Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցեր
- Բջիջների կառուցվածքը և կառուցվածքային տարրերի դիֆերենցվածություն ըստ ֆունկցիաների: Էուկարիոտներ և պրոկարիոտներ (արխեբակտերիաներ և էուբակտերիաներ):
- Ֆերմենտների կայունության բարձրացման ճանապարհները, իմոբիլիզացման տեսակները։ Ֆերմենտային ռեակցիաների մոդելային մոտեցումներ: Կենսամիմետիկ և կենսանման պրոցեսներ, նրանց էությունը, կիրառական նշանակությունը:
- Սպիտակուցային պատրաստուկների կենսատեխնոլոգիա: Սպիտակուցի կենսաբանական արժեքավորության չափանիշները: Բակտերիալ և շաքարասնկային կենսազանգվածները որպես սննդային սպիտակուցի աղբյուր: Կերային սպիտակուցի ստացման համար օգտագործվող օրգանիզմների և մանրէային կենսազանգվածի նկատմամբ պահանջները:
- Միկրոօրգանիզմների մորֆոլոգիան, աճը և բազմացումը: Սեռական և անսեռ բազմացման առանձնահատկությունները և կենսաբանական իմաստը: Սպորներ և սերմեր:
- Ֆերմենտների դենատուրացումը և ռենատուրացումը. շապերոններ։
- Թաղանթանյութ պարունակող հումքի հիդրոլիզի տեխնոլոգիական սխեման և մանրէների աճեցման համար հիդրոլիզատների նախապատրաստումը: Հիդրոլիզատների բաղադրությունը:
- Սննդառության ձևերը միկրոբային աշխարհում: Ավտոտրոֆ, հետերոտրոֆ, ֆոտոավտոտրոֆ, ֆոտոհետերոտրոֆ, քեմոլիտոավտոտրոֆ, քեմոլիտոօրգանոտրոֆ, քեմոօրգանոհետերոտրոֆ ձևեր: Սապրոֆիտներ և պարազիտներ:
- Ֆերմենտային ռեակցիաների արգելակիչների տիպերը։
- Բազմաշաքարների կենսասինթեզը, բնութագիրը և դասակարգումը: Մանրէային բազմաշաքարների անջատումը և մաքրումը: Արտաբջջային գլիկանների կենսասինթեզի պայմանները: Բազմաշաքարների պատրաստի դեղային ձևերի ստացումը:
- Գենետիկա և գենոմագիտություն: Գենոտիպ և ֆենոտիպ: ԴՆԹ-ի կառուցվածքը և ռեպլիկացիայի մեխանիզմը:
- Ֆերմենտային կինետիկա. Միխաէլիս-Մենթենի հավասարումը։ Ֆերմենտային ռեակցիայի արագության կախվածությունը տարբեր ազդակներից (ջերմաստիճան, pH, իոնական ուժ, լուծիչ)։
- Հակաբիոտիկների բնութագիրը և դասակարգումը: Հակաբիոտիկների արտադրիչները և ստացման տեխնոլոգիական էտապները: Բենզիլպենիցիլինի և ստրեպտոմիցինի ստացման տեխնոլոգիական սխեմաները, պատրաստի դեղային ձևերի ստացումը:
- Վիրուսներ: Ֆագեր և ֆագոլիզիս:
- Նպատակային վերջանյութերի անջատման և մաքրման փուլերի սարքավորումներ: Գոլորշացում, նստեցում, ֆիլտրում և մեմբրանային մեթոդներ, իոնափոխանակում, բյուրեղացում, մանրացում, խառնում, չափածրարում:
- Պրոտեոմագիտություն (Proteomics): Սպիտակուցի երկրորդային և երրորդային կառուցվածք, շապերոններ:
- Մուտագենեզի մոլեկուլային մեխանիզմները: Ավանդական և կետային մուտագեններ: Մուտացիաների տիպերը: Մուտանտների օգտագործումը կենսատեխնոլոգիայում:
- Կենսակատալիզը որպես կենսատրանսֆորմացիայի հիմնական մեթոդ:
- Գլուտամինաթթվի կենսասինթեզը և նրա կարգավորման մեխանիզմները: Գլուտամինաթթվի արտադրիչ-մանրէները, և արտադրության տեխնոլոգիան:
- Տրանսֆորմացիա, տրանսդուկցիա, տրանսֆեկցիա, կոնյուգացիա և այլն:
- Նյութի, էներգիայի և ինֆորմացիայի փոխանակման մեխանիզմները բջջում: Ակտիվ և պասիվ տրանսպորտ: Կենսաէներգետիկա:
- Ամինաթթուների օգտագործման բնագավառները: Արդյունաբերական մասշտաբներով արտադրվող հիմնական ամինաթթուները: Ամինաթթուների ստացման եղանակները. սպիտակուցային հումքի հիդրոլիզատներից, կենսատրանսֆորմացիայի կիրառմամբ, մանրէաբանական սինթեզով:
- ՌՆԹ` տեսակները, տրանսկրիպցիա:
- Ֆերմենտային պատրաստուկների արտադրությունը: Ֆերմենտների անջատումը բնական աղբյուրներից: Ֆերմենտների տեխնոլոգիական պարամետրերի (չորրորդային կառուցվածք, մոլեկուլային զանգված, իզոէլեկտրական կետ, ջերմա և pH կայունություն և այլն) ազդեցությունը դրանց էքստրակցիայի, ուլտրաֆիլտրացիայի, օրգանական լուծիչներով և աղերով նստեցման, քրոմատոգրաֆիայի, բյուրեղացման, չորացման պրոցեսների վրա: Նշված պրոցեսների ապարատուրային ձևավորումը: Ֆերմենտային պատրաստուկների ստանդարտավորում, լիոֆիլիզացում և հատիկավորում:
- Պարբերական և անընդհատ կուլտուրաներ, դրանց գործնական կիրառությունը:
- Ռիբոսոմներ, սպիտակուցի սինթեզի մեխանիզմները, դրա կարգավորումը:
- Ֆերմենտարտադրիչների տեխնոլոգիական առանձնահատկությունները (ներ- և արտաբջջային ֆերմենտներ): Դեզինտեգրացիան որպես կենսակատալիզատորի ստացման փուլ: Դեզինտեգրացման եղանակներ:
- Աճի հորմոնը (սոմատոտրոպին). կենսաբանական ազդեցությունը, ստացման տեխնոլոգիան:
- Միկրոօրգանիզմների աճը ջերմաստիճանից կախված: Պսիխրոֆիլների, մեզոֆիլների և թերմոֆիլների առանձնահատկությունները: Էքստրեմոֆիլ միկրոօրգանիզմների առանձնահատկությունները և դրանց կիրառական-տեխնոլոգիական նշանակությունը:
- Ֆերմենտային կատալիզի հիմունքները (Դանատանի հիպոթեզը): Ֆերմենտների սպեցիֆիկությունը, սպեցիֆիկության տեսակները, Կոշլանդի տեսությունը, արտահայտման քանակական չափանիշները։
- Բուսական ծագում ունեցող սպիտակուցների և հարակից նյութերի արտադրության տեխնոլոգիան:
- Բակտերիաների վեգետատիվ և սպորային ձևեր: Սպորավորման ֆիզիոլոգիան և գենետիկան: էնդոսպորներ:
- Ֆերմենտներ. ֆունկցիոնալ դերը, ազդեցության մեխանիզմները, դասակարգումը։ Ֆերմենտային ակտիվության կարգավորման մեխանիզմները կենդանի համակարգերում։
- Ֆենիլալանինի, թիրոզինի և տրիպտոֆանի կենսասինթեզի ընդհանուր սխեման:
- Մանրէների բարդ ռեակցիաների համաձայնեցումը միջավայրի պայմանների փոփոխությունների հետ՝ քեմոտաքսիս, ֆոտոտաքսիս, աէրոտաքսիս:
- Ֆերմենտների և ֆերմենտարտադրիչների հիման վրա ստացված իմոբիլիզացված կենսակատալիզատորներ, դրանց տեխնոլոգիական հատկությունները, առավելությունները և թերությունները:
- Արտադրական մասշտաբներով աճեցվող սնկերի հիմնական տեսակները և արտադրության տեխնոլոգիաները:
- Շտամ-արտադրիչներ, դրանց կառուցման սկզբունքները և եղանակները: Ելակետային շտամների (օբյեկտների) ընտրության սկզբունքները: Շտամ-արտադրիչների հատկանիշների գնահատման չափանիշները:
- Ամինաթթուների ասիմետրիկ կենսամիմետիկ սինթեզ:
- Մանրէների մակերեսային և խորքային կուլտիվացման սկզբունքային սխեման և դրա օգտագործումը արդյունաբերության մեջ: Ֆերմենտացիոն պրոցեսի արդյունավետության կախվածությունը աէրացիայից, միջավայրի pH-ից, ջերմաստիճանից:
- Մանրէների սելեկցիայի գենետիկական հիմունքները: Ռեգուլյատոր, աուքսոտրոֆ և տրանսպորտային մուտանտներ, դրանց ստացման և անջատման մեթոդները, օգտագործումը շտամ-արտադրիչների կառուցման գործընթացում:
- Ֆերմենտների անջատման և մաքրման մեթոդները:
- Փրփրագոյացման հիմնական պատճառները մանրէաբանական արտադրության մեջ: Փրփրամարիչների արդյունավետությունը և դրանց գնահատման մեթոդները:
- Գենային ճարտարագիտության մեթոդներով շտամ-արտադրիչների կառուցումը: Պլազմիդներ, դրանց կառուցվածքը և դերը գեների կլոնավորման գործընթացում: Պլազմիդների կայունության կենսատեխնոլոգիական նշանակությունը:
- Ամինաթթուների բնական սինթեզը և դրա մոդելավորումը (Բրաունշտեյնի տեսությունը):
- Մանրէների կուլտուրաների երկարատև պահպանման հիմնական եղանակները: Խորը սառեցում: Լիոֆիլիզացում: Մանրէների, հյուսվածքային և բջջային կուլտուրաների հավաքածուներ , դրանց բնապահպանական և արդյունաբերական նշանակությունը:
- Բույսերի կլոնալ միկրոբազմացում: Պրոտոպլաստների միաձուլում և սոմատիկ հիբրիդացում, սոմակլոնալ փոփոխականություն: Բույսերի գենետիկական ճարտարագիտություն պսակաձև գալերի Ti-պլազմիդների օգտագործմամբ:
- Կենդանի օրգանիզմների կենսագործունեության քիմիական բնույթը: Բջջի մոլեկուլային բաղադրիչների հիերարխիան։ Նուկլեինաթթուներ, սպիտակուցներ, բազմաշաքարներ, լիպիդներ, դրանց կառուցվածքը և ֆունկցիոնալ նշանակությունը։
- Կոռելյացիոն և ռեգրեսիոն անալիզ, դրանց կիրառությունը կենսատեխնոլոգիայում:
- Մոլեկուլային կլոնավորման համար օգտագործվող ֆերմենտներ՝ ռեստրիկտազներ, լիգազներ, պոլիմերազներ, հակադարձ տրանսկրիպտազներ:
- Բժշկական նշանակություն ունեցող պատրաստուկների ստացումը: Բժշկության մեջ ֆերմենտների կիրառման ժամանակակից իրավիճակը և հեռանկարները: Ֆերմենտների օգտագործումը փոխարինող և կոմպլեքսային թերապիայում (պրոտեոլիտիկ, ամիլոլիտիկ, ցելյուլոզոլիտիկ, լիպոլիտիկ):
- Լիզինի ստացման տեխնոլոգիական սխեման: Լիզինի արտադրիչ-մանրէների բնութագիրը:
- Ռեկոմբինանտ ԴՆԹ-ի ներմուծումը ռեցիպիենտ օրգանիզմ (պլազմիդային ձև, քրոմոսոմային տեղակայում, տրանսպոզոն): Ռեկոմբինանտ ԴՆԹ-ների էքսպրեսիան մանրէների բջիջներում:
- Մանրէաբանական սինթեզի և մանրէաբանական տրանսֆորմացիայի վրա հիմնված արտադրությունների էներգետիկ նյութական ծախսերի հաշվեկշիռ, շահութաբերություն:
- Սպիտակուցների ստացումը մեթանից, մեթանոլից, էթանոլից, հեղուկ ածխաջրածիններից, գազային ածխաջրածիններից, պարաֆիններից և այլն: Ջրիմուռները որպես սննդային սպիտակուցի աղբյուր: Ջրիմուռների կուլտիվացման մեթոդները:
- Բջջային ճարտարագիտություն: Կենդանիների բջջային և հյուսվածքային կուլտուրաների աճեցման սկզբունքները և առանձնահատկությունները: Հակագեներ, հակագենի էպիտոպ:
- Ամիլոլիտիկ, պեկտոլիտիկ, ցելյուլոլիտիկ, պրոտեոլիտիկ և լիպոլիտիկ ֆերմենտային պատրաստուկների ստացման աղբյուրները և կիրառման բնագավառները:
- Վիտամինների և կարոտինոիդների ստացումը, բնութագիրը և դասակարգումը: Վիտամին B12, ռիբոֆլավինի, էրգոստերինի և վիտամին C-ի ստացման տեխնոլոգիան: Բետա-կարոտինի կենսասինթեզի տեխնոլոգիան:
- Հակամարմիններ, հակամարմինների տիպերը և բնութագրերը: IgG-ի կառուցվածքը և գենետիկական բազմազանության հիմունքները, կիրառումը կենսաչիպերում: Մոնոկլոնալ հակամարմինների ստացման տեխնոլոգիաները և դրանց օգտագործումը:
- Անօրգանական նյութերի դերը բջջի կյանքում: Ջուր, ջրի ֆիզիկա-քիմիական բնութագրերը և դերը բջջի կենսագործունեությունում:
- Ինսուլինի կառուցվածքը և ազդեցության մեխանիզմը: Ինսուլինի ստացման մեթոդները: Գենային ճարտարագիտության մեթոդներով ինսուլինի շտամ-արտադրիչների ստեղծումը:
- Հիբրիդոմների տեխնոլոգիան. հիբրիդների ստեղծման սխեման:
- Ֆերմենտների կառուցվածքը, ակտիվ կենտրոն: Ֆերմենտների ազդեցության մեխանիզմները (հիդրոլազների, տրանսֆերազների, օքսիդառեդուկտազների օրինակով):
- Բույսերը որպես կենսատեխնոլոգիական օբյեկտներ. կալուսային կուլտուրաներ, կախույթային կուլտուրաներ, բուսական բջիջների պրոտոպլաստներ, հապլոիդ բջիջների կուլտուրաներ: Կալուսային կուլտուրաների մորֆոգենեզը:
- Ինտերֆերոնների և ինտերլեյկինների դասակարգումը և կենսաբանական ակտիվության մեխանիզմները: Ինտերֆերոնների և ինտերլեյկինների արդյունաբերական արտադրությունը: Գենաինժեներային ինտերֆերոններ և ինտերլեյկիններ: Դրանց կիրառումը հորմոնների արտադրության մեջ:
- Սարքավորումների և միջավայրերի մանրէազերծման հիմնական սկզբունքները, տարատեսակները և գնահատման մեթոդները: Մանրէազերծման փուլի ապարատավորումը: Ֆիտո- և զոոկենսատեխնոլոգիական արտադրություններում կիրառվող սարքավորումներ:
- Թափոնաջրերի աղտոտման հիմնական ցուցանիշները և դրանց կենսաբանական մաքրման մեթոդների դասակարգումը: Աերոբ և անաերոբ մաքրում: Մաքրիչ կառույցների հիմնական տեսակները:
- Մանրէաբանական արտադրության համար նախատեսված ֆերմենտատորների մասշտաբավորումը և ճարտարագիտական հաշվարկը, մասշտաբավորման ցուցանիշներ և չափանիշներ: Ֆերմենտացիոն պրոցեսների հսկողություն և կառավարում:
- Թթվածնի տոքսիկ ազդեցությունից բջիջը պաշտպանող ֆերմենտներ. սուպերօքսիդդիսմուտազ, կատալազ: Կլինիկական բժշկության և լաբորատոր պրակտիկայի համար թեստ-ֆերմենտների արտադրությունը: Իմոբիլիզացված ֆերմենտները և սպիտակուցները որպես դեղորայք:
- Պեպտիդների արտադրությունը: Պեպտիդային հակաբիոտիկներ. մեմբրանաակտիվ հակաբիոտիկներ (գրամիցիդին, վալինոմիցին), բակտերիայի բջջապատի սինթեզը ճնշող հակաբիոտիկներ, սպիտակուցի սինթեզը ճնշող հակաբիոտիկներ: Պեպտիդային ինսեկտիցիդներ: Պեպտիդային հորմոններ:
- Կենսասինթեզի նպատակով միկրոօրգանիզմների կուլտիվացման սկզբունքները: Ստատիկ կուլտուրայի աճի փուլերն ու հիմնական ցուցանիշները. աճի տեսակարար արագություն, տնտեսական և մետաբոլիկ գործակից, դրանց կախվածությունը կիրառված տեխնոլոգիական գործոններից:
- Աերոբ և անաերոբ պրոցեսների համար նախատեսված ֆերմենտատորներ: Մակերեսային ֆերմենտացիայի սարքավորումներ: Սարքավորումներ մեթանի արտադրության համար: Ֆերմենտատորների դասակարգումը ըստ մասսատեղափոխման և մասսափոխանակման գործակիցների: Ֆերմենտատորների էներգետիկ արդյունավետությունը և դրա գնահատումը:
- Պատվաստանյութեր, պատվաստանյութերի դասակարգումը: Վակցինացման տիպեր: Բջջային և վիրուսային պատվաստանյութերի ինակտիվացման մեթոդները: Վիրուսային պատվաստանյութերի պատրաստման առանձնահատկությունները: Պրոֆիլակտիկ և բուժիչ շիճուկներ: Հակատոքսիկ, հակաբակտերիալ, հակավիրուսային շիճուկների ստացումը:
- Շտամ-արտադրիչների կուլտիվացման փուլերը (տրոֆոֆազ և իդիոֆազ): Մանրէների սնման ֆիզիոլոգիան, սննդանյութերի պակասի կամ ավելցուկի նշանակությունը կենսասինթեզի պրոցեսներում: Սնուցող միջավայրի կազմի ընտրություն և օպտիմալացում:
- Կենսասինթեզի և կենսատրանսֆորմացիայի ընդհանուր բնութագիրը, առանձնահատկությունները, ուսումնասիրման օբյեկտները և կիրառման ոլորտները:
- Աղտոտված հողերի կենսաբանական վերակուլտիվացման միջոցառումների ռազմավարությունը: Ազոտֆիքսող բակտերիաների հիման վրա պարարտանյութերի և բակտերիալ ծագում ունեցող բույսերի աճի կարգավորիչների ստացումը և օգտագործումը: Բույսերի պաշտպանության կենսաբանական միջոցների ստացման տեխնոլոգիան բակտերիաների, սնկերի և վիրուսների կենդանի բջիջների հիման վրա: