիտականգործնեությունը:
- Հայաստանի Ազգային գրադարանի մատենագիտական գործնեությունը:
- Հայ նշանավոր մատենագետները:
- Մխիթարյանների մատենագիտական գործունեությունը:
- Աշխարհի խոշորագույն գրադարանները:
- Մատենագիտության էությունը:
- Գրադարանները Եվրոպայում:
- Գրադարանը որպես մշակութային կենտրոն:
- Գրքի արտաքին ձևավորումը:
- Հայ ձեռագիր գրքի կենտրոններ:
- Գրքի դերը ժամանակակից աշխարհում:
- Հայաստանի Ազգային գրադարան:
- Գրադարաններում օգտագործվող տեխնիկական և ծրագրային միջոցների դասակարգումը։
- Գրադարաններում օգտագործվող տեխնիկական և ծրագրային միջոցները համաձայն դրանց հատկացվածության։
- Գրադարանային կահույքի ֆունկցիոնալ հատկացվածությունը և օգտագործման առանձնահատկությունները:
- Գրադարանի սոցիալական գործառույթների զարգացման պատմություն:
- Գրադարանների տիպերը և տեսակները:
- Մատենագիտության տեսակները:
- Էլեկտրոնային շտեմարաններ:
- Մատենագիտական նկարագրությունը ՄԱՐԿ ֆորմատի օգնությամբ:
- Հայաստանի ազգային գրադարանի մատենագիտական գործունեությունը:
- Հայ պարբերակական մամուլի սկզբնավորում.պատմության զարգացման փուլերը: