Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցաշար
Անգլերեն
Հարցեր
- Անգլերենի զարգացման 3 փուլերը և դրանց սահմանազատման պատմական և լեզվական չափանիշները:
- Հին անգլերենի հնչյունական համակարգի հիմնական առանձնահատկությունները և փոփոխությունները:
- Հին անգլերենի շեշտված և անշեշտ վանկերի զարգացումը միջին և ժամանակակից անգլերենում:
- Հին անգլերենի երկբարբառների մենաբարբառացումը և նոր երկբարբառների կազմավորումը միջին անգլերենում:
- Հիմնական հնչյունական փոփոխությունները միջին և ժամանակակից անգլերենում /քանակական, որակական, ձայնավորների մեծ տեղաշարժ:
- Սկանդինավյան փոխառություններ: Միջին անգլերենի բառապաշարը:
- Ֆրանսերեն փոխառությունները միջին և ժամանակակից անգլերենում:
- Լոնդոնի բարբառի կարևորությունն ազգային լեզվի ձևավորման հարցում և գրական անգլերենի զարգացումը:
- Ուժեղ բայերի համակարգը հին անգլերենում և զարգացումները ժամանակակից անգլերենում:
- Թույլ բայերի համակարգը հին անգլերենում և զարգացումները միջին և ժամանակակից անգլերենում:
- Հին անգլերենի գոյականի սեռի և հոլովների կարգերը և դրանց կրած փոփոխությունները միջին և ժամանակակից անգլերենում:
- Ժամանակակից անգլերենի հնչյունական կազմի առանձնահատկությունները:
- Ժամանակակից անգլերենի վանկակազմությունը և վանկատումը: Վանկը որպես հնչյունական և հնչույթաբանական միավոր:
- Հատույթային և վերհատույթային հնչույթաբանություն: Ժամանակակից անգլերենի հնչերանգն ու նրա գործառույթները (քերականական, վերաբերմունքային):
- Հնչույթի բնորոշումը (տարբերակիչ և ոչ տարբերակիչ հատկանիշները):
- Հնչյունական հակադրությունների չեզոքացումը (գերհնչույթ):
- Ձևահնչյունաբանություն:
- Հնչաոճաբանություն: Հնչյունների արտահայտչական գործառույթը:
- Առոգանության հարալեզվական բնութագիրը:
- Ռիթմը և նրա տարրերը: Արձակ և բանաստեղծական ռիթմի տարբերությունները:
- Անգլերենի բառակապակցությունների դասակարգման տեսություններն ու վերլուծության մեթոդները:
- Անգլերենի հոլովական համակարգի տեսությունները. խորքային հոլովների տեսությունը:
- Բայական սեռի կարգը անգլերենում:
- Բայի ժամանակի և կերպի կարգերը անգլերենում: Զեղչում և տարանջատում (parcellation) շարահյուսական երևույթները անգլերենում:
- ժխտման տեսակները ժամանակակից անգլերենում:
- Նախադասություն. ստորադասում և համադասում:
- Նախադասության շարահյուսական վերլուծության մեթոդները:
- Նախադասության առկայական տրոհում:
- Պարզ նախադասության կառուցվածքը և ուսումնասիրության եղանակները՝ ա/ավանդական, բ/բաշխումային, գ/անմիջական բաղադրիչներով վերլուծության,
- Փոխակերպական քերականության հիմնադրույթները. փոխակերպական երկիմաստություն:
- Թեմա – ռեմա հարաբերակցությունը:
- Տեքստի տեսությունները. Տեքստի քերականական կարգերը. վերասույթային միասնություն:
- Բառը որպես նշան և լեզվի հիմնական միավոր: Ձև և բովանդակություն:
- Բառիմաստ: Բառիմաստի հիմնական բաղադրիչները ժամանակակից անգլերենում:
- 1. Համատեքստային իմաստ և գործաբանական իմաստ:
- Բազմիմաստության և համանունության խնդիրը ժամանակակից անգլերենում:
- Բառի ձևաբանական կառուցվածքը ժամանակակից անգլերենում: Ձևաբանական և բառակազմական վերլուծության հիմնական տարբերությունները:
- Բառերի հարացուցային հարաբերությունները ժամանակակից անգլերենում:
- Հոմանշային, հականշային և վերանվանական հարաբերությունները ժամանակակից անգլերենի բառապաշարում:
- Բառակազմությունը ժամանակակից անգլերենում: Բառակազմության հիմնական միջոցները: Կենսունակության խնդիրը:
- Բառերի շարակարգային հարաբերությունները ժամանակակից անգլերենում:
- Արժութայնություն /վալենտականություն/ և կապակցելիություն:
- Փոփոխական և կայուն բառակապակցությունների տարանջատման սկզբունքները ժամանակակից անգլերենում: Դարձվածային միավորների դասակարգման սկզբունքները (տարբեր տեսություններ):
- Բառապաշար: Բառապաշարի շերտերը և ոճական տարբերակումը /Նորաբանություններ, գիտաբառեր, փոխառություններ և այլն/
- Բառի լեզվաբանական վերլուծության հիմնական մեթոդները (բաղադրական, փոխակերպական, անմիջական բաղադրիչների, համադրական, վիճակագրական և այլն):
- Իմաստաբանություն և գործաբանական լեզվաբանություն:
- Իմաստաբանական վերլուծության ժամանակակից մեթոդներ:
- Ցուցայնություն և հարակցում:
- Իմաստ և նշանակություն:
- Անվանում և ցուցում:
- ՙՈճ՚ հասկացության տարբեր ընկալումները: Լեզվական ոճ: Ոճագիտության առարկան:
- Ոճագիտության և բանասիրական այլ գիտակարգերի հարաբերակցությունը: Լեզվաոճագիտություն և գրականագիտական ոճագիտություն:
- Լեզվի գործառույթների տեսությունը, տարբեր մոտեցումներ: Գործառական ոճերի տարբերակումը:
- Գիտական ոճ. բնորոշ գծերը:
- Հրապարակախոսական արձակի գործառական յուրահատկությունները:
- Գործառական ոճերի դիալեկտիկական հարաբերակցությունը: Ոճերի գործառական դրսևորումների փոխներթափանցման հնարավորությունները:
- ESP-ն որպես գիտական հաղորդակցման միջոց: Ընդհանուր գիտական բառապաշարի կիրառության հասկացական ոլորտները:
- Գեղարվեստական ոճ: Գործառական–հաղորդակցական մոտեցում գեղարվեստական տեքստի ընկալման և մեկնաբանման հարցին:
- Լեզվական նորմ և շեղումներ նորմից:
- Լեզվաոճական վերլուծության մեթոդի էությունն ու կիրառության ոլորտը:
- Լեզվաբանաստեղծական վերլուծության մեթոդի էությունն ու կիրառության ոլորտը:
- Բառի բազմաձայնությունը որպես լեզվաբանաստեղծական հնար: Բառի բազմաձայնությունը որպես թարգմանական խնդիր:
- Ոճական հնարների համակարգը: Փոխաբերությունը և փոխանունությունը որպես լեզվապատկերման հիմնական միջոցներ:
- Հերմենևտիկան որպես գեղարվեստական ստեղծագործության բանասիրական վերլուծության համապարփակ մոտեցում:
- Բառիմաստի տեսակները: Բառիմաստը և առնշանակությունը լեզվի (inherent connotation) և խոսքի (adherent connotation) մակարդակներում:
- Շարահյուսական ոճական հնարներ: /շրջուն շարադասություն (inversion), ժխտում, շաղկապների գործածություն և այլն/:
- Ասույթի հնչյունային ձևավորման ոճական հնարները:
- Թարգմանությունը որպես միջմշակութային հաղորդակցության առաջնային եղանակ:
- Թարգմանելիության և անթարգմանելիության խնդիրը ժամանակակից թարգմանաբանական տեսություններում:
- Համարժեքության ապահովման խնդիրները թարգմանության մեջ:
- Փոխակերպումները որպես համարժեք թարգմանության հասնելու միջոց:
- Փոխանվանական և փոխաբերական տեղաշարժի սկզբունքների կիրառությունը որպես համարժեք թարգմանության ապահովման միջոց: