Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցեր
- Քաղաքացիական իրավունքը որպես իրավունքի ճյուղ։
- Քաղաքացիական իրավունքով կարգավորվող հասարակական հարաբերությունները։
- Քաղաքացիական իրավունքի սկզբունքները։
- ՀՀ Քաղաքացիական իրավունքի համակարգը։
- Քաղաքացիական իրավահարաբերությունների առանձնահատկությունները։
- Քաղաքացիական իրավահարաբերությունների դասակարգումը։
- Քաղաքացիական իրավահարաբերությունների ծագման հիմքերը։
- Քաղաքացիական իրավունքների իրականացումը և պարտականությունների կատարումը։
- Պաշտպանությունը որպես քաղաքացիական սուբյեկտիվ իրավազորություն։
- Ֆիզիկական անձը որպես քաղաքացիական իրավունքի սուբյեկտ։
- Խնամակալություն և հոգեբարձություն։
- Քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելը և մահացած հայտարարելը։
- Իրավաբանական անձանց իրավասուբյեկտությունը։
- Իրավաբանական անձանց ստեղծման կարգն ու եղանակները։
- Իրավաբանական անձանց վերակազմակերպումը։
- Իրավաբանական անձանց լուծարումը։
- Իրավաբանական անձանց տեսակները, նրանց դասակարգումը։
- Հայաստանի Հանրապետությունը որպես քաղաքացիական իրավունքի սուբյեկտ։
- Քաղաքացիական իրավունքի օբյեկտները։
- Իրերի դասակարգումը և դրա իրավական նշանակությունը։
- Գործարքի էությունը և նշանակությունը։
- Գործարքների տեսակները։
- Գործարքի ձևը և այն չպահպանելու հետևանքները։
- Անվավեր գործարքների տեսակները։
- Գործարքի անվավերության հետևանքները։
- Իրավունքների և պարտականությունների կատարումը ներկայացուցչի միջոցով։
- Լիազորագիր։
- Քաղաքացիական իրավունքի նորմերով կարգավորվող և պաշտպանվող անձնական ոչ գույքային հարաբերությունները։
- Հայցային վաղեմության նշանակությունը քաղաքացիական իրավունքում։
- Ժամկետները որպես իրավաբանական փաստ։
- Սեփականությունը որպես տնտեսական և իրավական կատեգորիա։
- Տիրապետումը որպես քաղաքացիաիրավական կատեգորիա և դրա նշանակությունը սեփականության իրավունքի ձեռքբերման գործում։
- Սեփականատիրոջ իրավազորությունները։
- Սեփականության իրավունքի առաջացման եղանակները։
- Սեփականության հարկադիր դադարման հիմքերը։
- Քաղաքացիների սեփականության իրավունքը։
- Իրավաբանական անձանց սեփականության իրավունքը։
- Կոոպերատիվների սեփականության իրավունքը։
- Հասարակական և կրոնական կազմակերպությունների սեփականության իրավունքը։
- Պետական սեփականության իրավունքի անհրաժեշտությունը։
- Պետական սեփականության իրավունքի առաջացման և դադարման առանձնահատուկ հիմքերը։
- Ընդհանուր բաժնային սեփականության։
- Ընդհանուր համատեղ սեփականության։
- Սեփականության իրավունքի պաշտպանության հասկացությունը և քաղաքացիաիրավական եղանակները։
- Ուրիշի ապօրինի տիրապետությունից գույք հետ պահանջելը (վինդիկացիոն հայց)։
- Սեփականության իրավունքի պաշտպանությունը նեգատոր և սեփականության իրավունքի ճանաչման հայցերի միջոցով։
- Սահմանափակ իրային իրավունքներ։
- Սահմանափակ իրային իրավունքների տեսակները։
- Գրավը որպես պարտավորության ապահովման միջոց
- Պահում որպես պարտավորության ապահովման միջոց։
- Տուժանքը որպես պարտավորության ապահովման միջոց
- Երաշխիքը և երաշխավորությունը որպես պարտավորության ապահովման միջոց
- Պարտավորության հասկացությունը, տեսակները և տարրերը։
- Պարտավորությունների դասակարգումը և ծագման հիմքերը։
- Անձանց բազմաթիվությունը պարտավորության մեջ։
- Անձանց փոփոխությունը պարտավորության մեջ։
- Պայմանագրերը և դրանց դերը մասնավոր հարաբերություններում։
- Պայմանագրի տեսակները։
- Պայմանագրի բովանդակությունը, ձևը։
- Պայմանագրի ազատության սկզբունքը։
- Պայմանագրի կնքման կարգը։
- Պայմանագիրը փոփոխելը և լուծելը։
- Պարտավորության կատարման հասկացությունը և սկզբունքները։
- Պարտավորությունների պատշաճ կատարման պայմանները։
- Պարտավորության կատարման ապահովման հասկացությունը և միջոցները։
- Տուժանքը որպես պարտավորությունների ապահովման միջոց։
- Քաղաքացիաիրավական պատասխանատվության հասկացությունը, դրա տեսակները և նշանակությունը։
- Պատասխանատվության պայմանները (հիմքերը)։
- Պատասխանատվությունից ազատելու պայմանները։
- Պարտավորությունների դադարում հասկացությունը և դրա տեսակները։
- Առուծախի պայմանագրի հասկացությունը և նշանակությունը, տարբերությունը մյուս պայմանագրերից։
- Առուծախի պայմանագրի կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պարտականությունները չկատարելու հետևանքները։
- Գնորդի սեփականության իրավունքի ծագման պահը։
- Վաճառված գույքի պատահական կորստի ռիսկը։
- Մանրածախ առուծախի պայմանագիր։
- Անշարժ գույքի առուծախի պայմանագրի հասկացությունը, տարրերը և առանձնահատկությունները։
- Մատակարարման պայմանագիր։
- Մատակարարման պայմանագրի բովանդակությունը։
- Մատակարարման պայմանագիրը խախտելու իրավական հետևանքները։
- Ապրանքների մատակարարումը պետական կարիքների համար։
- Նվիրատվության և նվիրաբերման պայմանագրի կողմերի իրավունքներն ու պարտականությունները. Ռենտայի պայմանագրի տարրերը, տեսակները։ Վարձակալության պայմանագիր։
- Վարձույթի պայմանագիր։
- Տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագրեր։
- Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագիր։
- Բնակելի տարածության վարձակալության պայմա-նագիր։
- Գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։
- Կապալի պայմանագրի նշանակությունը։
- Կենցաղային կապալի պայմանագիր։
- Կապիտալ շինարարությունն ու շինարարական կապալի պայմանագիրը։
- Կապալային աշխատանքներ պետական կարիքների համար։
- Գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրեր։
- Ծառայությունների մատուցման պարտավորության հասկացությունը և տեսակները։
- Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի բովանդակությունը£ Հանձնարարության պայմանագիր։
- Կոմիսիայի պայմանագիր։
- Գործակալման պայմանագրի հասկացությունը, տարրերը և բովանդակությունը։
- Պահատվության պայմանագրի տարրերը և տեսակները։
- Փոխադրումների տեսակները և փոխադրումների իրավական կարգավորումը։
- Գույքային պատասխանատվությունը փոխադրման պայմանագրերով։
- Բեռների փոխադրման պայմանագիր։
- Բեռների փոխադրման պայմանագրերի տարբեր տեսակների առանձնահատկությունները։
- Ուղևորի և ուղեբեռի փոխադրման պայմանագիր։
- Տրանսպորտային առաքման պայմանագիր։
- Վարկային եւ հաշվարկային պարտավորությունների հասկացությունը։
- Փոխառության և վարկային պայմանագրեր։
- Վարկային պայմանագիր։
- Ապրանքային և առևտրային վարկ։
- Բանկային ավանդի պայմանագիր, տեսակները, խնայո-ղական գրքույկ։
- Բանկային հաշվի պայմանագիր։
- Հաշվարկների ձևերը։
- Ֆինանսավորում դրամական պահանջի զիջման դիմաց /ֆակտորինգ/։
- Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր։
- Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության պայմանագրի առանձնահատկությունները։
- Ապահովագրության սոցիալ-տնտեսական նշանակությունը և իրավական կարգավորումը, ապահովագրության ձևերը և տեսակները։
- Ապահովագրության պայմանագրի հասկացությունը և տեսակները։
- Համատեղ գործունեության պայմանագրի տարրերը և բովանդակությունը։
- Խաղեր և գրազներ անցկացնելու պայմանագրեր։
- Պարգև վճարելու հրապարակային խոստում։
- Հրապարակային մրցույթ կազմակերպելը, պայմանները, պարգև վճարելու մասին որոշումը (մրցանակաբաշխություն)։
- Արտապայմանագրային պարտավորությունների հասկացությունը և նրանց տեսակները։
- Վնաս պատճառելուց բխող պարտավորության կողմերը։
- Պարտավորության բովանդակությունը։
- Վնաս պատճառելու համար պատասխանատվության ընդհանուր հիմքերը, առաջացման պայմանները։
- Իրավաբանական անձի կամ քաղաքացու պատասխանատվությունը իր աշխատողի կողմից պատճառված վնասի համար։
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և նրանց պաշտոնատար անձանց պատճառած վնասի համար պատասխանատվությունը։
- Պատասխանատվությունն անչափահաս, անգործունակ, սահմանափակ գործունակ և իր գործողությունների նշանակությունը գիտակցելու անընդունակ անձանց պատճառած վնասի համար։
- Պատասխանատվությունը շրջապատի համար առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասի համար։
- Պատասխանատվությունը քաղաքացու կյանքին և առողջությանը պատճառված վնասի համար։
- Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասների հատուցումը։
- Ստեղծագործական գործունեության քաղաքացիաիրավական կարգավորումը։
- Հեղինակային իրավունք։
- Հեղինակի անձնական և գույքային իրավունքները։
- Հեղինակային պայմանագրի հասկացությունը, տեսակները։
- Պայմանագրի բովանդակությունը։
- Հեղինակային, հարակից իրավունքների սուբյեկտները։
- Քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցները։
- Բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի նկատմամբ իրավունքը։
- Գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունք։
- Ժառանգության հասկացությունը։
- Ժառանգման հիմքերը։
- Կտակը, նրա ձևը, տեսակները և բովանդակությունը։
- Ժառանգումն ըստ կտակի։
- Կտակ կազմելու քաղաքացու իրավունքը։
- Ժառանգումն ըստ օրենքի։
- Ըստ օրենքի ժառանգների շրջանակը։
- Անձինք, ովքեր չեն կարող ժառանգ լինել։
- Ժառանգության հետ կապված ծախսերը հատուցելը։
- Ժառանգների պատասխանատվությունը ժառանգատուի պարտքերով։
- Ժառանգությունն ընդունելու եղանակները ու կարգը։
- Ժառանգությունից հրաժարվելը։
- Գույքի առանձին տեսակների ժառանգման առանձնահատկությունները։
- Միջազգային մասնավոր շրջանառության դինամիկան և իրավական կարգավորման հիմնախնդիրները։
- Միջազգային մասնավոր իրավունքի կարգավորման առարկան։
- Միջազգային մասնավոր իրավունքի կարգավորման մեթոդների էվոլյուցիան։
- Միջազգային մասնավոր իրավունքի տեղը իրավունքի համակարգում։
- Գլոսատորների և պոստգլոսատորների դերը միջազգային մասնավոր իրավունքի զարգացման գործում։
- Ինքնավար կամքի տեսության ձևավորումը և նշանակությունը միջազգային մասնավոր իրավունքում։
- Comitas gentium տեսության ձևավորումը և նշանակությունը միջազգային մասնավոր իրավունքում։
- Ունիվերսալիզմի տեսության ձևավորումը և նշանակությունը միջազգային մասնավոր իրավունքում։
- Միջազգային մասնավոր իրավունքի և միջազգային հանրային իրավունքի հարաբերակցությունը։
- Կոլիզիոն նորմերի հասկացությունը, կառուցվածքը, կարգավորիչ գործառույթը։
- Կոլիզիոն նորմերի մեկնաբանման տեսությունները և դրանց արտացոլումը ՀՀ օրենսդրությամբ։
- Օտարերկրյա օրենքի կիրառումը և մեկնաբանումը ՀՀ-ում։
- Օտարերկրյա օրենքի ոչ ճիշտ մեկնաբանման իրավական հետևանքները։
- Հետադարձ հղման և երրորդ պետության օրենսդրությանը կատարվող հղման պրոբլեմը, դրա լուծման հնարավոր տարբերակները։
- Հանրային կարգի վերապահումը միջազգային մասնավոր իրավունքում։
- Ազգային, միջազգային և վերազգային իմպերատիվ նորմերը և դրանց դերը միջազգային մասնավոր իրավունքում։
- Բազմաթիվ իրավական համակարգեր ունեցող պետության իրավունքի կիրառման պրոբլեմը։
- Փոխադարձություն և ռետորսիա։
- Չճանաչված պետության իրավունքի կիրառման պրոբլեմը միջազգային մասնավոր իրավունքում։
- Lex causae-ն որպես կոլիզիոն կապ։
- Կոլիզիոն-իրավական ունիֆիկացիան. զարգացման արդի միտումները։
- Մատերիալ-իրավական ունիֆիկացման պատմական էվոլյուցիան։
- Ֆիզիկական անձանց իրավասուբյեկտության կոլիզիոն-իրավական կարգավորումը ՀՀ-ում։
- Իրավաբանական անձի անձնական օրենքը որոշելու տեսությունները։
- Իրավաբանական անձի իրավասուբյեկտության կոլիզիոն-իրավական կարգավորումը ՀՀ-ում։
- Պետությունը որպես միջազգային մասնավոր իրավունքի սուբյեկտ։
- Գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների կոլիզիոն-իրավական կարգավորումը ՀՀ-ում։
- Պայմանագրի ձևի և բովանդակության կոլիզիոն-իրավական կարգավորումը ՀՀ-ում։
- Lex venditoris։
- Միջազգային առևտրային պայմանագրերի կոլիզիոն-իրավական կարգավորումը Հաագայի կոնվենցիաների շրջանակներում։
- Ապրանքների միջազգային առուծախի մասին Վիենայի 1980թ. կոնվենցիայի կիրառման ոլորտը, կառուցվածքը։
- Միջազգային ներկայացուցչության մասին Ժնևի 1983թ. կոնվենցիայի կիրառման ոլորտը, կառուցվածքը, բովանդակությունը։
- Միջազգային լիզինգի մասին և Միջազգային ֆակտորինգի մասին Օտտավայի 1988թ. կոնվենցիաների ընդհանուր բնութագիրը։
- Միջազգային առևտրային պայմանագրերի Սկզբունքների ընդունման պատմությունը, նշանակությունը։
- Բարեխղճության և ազնիվ գործարար պրակտիկայի սկզբունքը միջազգային առևտըրային հարաբերություններում։
- Խոչընդոտները և դրանց լուծման ուղիները միջազգային առևտրային պայմանագրային հարաբերություններում` ըստ ՈՒՆԻԴՐՈՒԱ Սկզբունքների։
- Պայմանագրերի վաղաժամկետ դադարեցումն ըստ ՈՒՆԻԴՐՈՒԱ Սկզբունքների։
- Պայմանագրերի մեկնաբանումը։
- «Contra proferentem» սկզբունքը միջազգային առևտրային հարաբերություններում։
- Միջազգային գործարար սովորույթները որպես միջազգային մասնավոր իրավունքի աղբյուր։
- ԻՆԿՈՏԵՐՄՍ։
- Միջազգային բանկային փոխանցումների իրավական կարգավորումը։
- Միջազգային հաշվարկների իրավական կարգավորումը։
- Միջազգային օդային փոխադրումների իրավական կարգավորումը Վարշավայի համակարգի պետություններում։
- Միջազգային օդային փոխադրումների իրավական կարգավորումը Մոնրեալի կոնվենցիայի շրջանակներում։
- Միջազգային ծավային բեռնափոխադրումների իրավական կարգավորումը Բրյուսելի և Համբուրգի կոնվենցիաների շրջանակներում։
- Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների իրավական կարգավորումը։
- Միջազգային ավտոմոբիլային ուղևորական փոխադրումների իրավական կարգավորումը։
- ՄԻջազգային երկաթուղային բեռնափոխադրումների իրավական կարգավորումը։
- Միջազգային խառը բեռնափոխադրումների իրավական կարգավորումը։
- Վնաս պատճառելու հետևանքով առաջացող պարտավորությունների կոլիզիոն իրավական կարգավորումը և իրավական չկարգավորման խնդիրները ՀՀ-ում։
- Ժառանգման հարաբերությունների կոլիզիոն-իրավական կարգավորումը և իրավական կարգավորման բացերը ՀՀ-ում։
- Մտավոր սեփականության միջազգային պաշտպանության անհրաժեշտությունը։
- Հեղինակային իրավունքների միջազգային-իրավական պաշտպանությունը։
- Հարակից իրավունքների միջազգային-իրավական պաշտպանությունը։
- Արդյունաբերական սեփականության միջազգային-իրավական պաշտպանությունը։
- Աշխատանքային հարաբերությունների կոլիզիոն-իրավական կարգավորման հիմնախնդիրները ՀՀ-ում։
- Ամուսնության և ամուսնալուծության կոլիզիոն իրավական կարգավորումը և հիմնախնդիրները ՀՀ օրենսդրությամբ։
- Ամուսինների, ծնողների և զավակների գույքային և անձնական ոչ գույքային հարաբերությունների կոլիզիոն-իրավական կարգավորումը ՀՀ-ում։
- Միջազգային որդեգրման հիմնախնդիրները և իրավական կարգավորումը, ընդհանուր բնութագիրը։
- Օտարերկրյա քաղաքացիական կացության ակտերի ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում։
- Պետության դատական իմունիտետը։
- Ընտանեկան իրավունքով կարգավորվող հարաբերությունները։
- Հայաստանի Հանրապետության ընտանեկան իրավունքի աղբյուրները։
- Ընտանիքի հասկացությունը, առաջացման հիմքերը։
- Ազգակցություն և բարեկամություն։
- Դրանց իրավաբանական նշանակությունը։
- Ամուսնություն, ամուսնության պայմաններն ու արգելքները։
- Ամուսնության անվավերությունը։
- Ամուսինների անձնական իրավունքները։
- Ամուսնական ազգանուն ընտրելը։
- Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը։
- Ամուսնական պայմանագիր. հասկացությունը, ձևը, բովանդակությունը։
- Ամուսնալուծությունը Ք.կ.ա.գ. մարմիններում։
- Ամուսնալուծությունը դատական կարգով։
- Երեխաների սերումը հաստատելը։
- Հայրությունը դատական կարգով որոշելը։
- Անչափահաս երեխաների իրավունքները։
- Երեխաներին դաստիարակելու ծնողների իրավունքներն ու պարտականությունները։
- Ծնողական իրավունքներից զրկելը. հիմքերը, կարգը։
- Ալիմենտային պարտավորությունների ընդհանուր բնութագիրը։
- Անչափահաս երեխաներին ալիմենտ վճարելու ծնողների պարտականությունները։
- Ամուսինների և նախկին ամուսինների ալիմենտային պարտավորությունները։
- Ընտանիքի մյուս անդամների ալիմենտային պարտավորությունները։
- Համաձայնություն ալիմենտների վճարման վերաբերյալ։
- Ալիմենտի բռնագանձումը դատական կարգով։
- Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հայտնաբերումը և տեղավորումը։
- Որդեգրման հասկացությունը և նշանակությունը։
- Որդեգրման պայմանները, որդեգրման իրավական հետևանքները։
- Խնամակալների և հոգաբարձուների իրավունքներն ու պարտականությունները։
- Խնամատարական ընտանիք։
- Ծնողների նկատմամբ հոգատարություն ցուցաբերելու և նրանց ալիմենտ վճարելու զավակների պարտականությունը։
- Ամուսնության դադարումը ամուսիններից մեկի մահվան և ամուսիններից մեկին մահացած հայտարարելու դեպքում։
- Գործարարական իրավունքի կողմից կարգավորվող հարաբերությունները։
- Գործարարական գործունեության առանձնահատուկ հատկանիշները։
- Գործարարների իրավունքների պաշտպանությունը։
- Անհատ գործարարի պետական գրանցունը։
- Անհատ գործարարին սնանկ ճանաչելու ընթացակարգը։
- Հասարակ ընկերակցության մասնակցությունը գործարարական հարաբերություններում։
- Իրավաբանական անձը որպես գործարարական հարաբերությունների սուբյեկտ։
- Իրավաբանական անձանց հիմնադրման կարգը։
- Իրավաբանական անձի պետական գրանցումը։
- Առևտրային իրավաբանական անձանց իրավունակությունը ։
- Առևտրային կազմակերպության կանոնադրային կապիտալը, գույքի իրավական ռեժիմը։
- Առևտրային իրավաբանական անձի լուծարման կարգը։
- Առևտրային իրավաբանական անձի վերակառուցումը։
- Տնտեսական ընկերակցությունը, որպես գործարարական իրավունքի սուբյեկտ։
- Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը որպես գործարարական իրավունքի սուբյեկտ։
- Բաժնետիրական ընկերությունը որպես գործարարական հարաբերությունների սուբյեկտ։
- Վարկային կազմակերպությունների կարգավիճակը։
- Առևտրային բանկերի մասնակցությունը գործարարական հարաբերություններին։
- Ապրանքային բորսաների կարգավիճակը։
- Ապրանքային բորսաներում կնքվող գործարքների տեսակները և դրանց կնքման առանձնահատկությունները։
- Ֆոնդային բորսայի կարգավիճակը։
- Սնանկացման ինստիտուտի նշանակությունը և խնդիրները։
- Սնանկության հատկանիշները և սնանկացման ընթացակարգը։
- Սնանկության կառավարչի նշանակման կարգը և կարգավիճակը։
- Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը։
- Բանկերին և վարկավորող կազմակերպություններին սնանկ ճանաչելու առանձնահատկությունները։
- Գործարարական իրավունքի սուբյեկտներին պատկանող գույքի կարգավիճակը։
- Գործարարական հարաբերություններում արժեթղթերի կարգավիճակը։
- Գործարարական իրավունքի սուբյեկտներին պատկանող գույքի տնօրինման առանձնահատկությունները։
- Արդյունաբերական սեփականություն։
- Գործարարական գործունեության պետական կառավարման միջոցներն ու մեթոդները։
- Մենաշնորհային գործունեության իրավական կարգավորումը։
- Արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների գների պետական կարգավորումը։
- Ստեղծման փուլում գործարարական իրավուքի սուբյեկտներին ներկայացվող պահանջները։
- Լիցենզավորումը որպես պետական կառավարման ձև։
- Գործարարական իրավունքի սուբյեկտներին գործունեության ընթացքում ներկայացվող պահանջները (հարկեր, վճարներ, օրենսդրության պահպանություն)։
- Սերտիֆիկացումը որպես պետական կառավարման միջոց։
- Արտադրանքի ինքնարժեքի իրավական կարգավորումը։
- Թափոնների օգտագործման և պահպանության նկատմամբ ներկայացվող պահանջները։
- Ինվեստիցիաների (ներդրում) և ինվեստիցիոն գործունեության հասկացությունը, փուլերը։
- Ներդրումային գործունեության սուբյեկտները, օբյեկտները։
- Օտարերկրյա ներդրումների իրավական կարգավորումը։
- Լիզինգը որպես ներդրումային գործունեության տեսակ, լիզինգի տեսակները։
- Գործարարական պայմանագրերի կնքման ժամանակ կիրառվող հիմնական սկզբունքները։
- Հրապարակային պայմանագրի կնքման առանձնահատկությունները։
- Նախնական և միանալու պայմանագրերի նշանակությունը գործարարական հարաբերություններում։
- Գործարարական պայմանագրի կնքման կարգը։
- Պայմանագրի կնքումը աճուրդով։
- Գործարարական գործունեության ֆինանսավորումը և վարկավորումը։
- Պետական ֆինանսավորման նպատակը և հիմքերը։
- Պետական ֆինանսական օժանդակության եղանակները (դոտացիա, սուբսիդիա, սուբվենցիա)։
- Բանկային վարկավորում։
- Ապրանքային և առևտրային վարկավորում։
- Վարկավորման սկզբունքները։
- Արտաքին տնտեսական գործունեությունը որպես գործարարական գործունեության ինքնուրույն տեսակ։
- Արտաքին տնտեսական գործունեության կանոնակարգման համար կիրառվող իրավական ռեժիմները։
- Արտաքին տնտեսական գործունեության պետական կարգավորման մեթոդները։
- Արտաքին տնտեսական գործունեության հարկային կարգավորումը։
- Արտաքին տնտեսական գործունեության արժութային կարգավորումը։
- Արտահանման և ներմուծման նկատմամբ պետական վերահսկողությունը:
- Աշխատանքային իրավունքի կարգավորման առարկան և մեթոդի առանձնահատկությունները։
- Աշխատանքային իրավունքի (օրենսդրության) խնդիրներն ու հիմնական գործառույթները։
- ՀՀ աշխատանքային օրենսդրության գործողությունը ժամանակի մեջ, տարածության վրա և ըստ անձանց շրջանակի։
- ՀՀ նորմատիվ իրավական ակտերը որպես աշխատանքային իրավունքի աղբյուր։
- Դատական պրակտիկան և աշխատանքային հարաբերությունների կարգավորումը։
- Աշխատանքային իրավունքի ոլորտում կիրառվող իրավական սկզբունքների համակարգը և փոխհարաբերությունները։
- Աշխատանքային պայմանների միասնության և տարբերակման սկզբունքը։
- Աշխատողների և գործատուների շահերի զուգակցման սկզբունքը։
- Աշխատանքային իրավահարաբերությունների առանձնահատկությունները։
- Աշխատանքային իրավահարաբերությունների ծագումը, փոփոխումն ու դադարումը (իրավաբանական փաստեր) ։
- Աշխատողի հիմնական աշխատանքային իրավունքներն ու դրանց իրականացման ապահովման երաշխիքները։
- ՀՀ-ում օտարերկրացիների աշխատանքի ներգրավման առանձնահատկությունները։
- Գործատուի իրավասու անձի աշխատանքային-իրավական կարգավիճակը։
- Աշխատողների և գործատուների ներկայացուցչական մարմինների հիմնական գործառույթները։
- Ժամկետները հաշվարկելու կարգը։
- Հայցային վաղեմության և մարման ժամկետներ։
- Դատավարական ժամկետների կիրառումն աշխատանքային հարաբերություններում։
- Աշխատանքային իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման ընդհանուր պայմանները։
- Աշխատանքային իրավունքների պաշտպանության ձևերը (տեսակները) և եղանակները։
- Սոցիալական գործընկերության հասկացությունը, համակարգը և սկզբունքները։
- Կոլեկտիվ պայմանագրի հասկացությունը, նշանակությունը և տեսակները (մակարդակները)։
- Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կնքումը։
- Կոլեկտիվ աշխատանքային վեճի հասկացությունը, տեսակները և քննարկման կարգի առանձնահատկությունները։
- Գործադուլի իրավունքը։
- Գործադուլն անօրինական ճանաչելու հիմքերը, կարգը և իրավական հետևանքները։
- Աշխատանքային պայմանագրի իրավաբանական բնութագիրը։
- Աշխատող վարձելու ընդհանուր և հատուկ պահանջները։
- Հրապարակային օֆերտայով աշխատանքային պայմանագիր։
- Պայմանագրի կնքումից խուսափելու իրավական հետևանքները։
- Աշխատանքային պայմանագրի կնքման առանձնահատկություններն ընտրություններում կամ մրցույթում հաղթող ճանաչված անձի հետ։
- Աշխատանքային պայմանագրի անվավերությունը և դրա իրավական հետևանքները։
- Աշխատանքային պայմանագրի տեսակները։
- Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու սահմանափակումները։
- Համատեղությամբ աշխատանքի հասկացությունը, տեսակները և կատարման պայմանները։
- Համատեղությամբ աշխատողների երաշխիքները։
- Ժամկետային աշխատանքային պայմանագրի լուծման կարգը։
- Խախտման իրավական հետևանքները։
- Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման իրավաչափության հիմնական պայմանները։
- Խախտման իրավական հետևանքները։
- Լրացուցիչ երաշխիքները հղի կանանց, մինչև մեկ տարեկան երեխա խնամող, աշխատունակությունը կորցրած և ներկայացուցչական մարմիններում ընտրված աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծելիս։
- Աշխատանքային պայմանագրի դադարեցումը պայմանագրի կողմ չհանդիսացող անձանց նախաձեռնությամբ։
- Աշխատանքային պայմանագրի գործողության կասեցումը և ընդհատումը։
- Գործատուի պարտականություններն աշխատողների անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։
- Աշխատողի անձնական տվյալների գաղտնիության սկզբունքի սահմանափակումները։
- Աշխատաժամանակի իրավաբանական բնութագիրը և տեսակները։
- Աշխատաժամանակի ռեժիմ. չնորմավորված աշխատաժամանակ, աշխատաժամանակի գումարային հաշվարկ։
- Արտաժամյա աշխատանքի իրավական կարգավորումը։
- Ամենամյա արձակուրդի տեսակները և տրամադրման կարգը։
- Նպատակային արձակուրդների հասկացությունը և տրամադրման առանձնահատկությունները։
- Աշխատավարձի համակարգերը, ձևը (վճարման միջոցը) և չափը որոշելու հիմնական կանոնները։
- Համատեղությամբ, հանգստյան օրերին, արտաժամյա, տոնական և հիշատակի ոչ աշխատանքային օրերին կատարված աշխատանքի վարձատրությունը։
- Աշխատանքի վարձատրությունը ոչ լրիվ, կրճատ աշխատաժամանակի, աշխատանքների ծավալի մեծացման, աշխատանքի նորմերը չկատարելու, խոտանի և պարապուրդի դեպքում։
- Աշխատավարձի իրավական պաշտպանությունը (պահումների սահմանափակումը)։
- Երաշխիքների և փոխհատուցումների հասկացությունը և տեսակները։
- Աշխատանքային կարգապահության ամրապնդման մեթոդները։
- Աշխատողների կարգապահական պատասխանատվության հիմքը. կարգապահական զանցանքների հասկացությունը և տեսակները։
- Կարգապահական տույժերի կիրառման կարգը. խախտման իրավական հետևանքները։
- Աշխատողի պատճառած վնասի հատուցումը։
- Վնասի չափը որոշելը։
- Աշխատողի կյանքին և առողջությանը պատճառած վնասը հատուցելը։
- Վնասի հատուցումը գործատուի վերակազմակերպման և լուծարման դեպքում։
- Աշխատանքի պաշտպանության հասկացությունը։
- Գործատուի կանխարգելիչ և վերականգնողական միջոցառումները։
- Անչափահասների, հաշմանդամների, հղի և երեխա խնամող անձանց աշխատանքի պաշտպանության առանձնահատկությունները։
- Աշխատանքը ուսման հետ համատեղելը։
- Ուսումնական հաստատություններում սովորողների արտոնությունները։
- Աշխատանքային վեճի հասկացությունը, քննարկման կարգը։
- Դատական ակտերի կատարումը։
- Աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության հասկացությունը և նշանակությունը։
- Աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության տեսակները։
- Վարչական պատասխանատվությունը։
- Քրեական պատասխանատվությունը։
- Միջազգային աշխատանքային իրավունքի ընդհանուր բնութագիրը (հասկացությունը, աղբյուրները, ՀՀ օրենսդրության հետ հարաբերակցությունը)։