Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցեր
- Ազգային հաշիվների համակարգի հիմնական ցուցանիշների փոխառնչությունները, անվանական և իրական ՀՆԱ, գների ինդեքսներ:
- Աշխատանքի առաջարկի և պահանջարկի նեոդասական և քեյնսյան ֆունկցիաները
- Քեյնսի և Ի. Ֆիշերի սպառման տեսությունները: Սպառման
և տոկոսադրույքի կապը զուտ վարկատուի և զուտ վարկառուի դեպքերում:
- Փողի շուկայի հավասարակշռությունը նեոդասական և քեյնսյան հայեցակարգերում: LM կորի գրաֆիկական և հանրահաշվական տեսքերի ստացումը: Փողի մուլտիպլիկատոր:
- IS-LM մոդելը և ամբողջական պահանջարկի կորը: Ամբողջական պահանջարկի հավասարումը:
- Փողի շուկա, Փողի պահանջարկը և առաջարկը: Մոնետարիզմի հիմնական դրույթները: Փողը, փոխանակային կուրսը և գները: Բաումոլ-Թոբինի մոդելը:
- Տնտեսական աճի մոդելավորումը, Հարրոդ-Դոմարի մոդելը, Սոլոուի մոդելը: Տեխնոլոգիական առաջընթացը տնտեսական աճի մոդելներում:
- Ընդհանրացված պահանջարկի ֆունկցիա: Համասեռություն: Սպառողական պահանջարկի կորեր (եկամուտ-սպառում, Էնգելի, գին-սպառում, խաչաձև գին-պահանջարկ):
- Ծախսերի մինիմալացման խնդիրը: Օպտիմալ փոխհատուցում և փոխհատուցված պահանջարկի կոր: Փոխհատուցված պահանջարկի առաձգականություն:
- Սլուցկու հավասարումը: Շեպարդի լեմմը: Եկամտի և փոխարինման էֆեկտների մեկնաբանությունը Սլուցկու սխեմայում տարբեր բնույթի բարիքների դեպքում:
- Առևտուր սպառողների միջև: Մեկնաբանություններ Էջվորդի սխեմայով: Պարետոյի արդյունավետության անհրաժեշտ պայմանները:
- Երկարաժամկետ ծախսերի ֆունկցիաները մասշտաբի տարբեր հատույցների դեպքում:
- Երկարաժամկետ և կարճաժամկետ ծախսերի կապը: Երկարաժամկետ և կարճաժամկետ ծախսերի փոխդասավորվածությունը տարբեր հատույցների պայմաններում:
- Շահույթի մաքսիմալացման խնդիրն ազատ մրցակցության պայմաններում: Ֆիրմայի առաջարկի կորի ստացումը և տեղաշարժը ոչ գնային գործոնների ազդեցության հետևանքով:
- Երկարաժամկետ հավասարակշռության գոյությունը տարբեր հատույցների պայմաններում:
- Շահույթի մաքսիմալացումը մենաշնորհի պայմաններում: Մենաշնորհային ֆիրմայի ժամանակավոր փակման և գործունեության դադարեցման պայմանները: Մենաշնորհի ոչ արդյունավետությունը:
- Երկշնորհ: Շտեկելբերգի հավասարակշռություն: Կուռնոյի հավասարակշռություն:
- Նորմալ դասական միագործոն գծային ռեգրեսիայի մոդելի սահմանումը և Գաուս-Մարկովի թեորեմը: Թեորեմի ապացուցման քայլերը: BLUE գնահատականներ:
- Դետերմինացիայի գործակիցը: Դետերմինացիայի գործակցի վիճակագրական նշանակալիության մասին վարկածի ստուգումը` F վիճականի:
- Գծային միագործոն ռեգրեսիայի գործակիցների վիճակագրական նշանակալիության մասին վարկածի ստուգումը` t վիճականի: Վստահելիության միջակայքեր:
- Գծային բազմագործոն ռեգրեսիայի պարամետրերի գնահատումը փոքրագույն քառակուսիների եղանակով: Գծային բազմագործոն ռեգրեսիայի գնահատականների կովարիացիոն մատրիցի և պատահական սխալների կովարիացիոն մատրիցի ուղիղ համեմատականությունը:
- Հետերոսկեդաստիկություն. հայտնաբերման եղանակները և շտկման մեթոդները (կշռված փոքրագույն քառակուսիների եղանակը):
- Ստացիոնար ժամանակային շարքեր: <<Սպիտակ աղմուկ>> գործընթաց, AR(1) գործընթացի ստացիոնարության պայմանը և ապացույցը:
- Մարկովի մոդելը, Յուլի մոդելը: Յուլ-ՈՒոկերի հավասարումների համակարգը:
- Ստացիոնարության ստուգման թեստեր. ստանդարտ սխալի մեթոդը, Բոքս-Պիրսի Q վիճակագրությունը և Լյունգ-Բոքսի LB վիճակագրությունը: Դիկի-Ֆուլերի միավոր արմատ թեստը:
- Կոինտեգրացիա: Կեղծ ռեգրեսիա: Engle-Granger և Durbin-Watson (CRDW) թեստերը:
- DL(k) և ADL(p,k) մոդելներ: DL(k) մոդելների գնահատման երկու մոտեցումը` հաջորդական գնահատման մեթոդը և Կոյկի մոտարկումը:
- Միաժամանակյա հավասարումների համակարգեր: Նույնականացման (identification) խնդիրը: Պարամետրերի գնահատման եղանակները:
- Գծային ռեսրեսիայի նորմալ դասական մոդել՝ միագործոն և բազմագործոն։ Սահմանումը, գնահատման եղանակը, Գաուս-Մարկովի պայմաններն ու թեորեմը, Գաուս-Մարկովի պայմանների խախտումները, դրանց հետևանքները, ստուգման և շտկման մեթոդները
- Դիսկրետ և սահմանափակումներով կախյալ փոփոխականով էկոնոմետրիկ մոդելներ։ Երկարժեք և բազմարժեք դիսկրետ կախյալ փոփոխականով Լոգիթ և Պրոբիթ մոդելներ, դրանց գնահատման մեթոդները։ Ռեգրեսիայի ցենզուրացված մոդելներ՝ Թոբիթ մոդել։
- Միաժամանակյա էկոնոմետրիկ հավասարումների /ՄԷՀՀ/ համակարգեր։ Գնահատման հիմնախնդիրները։ Իդենտիֆիկացիայի անհրաժեշտ և բավարար պայմանները և ՄԷՀՀ տիպերն՝ ըստ իդենտիֆիկացիայի։ Գործիքային փոփոխականներ և փոքրագույն քառակուսիների երկքայլ եղանակ։
- Ժամանակային շարքեր՝ Սահմանում, տիպերը և բաղկացուցիչները։ Ստացիոնար ժամանակային շարքեր։ Ոչ ստացիոնար ժամանակային շարքեր և ստացիոնարացում։ Կոինտեգրացվող ժամանակային շարքեր։
- Միաչափ ստացիոնար ժամանակային շարքերի ARIMA (p,d,q) մոդելավորում։ AR(p), MA(q) և ARMA (p,q) մոդելների hատկությունները, ստացիոնարության պայմանները։ ARIMA (p,d,q) մոդելավորման Բոքս-Ջենքինսի մեթոդաբանությունը։
- Բազմաչափ ժամանակային շարքերի մոդելներ՝ ավտոռեգրեսիոն-բաշխված լագերով, սխալների ճշգրտման, վեկտորական սխալների ճշգրտման մոդելներ (Vector Error correction models) և վեկտորական ավտոռեգրեսիայի (VAR) մոդելներ։ Առանձնահատկությունները և գնահատման մեթոդները։
- Գծային ծրագրման խնդիրը, ԳԾԽ-ի երկակի խնդիրը, երկակիության տեսություն, ԳԾԽ-ի թույլատրելի հենքային լուծումներ: Գծային ծրագրավորման ուղղակի և երկակի խնդիրները։ Տրանսպորտային խնդիր:
- Ոչ գծային ծրագրման խնդիր: Ուռուցիկ ծրագրման
- խնդիր: Դինամիկ ծրագրում: Օպտիմալութկյան սկզբունքը:
- Տնտեսական իրավիճակների ուսումնասիրության օբյեկտը և առարկան, տնտեսագիտա-մաթեմատիկական մոդելի հասկացությունը, մոդելների դասակարգումը ու հիմնական տիպերը, մոդելավորման փուլերը:
- Տնտեսական աճի մոդելներ. Հարորդ-Դոմարի մոդելը, Ուձավայի մոդելը
- Արտադրության գծային մոդելներ. նվազագույն ծախսերով արտադրության գծային մոդելը, Կանտորովիչի մոդելը
- Տնտեսագիտամաթեմատիկական մոդելների օրինակներ. սպառողի վարքի մոդելը, դիսկրետ օպտիմացման խնդիրներ:
- Դինամիկ մոդելներ. կատարյալ մրցակցային շուկայում գնագոյացման սարդոստայնանման մոդելը, ազգաբնակչության մոդելը, մոբիլիզացման մոդելը, սպառազինությունների մոդելը, գիշատիչ- զոհ մոդելը:
- Ցանցային մոդելներ, ծրագրերի օրացուցային պլանավորման և կառավարման խնդիրը, առավելագույն հոսքի խնդիրը:
- Պաշարների կառավարման մոդելներ.պաշարների կառավարման հիմնական մոդելը, արտադրական մատակարարումների մոդելը, զեղչով մատակարարումների մոդելը, պաշարների կառավարման դինամիկ մոդելը:
- Օպտիմալ կառավարման խնդիրը. օպտիմալ կառավարման մոդելը, շրջակա միջավայրի ազտոտումը վերահսկելու խնդիրը:
- Հաշվեկշռային մոդելներ. Լեոնտևի միջճյուղային հաշվեկշռային մոդելը, փոխանակման գծային մոդելներ:
- Խաղային մոդելներ. երկմատրիցային խաղեր, գործարքի մասին խնդիրը, դիրքային խաղեր:
- Կոալիցիաներ չունեցող խաղեր․ խաղի հավասարակշռության իրավիճակը ըստ Նէշի, հավասարակշռության իրավիճակի գորյության պայմանները։
- Կոպերատիվ խաղեր․ Վերջավոր քանակությամբ խաղացողների խաղի բաշխույթը, դոմոինանտության հարաբերությունը, խաղի Նեյման-Մորգենշտերնի լուծումը։ Երեք խաղացողների խաղի լուշումը։
- Անորոշության և ռիսկային պայմաններում որոշումների կայացման մոդելներ:
- Էնթրոպիա: Էնթրոպիայի սահմանումը, հատկությունները։
- Թեկնածուական ատենախոսության վերաբերյալ հարցեր