ՀՀ պետական կառավարման ակադեմիա (Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն)

Հարցեր
  1. Հոգեբանության մեթոդաբանությունը, հոգեբանական հետազոտության առարկան և մեթոդները:
  2. Հոգեբանության զարգացումը մինչգիտական շրջանում (Պլատոն, Արիստոտել, Ռ. Դեկարտ, Ջ. Լոկ):
  3. Հոգեբանական գիտության զարգացման փուլերը: Գիտական իմացություն. պարադիգմա, գաղափարներ, նոր գիտելիքներ:
  4. Հոգեկանի կառուցվածքն ու գործառույթները: Հոգեկանը և իրականության արտացոլումը:
  5. Հոգեկանի ուսումնասիրության գիտական մոտեցումները:
  6. Հոգեբանության մեթոդաբանական սկզբունքները(դետերմինիզմ, սուբյեկտության, գիտակցության և գործունեության միասնականության, ակտիվության, փոխազդեցության, զարգացման):
  7. Հոգեբանական հետազոտության կազմակերպման մեթոդաբանական հարցեր: Օբյեկտիվության չափանիշը հոգեբանական հետազոտություններում:
  8. Տեսական վերլուծությունը, գիտափորձը, զրույցը, դիտումը, թեստավորումը և վիճակագրական վերլուծությունը որպես հետազոտական մեթոդներ:
  9. Գիտափորձ. տեսակները:
  10. Հոգեբանական ախտորոշումը աշխատակազմի համալրման գործընթացում:
  11. Հոգեկանի պատմական զարգացումը:
  12. Հոգեկանի արտացոլման մակարդակները: Գիտակցության ծագումը և զարգացումը:
  13. Գիտակցականի և անգիտակցականի դրսևորումները գործունեության կարգավորման մեջ:
  14. Զգայությունների բնութագիրը, էությունը և դերը մարդու կյանքում:
  15. Զգայությունների ֆիզիոլոգիական մեխանիզմները, ռեֆլեկտորային օղակ, հետադարձ կապ, ռեցեպտոր-էֆեկտոր:
  16. Զգայությունների փոխներգործությունը և զարգացումը, սենսիբիլիզացիա, սինեզթեզիա, զգայությունների զարգացման հնարքները:
  17. Զգայությունների փոխներգործությունը և զարգացումը, սենսիբիլիզացիա, սինեզթեզիա, զգայությունների զարգացման հնարքները:
  18. Ընկալման առանձնահատկությունները և ֆիզիոլոգիական հիմքերը:
  19. Ընկալում. ապերցեպցիա և դիրքորոշում:
  20. Միջանձնային ընկալման ընդհանուր հոգեբանական ասպեկտները, անձնային գծերի ռեզոնանսը, պրոյեկցիա, ինտրոյեկցիա, ատրիբուցիա:
  21. Հիշողությունը որպես իմացական գործընթաց:
  22. Հիշողության հիմնական մոտեցումներն ու տեսությունները:
  23. Հիշողության գործընթացները՝ մտապահում, պահպանում, վերարտադրում, մոռացում:
  24. Հիշողության դասակարգումը, տեսակները, ձևերը: Հիշողության տեսակները՝ ըստ մտապահվող տեղեկության բնույթի և նրա վերարտադրության ձևի:
  25. Հիշողության տարիքային առանձնահատկությունները, զարգացումը: Մնեմոտեխնիկաներ:
  26. Հիշողությունը և մտածողությունը, հիշողությունը և խոսքը: Հիշողությունը և մտապատկերները:
  27. Հիշողության ուսումնասիրման կիրառական ասպեկտները: Հիշողության զարգացման պայմաններն ուսումնական գործունեության ժամանակ:
  28. Մտապատկերների առանձնահատկությունները, դասակարգումը:
  29. Զուգորդությունները, տեսակները:
  30. Ուշադրություն. ուշադրության տեսակները:
  31. Ուշադրության ֆիզիոլոգիական մեխանիզմները:
  32. Ի.Պ. Պավլովի փոխադարձ ինդուկցիայի օրենքը: Ա.Ա. Ուխտոմսկու տեսությունը, դոմինանտի գաղափարը: Օպտիմալ գրգռվածության կենտրոնի տեսությունը:
  33. Ուշադրության զարգացումը գործունեության մեջ:
  34. Ուշադրություն և գործունեություն: Ուշադրությունը որպես հսկողության գործողություն (Պ.Գալպերին):
  35. Մտածողություն և խոսք. մտածողության դերը գործունեության կարգավորման մեջ:
  36. Մտածողության հասկացման տարբեր մոտեցումները Ու. Ջեյմսի, Կ. Դունկերի, ժ. Պիաժեի, Ա. Լեոնտևի. Ս. Ռուբինշտեյնի, Օ. Տիխոմիրովի աշխատություններում:
  37. Մտածողության տեսությունները:
  38. Մտածողության տեսակները և օպերացիաները:
  39. Մտածողություն և ինտելեկտ հասկացությունների հարաբերակցությունը:
  40. Ինտելեկտի հոգեբանության ոլորտում երեք խումբ հետազոտություններ. ինտելեկտի հոգեգենետիկա, ինտելեկտի ընդհանուր հոգեբանություն և հոգեմետրիկա:
  41. Լեզվի և խոսքի հիմնական հասկացումները. դրանց նույնացումը (Վ.Վունդտ, Վ. Հումբոլտ):
  42. Հույզեր. դրանց դասակարգումը:
  43. Հույզերի տեսությունները (Վ.Վունդտ, Վ.Ջեյմս-Կ. Լանգե):
  44. Հույզերի գործառույթները տարբեր հայեցակարգերում(գնահատում, մոտիվացիա, պաշտպանություն, ճանաչում):
  45. Հուզական վիճակներ: Սթրես, հոգեֆիզիոլոգիական կառուցակարգերը:
  46. Սթրեսի դրսևորման փուլերը, տեսակները: Հետվնասվածքային սթրեսային խանգարումներ:
  47. Ֆունկցիոնալ վիճակ. Ֆունկցիոնալ հնարավորություններ: Սիմոնովի ինֆորմացիոն տեսության ընդհանուր վերլուծությունը:
  48. Կամային գործընթացների կառուցվածքը և փուլերը:
  49. Կամքի տեսությունները:
  50. Դրդապատճառների պայքար և որոշման ընդունում, ընտրության հիմնահարցը:
  51. Անձ և անհատականություն, անձ և սուբյեկտ հասկացությունների մեկնաբանություններ:
  52. Անձի ազատությունը և դրա մեկնաբանությունը հոգեբանական տարբեր տեսություններում (հոգեվերլուծական, հումանիստական, էքզիստենցիալ):
  53. Անձը որպես համակարգ, անձի կառուցվածքը:
  54. Ինքնագիտակցության հիմնախնդիր: «Ես» կոնցեպցիա: Անձը և նրա կենսատարածքը: Անձի հիմնախնդրի մշակումը Լ.Ս. Վիգոտսկու դպրոցում:
  55. Անձի հիմնախնդիրը Լեոնտևի աշխատանքներում:
  56. Անձի հիմնահարցը Ս. Ռուբինշտեյնի աշխատանքներում. ընդունակություններ, խառնվածք:
  57. Բ.Գ. Անանևի, Վ.Ն. Մյասիշևի անձի տեսությունները:
  58. Ա.Վ. Պետրովսկու աշխատանքներում պերսոնալիզացիայի հայեցակարգերը:
  59. Ա.Վ. Պետրովսկու աշխատանքներում պերսոնալիզացիայի հայեցակարգերը:
  60. Դ. Էլկոնինի հայացքները անձի զարգացման վերաբերյալ մանկությունում և պատանեկությունում:
  61. Անձի ուսումնասիրման գործոնային մոտեցում. անձնային գծերի ուսումնասիրություններ (Օլպորտ, Այզենք, Քեթել, Մեծ Հնգյակ):
  62. Անալիտիկ հոգեբանության հիմնադրույթները (Յունգ):
  63. Անհատականության հոգեբանություն (Ադլեր):
  64. Հորնիի մոտեցումները անձի նևրոտիկ զարգացման և վարքի ռազմավարությունների վերաբերյալ:
  65. Փախուստ ազատությունից և էքզիստենցիալ պահանջմունքներ (Ֆրոմ):
  66. Անձի զարգացման էպիգենետիկական հայեցակարգ (Էրիքսոն):
  67. Սոցիալական ուսուցման տեսությունը(Տ.Ռոտտեր, Ա. Բանդուրա):
  68. Անձի կենսական ուղին, դրա շրջաբաժանման վերաբերյալ հայացքները(Կ.Ա.Աբուլխանովա):
  69. Ա. Մասլոուի անձի հումանիստական տեսությունը:
  70. Կ. Ռոջերսի անձի ֆենոմենոլոգիական–էքզիստենցիալ տեսությունը:
  71. «Ես»- կառուցվածքը. «Ես» կոնցեպցիա: «Ես» կոնցեպցիայի կառուցվածքում կոգնիտիվ, հուզական-գնահատող և վարքային դիրքորոշումներ բովանդակությունը:
  72. «Ես» -ի պաշտպանական կառուցակարգերը, գործառույթները, հիմնական տեսակները:
  73. Անձի հարմարման հիմնահարցի մոտեցումները:
  74. Դրդապատճառի էությունը և կառուցվածքը. ձևավորման փուլերը: Դրդապատճառների պայքարը:
  75. Դրդապատճառի հոգեբանական տեսությունները: Դրդապատճառ և գործունեություն:
  76. Ընդունակությունների հիմնախնդրի ձևավորումը և պատմական զարգացումը: Ընդունակությունների դասակարգումը:
  77. Մտավոր ընդունակություններ(ինտելեկտ).ուսումնասիրման տարբեր մոդելներ(Գ. Գարդներ, Չ. Սպիրմեն, Լ. Թերսթոուն, Ռ. Ստերնբերգ):
  78. Անհատ, անձ, անհատականություն:
  79. Խառնվածք, բնավորություն, անձ հասկացությունները և դրանց հարաբերակցությունը տարբեր մոտեցումներում:
  80. Խառնվածքը որպես անհատական առանձնահատկություն:
  81. Խառնվածքի դասական տեսությունները:
  82. Խառնվածքի ժամանակակից տեսությունները(Ստրելյաու, Մեռլին, Ռուսալով) և հոգեդինամիկ հատկությունները:
  83. Բնավորության և խառնվածքի հարաբերակցությունը(Վ. Մեռլին, Վ. Մյասիշև, Է. Կրեչմեր, Վ. Շելդոն):
  84. Բնավորության հատկություններ և հոգեդինամիկ հատկություններ:
  85. Բնավորության շեշտվածություն: Շեշտվածություն և հոգեպաթիաների տիպաբանություն/Լեոնգարդ, Լիչկո, Գանուշկին/:
  86. Զարգացող անձը՝ որպես ակմեաբանության գլխավոր օբյեկտ: Պրոֆեսիոնալիզմը և սոցիալ-ակմեաբանական կոմպետենտությունը:
  87. Գործունեության հոգեբանական համակարգ: Գործողություն, հմտություն, կարողություն, ընդունակություն:
  88. Մասնագիտական գործունեության բաղադրիչների բնութագիր: Պրոֆեսիոգրաֆիա, պրոֆեսիոգրամա, հոգեգրամա հասկացությունները:
  89. Հոգեգրամայի հիմնական բաղադրիչները, սկզբունքները և կառուցվածքը:
  90. Մասնագիտական կողմնորոշման և ընտրության հիմնահարցը աշխատանքային ու ինժեներական հոգեբանության մեջ:
  91. Իրավաբանի մասնագիտական գործունեության հոգեբանական նկարագիրը:
  92. Դատահոգեբանական փորձաքննությունների նախապատրաստումը, իրականացումը:
  93. Աշխատանքային գործունեության մեջ անձի ուսումնասիրության առանձնահատկությունները կառավարման հոգեբանության մեջ:
  94. Կառավարչական գործունեություն. հիմնական բնութագրերը
  95. Ղեկավարի գործունեության հոգեբանական առանձնահատկությունները:
  96. Մարզիկի անձնային առանձնահատկությունները, նրա հոգեկան հատկությունների կառուցվածքն ու դինամիկան կոնկրետ սպորտային գործունեության մեջ մասնագիտանալիս:
  97. Սպորտային կոլեկտիվը ղեկավարելու հոգեբանական առանձնահատկությունները:
  98. Զինվորականների անձի հոգեբանական առանձնահատկությունները և դրանց դրսևորումը ռազմական գործունեության պայմաններում:
  99. Քաղաքական գործունեության մեջ անձի հոգեբանական առանձնահատկությունները:
  100. Մանկավարժական գործունեություն ծավալող անձի հոգեբանական առանձնահատկությունները:
  101. Պետական ծառայության համակարգում անձի հոգեբանական յուրահատկությունները: