Սոսե Խաչիբաբյանի հրապարակումները
Հոդված
Հատոր. 1 No. 1(3) Էջ. 68-71 (2016)
DOI: https://elibrary.ru/contents.asp?titleid=56603
Նկարագրություն: Статья посвящена изучению нового направления в рисовании-рисования песком, его особенностям и влиянию на развитие детского творчества. Рисование песком является уникальным и довольно молодым направлением в искусстве. Помимо эстетического значения, рисование песком, благодаря особенностям песка, обладает развивающими, терапевтическими и релаксационными функциями, что и делает метод интересным для многих представителей психологической науки.
No. 2 Էջ. 163-169 (2016)
URL: http://kantegh.asj-oa.am/2216/
DOI: http://serials.flib.sci.am/Publications/kantex16.2/book/content.html
Նկարագրություն:
Հոգեբանության և հոգեթերապիայի զարգացման ընթացքում մշտապես
արդիական է եղել հոգեթերապևտիկ «գործիքների»` մեթոդների հարցը: Այս
հոդվածում փորձ է արված ներկայացնելքւ հոգեթերապիայի համեմատաբար սակավ
տարածում գտած և դեռևս լիովին չբացահայտված մեթոդներից մեկի` ավազաթերապիայի էությունը, ինչպես նաև ընդգծել այս մեթոդի կիրառման կարևորությունն ու արդիականությունը մեր երկրում:
Հատոր. - No. - Էջ. 129-133 (2017)
Նկարագրություն:
Սույն հոդվածը նվիրված է արվեստի ժամանակակից ուղղություններից մեկի՝ ավազանկարչության էության, առանձնահատկությունների վերլուծությանը: Փորձ է արված ներկայացնել նկարչական այս մեթոդը նորովի՝ որպես հոգեբանական աշխատանքի մեթոդ՝ ընդգծելով անձի, մասնավորապես նրա ստեղծարարության զարգացման վրա ունեցած ազդեցության տեսանկյունից:
Աշխատանքի շրջանակներում անդրադարձ է կատարվել ստեղծարարության՝ որպես անձնային առանձնահատկության վերլուծությանը գլխավորապես հումանիստական հոգեբանության տեսանկյունից, ինչպես նաև տարիքային որոշակի փուլում ստեղծարարության հնարավոր անկման և այդ անկումը կանխելու ուղղությամբ ավազանկարչության դերը:
No. 2 Էջ. 39-48 (2018)
DOI: https://journals.ysu.am/index.php/modern-psychology/article/download/Vol.1_No.2…
Նկարագրություն:
Սույն հոդվածը նվիրված է արտթերապևտիկ մեթոդներից մեկի՝ ավազաթերապիայի էության, ստեղծման պատմության, մեթոդի առանձնահատկությունների վերլուծությանը: Աշխատանքի նպատակն է ներկայացնել ավազաթերապիան՝ որպես հոգեթերապևտիկ աշխատանքի մեթոդ՝ ընդգծելով նրա առավելությունները, այս մեթոդով աշխատելու ցուցումները և սահմանափակումները:
Փորձ է արված համառոտ կերպով ներկայացված է ավազաթերապիայի գործընթացը, ավազային պատկերի վերլուծության սխեման, ինչպես նաև ցույց է տրված դասական՝ յունգյան ավազաթերապիայի և մեթոդի զարգացման ներկայիս միտումները, ինչպես նաև ավազանկարչության՝ որպես զարգացնող աշխատանքում կիրառվող, ավազաթերապիային հարակից նոր մեթոդ:
No. 4 Էջ. 106-110 (2018)
Նկարագրություն:
Հոգեբանական գիտության զարգացման ներկայիս փուլում անձի ստեղծարարությանը, ստեղծագործական ներուժին վերաբերող հարցերը գտնվում են գիտական
հանրության ուշադրության կենտրոնում: Այս թեմաներն ուսումնասիրվել են հոգեբանական գիտության տարբեր ուղղությունների ներկայացուցիչների կողմից, և յուրաքանչյուր
ուղղության գաղափարների համատեքստում ստեղծարարությունը դիտարկվել է յուրովի:
Հոդվածում ստեղծարարությունը դիտարկվում է հոգեբանական գլխավոր ուղղություններից մեկի՝ հումանիստական ուղղության շրջանակներում: Ներկայացված են ուղղության առավել հայտնի ներկայացուցիչների՝ ներկայացված հիմնախնդրին առնչվող հայացքները:
No. 2 Էջ. 284-291 (2019)
Նկարագրություն:
Սույն հոդվածը նվիրված է ստեղծարարության՝ որպես անձի
ինտեգրալ որակի էության, կառուցվածքի, հիմնական բնութագրիչների
վերլուծությանը երևույթի ուսումնասիրության պատմական զարգացման
համատեքստում: Գլխավոր շեշտադրումները արվել են՝ հիմնվելով
հումանիստական ուղղության պատկերացումների, ինչպես նաև վերջին
տասնամյակներում արդիականություն վայելող՝ ստեղծարարության
բազմագործոնային տեսության գիտական մոտեցումների վրա: Հոդվածում
հատուկ ուշադրություն է հատկացվել ստեղծարարության առանձին
բնութագրիչների խթանման հարցին՝ որպես ստեղծագործական ներուժի
ակտիվացման ճանապարհի, ինչը առավել պատկերավոր ներկայացնելու
նպատակով աշխատանքում ընդգրկված է ստեղծարարության խթանման՝
մեր կողմից մշակված ֆունկցիոնալ մոդելը: Հոդվածի սահմաններում
արծարծվել է նաև ստեղծարարության խթանման ուղիների հարցը, և այդ
համատեքստում ներկայացված է նկարչության մի նոր և յուրահատուկ
եղանակ՝ ավազանկարչությունը:
No. 1 Էջ. 16-25 (2019)
Նկարագրություն: Սույն հոդվածը նվիրված է ստեղծարարության զարգացման գործընթացում ավազանկարչության դերի հետազոտմանը: Հոդվածում ներկայացված է ստեղծարարության որակների զարգացման նպատակով իրականացված գիտափորձի ընթացքը, ստեղծարարության որակներից մեկի՝ երևակայության հետազոտությունից ստացված տվյալները և դրանց վերլուծությունը: Հոդվածի նպատակն է ցույց տալ ավազանկարչության դերը կրտսեր դպրոցական երեխաների ստեղծարարության զարգացման գործընթացում՝ վերլուծելով այդ դերը մեթոդի առանձնահատկությունների համատեքստում:
Գիտաժողովի նյութ
Գիտական ընթերցումներ: Հոդվածների ժողովածու.-Ստեփանակերտ
Էջ. 106-110, (2016)
Նկարագրություն: Ներկայիս ժամանակաշրջանը, աշխարհաքաղաքական իրավիճակը, գլոբալ և արագընթաց փոփոխությունները, ինֆորմացիոն հոսքը ժամանակակից մարդուց պահանջում են ֆիզիկական ու հոգեկան մեծ լարում և ռեսուրսներ: Օբյեկտիվ իրադրությունը և դրա հետևանքները կարող են հանգեցնել ինչպես զարգացման, առաջընթացի, այնպես էլ ճգնաժամերի և լարվածության: Հաճախ, երբ օրգանիզմին հասցված ազդեցությունը առավել անսպասելի է, կտրուկ կամ տևական, օրգանիզմի պատասխանը կարող է դրսևորվել սթրեսի կամ հոգետրավմայի տեսքով: Ուստի արդիական ենք համարում սույն հոդվածի շրջանակներում անդրադարձ կատարել սթրեսի և հոգետրավմայի էությանը՝ հատկապես շոշափելով մանկական տարիքում հոգետրավմայի ապրման առանձնահատկություններին, ինչպես նաև ներկայացնել հոգետրավմա տարած երեխայի հետ ավազաթերապիա մեթոդով աշխատանքի մի դեպքի պատմություն