Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցեր
- Հոգեբանության ուսումնասիրման առարկան և խնդիրների շրջանակը:
- Հոգեբանության հիմնական բնագավառները, զարգացման ժամանակակից միտումները:
- Մտածողությունը որպես բարձրագույն իմացական գործընթաց: Մտածողության տեսությունները:
- Հոգեբանության հիմնական սկզբունքները (դետեզմինիզմի, զարգացման, ակտիվության):
- Հոգեկանի մասին պատկերացումների ձևավորում: Հոգեկանի ժամանակակից պատկերացումները:
- Ուշադրության գործառույթները և առանձնահատկությունները:
- Հոգեկանի էվոլյուցիոն զարգացում: Հոգեկանի զարգացման փուլերը ֆիլոգենեզում:
- Զգայության ստորին և վերին բացարձակ շեմեր, տարբերակման շեմ, հոգեֆիզիկայի օրենքը:
- Ապերցեպցիայի երևույթը: Դիրքորոշում և կարծրատիպեր: Սոցիալական պերցեպցիայի առանձնահատկությունները:
- Հոգեֆիզիոլոգիայի առարկան և խնդիրները:
- Հոգեբանության որպես գիտության ձևավորման փուլերը: Մինչգիտական և գիտական փուլեր:
- ՀՀ-ում և սփյուռքում հոգեբանության զարգացման պատմություն:
- Հոգեբանությունը գիտությունների համակարգում, հոգեբանության միջառարկայական բնույթը:
- Փորձարարական հոգեբանության ձևավորման նախադրյալները, մեթոդաբանական հիմնահարցերը և խնդիրները:
- Հոգեբանական հետազոտական մեթոդների դասակարգման մոտեցումներ:
- Հոգեբանական գիտափորձի առանձնահատկությունները, աառավելությունները և սահմանափակումները։
- Դիտման մեթոդը հոգեբանության մեջ: Տեսակները և ներկայացվող պահանջները:
- Կլինիկական հոգեբանության առարկան և խնդիրները:
- Կառավարման և կազմակերպչական հոգեբանության առարկան և խնդիրները:
- Ռազմական, արտակարգ իրավիճակների հոգեբանության առարկան և խնդիրները:
- Զարգացման (տարիքային) հոգեբանության առարկան և խնդիրները:
- Սոցիալական հոգեբանության առարկան և խնդիրները, զարգացումը, հիմնական դպրոցները:
- Անձի հոգեբանության առարկայական դաշտը և ուսումնասիրման հիմնախնդիրները:
- Հոգեբանական հետազոտության կազմակերպում և փուլեր:
- Զգայությունը որպես իմացական գործընթաց: Զգայությունների ֆիզիոլոգիական հիմքերը, տեսակները և հատկությունները:
- Հոգեդիագնոստիկայի զարգացման նախադրյալները, առարկան և խնդիրները:
- Երևակայությունը որպես իմացական գործընթաց: Երևակայության տեսակները և հնարները:
- Անհատականությունը որպես դիֆերենցիալ հոգեբանության ուսումնասիրման առարկա: Անձի տիպաբանության խնդիրը:
- Մշակութային և միջմշակութային հոգեբանության առարկան և խնդիրները:
- Հետազոտության տեսակներ (հետազոտական ծրագրեր) և տվյալների վերլուծության մեթոդներ:
- Մաթվիճակագրական մեթոդները հոգեբանական հետազոտությունում:
- Հետազոտական մեթոդների ընտրության և համալրման սկզբունքները:
- Ըմբռնում և մտապատկեր: Ըմբռնման պատրանքներ:
- Հիշողության տեսակները և գործընթացները:
- Ուսուցման ակտիվ մեթոդների հոգեբանական առանձնահատկությունները:
- Հոգեկան առողջություն և հոգեկան առողջության չափանիշները:
- Ուշադրության ֆիզիոլոգիական մեխանիզմները:
- Գիտակցության հիմնական գործառույթները: Գիտակցված և չգիտակցված հոգեկան գործընթացներ:
- Լեզու և խոսք: Խոսքի գործառույթները և տեսակները, ֆիզիոլոգիական հիմքերը:
- Անձնային հարցարանների հուսալիության և վալիդության խնդիրները:
- Կամքի գործառույթները, կամային գործողության կառուցվածքը:
- Հիշողությունը որպես իմացական գործընթաց: Հիշողության ֆիզիոլոգիական մեխանիզմները: Հիշողության տեսությունները:
- Հույզերի գործառույթները, ֆիզիոլոգիական հիմքերը: Հույզերի տեսությունները:
- Մտածողության տեսակները: Մտածողության զարգացումը օնթոգենեզում: Մտածողության գործընթացները:
- Զգայությունների փոխազդեցության երևույթը և տեսակները:
- Մտապահման միջոցներ և մնեմիկական գործունեություն:
- Սթրեսի բնութագիրը, ընթացքի փուլերը: Սթրեսածին գործոնները և սթրեսի կառավարման հոգեբանական միջոցները:
- Երևակայություն և մտածողություն: Երևակայության դերը ստեղծագործական գործունեության մեջ:
- Հույզեր և զգացմունքներ: Հույզերի դասակարգման սկզբունքներ: Հուզական վիճակներ:
- Հոգեդիագնոստիկ մեթոդներին ներկայացվող պահանջներ:
- Մտավոր ընդունակություններ (ինտելեկտ). ուսումնասիրման տարբեր մոդելներ:
- Ընդունակությունների դասակարգման խնդիրը:
- Պահանջմունք և դրդապատճառ: Դրդապատճառների դասակարգման խնդիրը:
- Խառնվածքի ուսումնասիրման կոնստիտուցիոնալ ուղղություն:
- Խառնվածքի ուսումնասիրման հոգեգենետիկ ուսումնասիրություններ:
- Բնավորությունը որպես անհատական առանձնահատկություն: Բնավորության ձևավորման պայմանները և մեխանիզմները:
- Անձի դրդապատճառային ոլորտ: Ներքին և արտաքին մոտիվացիա:
- Ընդունակությունը որպես անհատական առանձնահատկություն: Ընդունակությունների հիմնախնդրի ուսումնասիրման ձևավորումը:
- Անձի սահմանման հիմնադրույթները և մոտեցումները:
- Մտածողության և խոսքի փոխհարաբերության խնդիրը:
- Հոգեբանության դասավանդման մեթոդիկա (բուհում, դպրոցում, մասնագիտական և ոչ մասնագիտական ֆակուլտետներում):
- Խառնվածքի ուսումնասիրման հոգեֆիզիոլոգիական ուղղություն:
- Խառնվածքի ուսումնասիրման գործոնային ուղղություն:
- Աֆեկտի բնութագիրը և հետևանքները, աֆեկտի տեսակները:
- Փախուստ ազատությունից և էքզիստենցիալ պահանջմունքներ (Ֆրոմ):
- Խմբերի ձևավորման և գործունեության սկզբունքները, խմբերի տեսակները:
- Հոգեբանության մեթոդաբանությունը, հարացույց, տեսություն և հայեցակարգ հասկացությունները:
- Պրոյեկտիվ մեթոդների առանձնահատկությունները և ներկայացվող պահանջները:
- Անձի հիմնախնդրի ձևավորումը և անձի հոգեբանության զարգացման նախադրյալները, փուլերը:
- Անձի զարգացման ճգնաժամեր, տարիքային առանձնահատկություններ:
- Անձի սոցիալականացման և նույնականացման հիմնախնդիրը:
- Հոգեբանական խորհրդատվություն և ծառայության կազմակերպում մասնագիտական գործունեության տարբեր բնագավառներում:
- Ռեֆլեքսոլոգիայի հիմնական գաղափարները և դրանց պատմական դերը (Պավլով, Բեխտերեվ, Սեչենով):
- Ես համակարգ. ինքնակարգավորում և ինքնարդյունավետություն (Բանդուրա):
- Անձի զարգացման էպիգենետիկական հայեցակարգ (Էրիքսոն):
- Սոցիալ-կոգնիտիվ տեսության հիմնադրույթները (Բանդուրա, Ռոտեր, Միշել):
- Դիֆերենցիալ հոգեբանության (անհատական տարբերությունների հոգեբանության) ձևավորումը և նախադրյալները (Շտեռն, Գալտոն, Լազուրսկի):
- Խառնվածքի ուսումնասիրման ժամանակակից ուսումնասիրություններ (Ստրելյաու, Մեռլին, Ռուսալով):
- Հոգեբանի մասնագիտական գործունեության (հետազոտական, գործնական) բարոյագիտական պահանջները:
- Անձի կայունության խնդիրը. անձի «վարքային ձեռագիր» և սոցիալ-կոգնտիվ փոփոխականներ (Միշել):
- Օբյեկտային հարաբերությունների տեսության հիմնադրույթները (Քլայն, Վիննիկոտ, Մալեր և այլք):
- Համակարգային սկզբունքը անձի կառուցվածքի ուսումնասիրություններում. անձի կառուցվածքի հիմնախնդիրը (Անանև, Պլատոնով, Մեռլին):
- Հորնիի մոտեցումները անձի նևրոտիկ զարգացման և վարքային ստրատեգիաների վերաբերյալ:
- Անձի ֆենոմենոլոգիական մեկնաբանումը Ռոջերսի աշխատանքներում:
- Անձի ուսումնասիրման գործոնային մոտեցում. անձնային գծերի ուսումնասիրություններ (Օլպորտ, Այզենք, Քեթել, Մեծ Հնգյակ):
- Սուբյեկտի սկզբունքի դերը անձի ուսումնասիրություններում (Ռուբինշտեյն, Բռուշլինսկի): Սուբյեկտայնությունը որպես անձի որակ:
- Անհատականության հոգեբանություն (Ադլեր):
- Դասական հոգեվերլուծութան հիմնադրույթները (Ֆրոյդ):
- Անալիտիկ հոգեբանության հիմնադրույթները (Յունգ):
- Բնավորության գիծ և բնավորության (անձի) շեշտվածություն (Լեոնհարդ, Լիչկո):
- Հումանիստական հոգեբանության հիմնադրույթները:
- Սոցիալական ուսուցման տեսության հիմնադրույթները (Սկիներ):
- Բիհևիորիզմի և նեոբիհևիորիզմի հիմնադրույթները:
- Էգո-հոգեբանության զարգացումը և հիմնադրույթները (Ա. Ֆրոյդ, Է. Էրիքսոն):
- Պատմամշակութային տեսության դերը անձի ուսումնասիրման համար (Վիգոտսկի):
- Գործունեության տեսություն: Գործունեությունը որպես անձի ձևավորման հիմք (Լեոնտև):