Նարինե Ղազարյանի հրապարակումները

Դասավորել ըստ
Տարի
Publication year (field_publication_year)

Հոդված

Հայկական գիտական պարբերականների 2009-2010թթ. ազդեցության գործոնի համեմատական վերլուծություն

Հատոր. 1 No. 1 Էջ. 56-69 (2012)

URL: http://www.noravank.am/arm/jurnals/details.php?ELEMENT_ID=6328

Նկարագրություն: Գիտության տարբեր ոլորտներում անընդհատ իրար են բախվում երկու գործընթացներ: Մի կողմից՝ գիտնականներն ընտրում են ամսագրեր, որտեղ կարող են տպագրել իրենց աշխատանքները, մյուս կողմից՝ խմբագրությունները փորձում են ընտրել իրենց համար ավելի «որակյալ» և ամսագրի թեմատիկային համապատասխանող հոդվածներ: Եթե վերլուծենք այս իրավիճակն այլ տեսանկյունից, ապա կարելի է եզրակացնել, որ ամսագրերը մրցակցում են իրար հետ` ըստ գիտական հոդվածների (որոնք կապահովեն հղումների որոշակի քանակություն ամսագրին, որի հետևանքով էլ, իհարկե, կաճի տվյալ ամսագրի ազդեցության գործոնը, իսկ գիտնականները` պարբերաբար հրատարակվող ամսագրում որոշակի տեղի համար: Քանի որ երկու ռեսուրսներն էլ (հոդվածները և ամսագրի ծավալը) անվերջ չեն, ապա վերը նշված երկու գործընթացներից յուրաքանչյուրը կայունանում է մի ինչ-որ մակարդակով` համապատասխան իր մրցունակության:


Ազդեցության գործոն. գիտության գնահատականը թվերում

No. 1 Էջ. 100-117 (2013)

URL: http://www.noravank.am/arm/jurnals/details.php?ELEMENT_ID=6941

Նկարագրություն: Գիտությունը հանդես է գալիս միաժամանակ որպես տեղեկատվության հիմնական արտադրող և գլխավոր սպառող: Տվյալ երկրի գիտության և կրթության զարգացման գործընթացը ճիշտ կառավարելու համար անհրաժեշտություն է առաջանում ստեղծել գիտական գործունեության արդյունքների օբյեկտիվ գնահատման համակարգ: Գնահատման ճշգրտությունից և օբյեկտիվությունից է կախված ինչպես գիտության ֆինանսավորման գերակայությունը, այնպես էլ գիտական հետազոտությունների հետագա առաջընթացը:


Comparative analysis of the scientific output of Armenia, Azerbaijan and Georgia
Scientometrics

Հատոր. 102 No. 1 Էջ. 195-212 (2015)

URL: https://link.springer.com/article/10.1007/s11192-014-1452-y

DOI: https://doi.org/10.1007/s11192-014-1452-y

Նկարագրություն: The article discusses the scientific output of the three South Caucasus republics: Armenia, Azerbaijan and Georgia (Armenia, Azerbaijan and Georgia are widely referred to as Transcaucasia Republics or South Caucasus Republics). It focuses on the scientific publications of Armenia, Azerbaijan and Georgia indexed in the Web of Science international database. The article first examines the role of the three republics in Soviet science and the scientific papers they produced during the last decade of the Union of Soviet Socialist Republics. The article then studies the scientific situation in Armenia, Azerbaijan and Georgia after the restoration of their independence in 1991, reviewing the three republics’ scientific publications, their citations and their scientific cooperation, as well as other scientific indicators.


Գիրք

Գիտության արդի մոտեցումները. Գիտաչափություն// Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկագիր
Մայիլյան Արամ
Մեհրաբյան Մարիամ
Նասլյան Ա․
Հունանյան Սիմոն
Պողոսյան Անի
Էդուարդ Իսկանդարյան