Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցեր
- Դատական իշխանությունը իշխանությունների տարանջատման սահմանադրական համակարգում։ Դատական իշխանության հասկացությունը և հատկանիշները։ Արդարադատության հասկացությունը և բնորոշ գծերը։ Դատական իշխանության, արդարադատության և դատավարության հարաբերակցությունը։
- Արդարադատության սկզբունքների հասկացությունը և համակարգը։ Բոլորի հավասարությունը օրենքի և դատարանի առջև։ Գործերի դատական քննության հրապարակայֆությունը։ Դատական պաշտպանության իրավունքը։ Մրցակցության սկզբունքը։ Իրավաբանական օգնության իրավունքի ապահովումը։
- Դատական համակարգի ձևավորման սկզբունքները։ ՀՀ դատական համակարգի հասկացությունը և հատկանիշները։
- Ընդհանուր իրավասության դատարաններ։ Մասնագիտացված դատարաններ։
- Վերաքննիչ դատարաններ։
- ՀՀ վճռաբեկ դատարանը։
- Բարձրագույն դատական խրոհրդի կազմավորման կարգը, կազմը և լիազորությունները։ Դատական իշխանության ինքնակառավարման մարմինները։ Դատական դեպարտամենտի հասկացությունը, կառուցվածքը և լիազորությունները։
- Դատավորի կարգավիճակի ընդհանուր բնութագիրը։ Դատական համակարգի կազմավորումը։ Դատավորի անկախության երաշխիքները։ Դատավորի անփոփոխելիությունը և անձեռնմխելիությունը որպես դատավորի անկախության երաշխիքներ։
- Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կարգը։
- Դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերը, կարգը և պաշտոնավարման դադարումը։
- ՀՀ Սահմանադրական դատարանի տեղը դատական համակարգում։ ՀՀ Սահմանադրական դատարանի կազմակերպման և գործունեության սկզբունքները: ՀՀ Սահմանադրական դատարանի կազմը, նրա անդամների կարգավիճակը և գործունեության կազմակերպումը։
- ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորությունները։
- Փաստաբանության և փաստաբանական գործունեության հասկացությունը, նշանակությունը և սոցիալական արժեքը։ Փաստաբանության խնդիրները։ Հանրային և մասնավոր շահերի համատեղումը փաստաբանական գործունեության մեջ։ Փաստաբանության և պետության փոխհարաբերությունների առանձնահատկությունները։
- Փաստաբանության կազմակերպման ու գործունեության սկզբունքները:
- Փաստաբանների պալատի կարգավիճակը և դրա առանձնահատկությունները։ Փաստաբանների պալատի ղեկավար մարմինները և դրանց լիազորությունները։
- Հանրային պաշտպանությունը և հանրային պաշտպանի գրասենյակը։ Փաստաբանական գործունեության արտոնագրումը։
- Փաստաբանական գործունեության հիմնական ուղղությունները։
- Փաստաբանի կարգավիճակի առանձնահատկությունները։ Փաստաբանի պրոֆեսիոնալ գործունեության ապահովման երաշխիքները։
- Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը և կարգապահական պատասխանատվության տեսակները։
- Փաստաբանական էթիկայի հասկացությունը և բովանդակությունը։ Փաստաբանական էթիկայի հիմնական սկզբունքները։ Փաստաբանական էթիկայի դրսևորման առանձնահատկությունները փաստաբան-վստահորդ փոխհարաբերություններում։
- Փաստաբանական էթիկայի դրսևորման առանձնահատկությունները փաստաբան-գործընկեր փոխհարաբերություններում։
- Փաստաբանական էթիկայի դրսևորման առանձնահատկությունները փաստաբան-դատարան փոխհարաբերություններում։
- Քրեական դատավարության էությունը և նշանակությունը։ Քրեական դատավարությունում հանրային և մասնավոր շահերի փոխհարաբերակցության հիմնահարցերը։
- Քրեական դատավարության գործառույթները և դրանց դասակարգումը։ Գործառույթների տարանջատումը որպես հիմք դատավարության մրցակցային բնույթի և գործով ճշմարտության հաստատման։
- Քրեադատավարական ձևը, դրա արժեքայնությունը, դատավարական ձևի միասնակության և տարբերակման հիմնահարցերը։
- Քրեական դատավարության մասնակիցների իրավական վիճակը և նրանց իրավունքների ապահովման երաշխիքները։
- Քրեական դատավարությունում անձի իրավունքների և ազատությունների սահմանափակման հիմքերը և սահմանները։
- Քրեական դատավարության սկզբունքները որպես անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովման երաշխիքներ։
- Քրեական հետապնդում. հասկացությունը, սուբյեկտները և նրանց լիազորությունները։
- Մրցակացության սկզբունքը և կողմերի իրավական վիճակը դատական քննության փուլում։ Կասկածյալի, մեղադրյալի պաշտպանության իրավունքը և դրա ապահովումը։
- Կրկին անգամ դատվելու անթույլատրելիությունը։
- Անմեղության կանխավարկածի տեղը և դերը քրեական դատավարության սկզբունքների համակարգում։
- Քրեական գործի արդարացի քննության սկզբունքի էությունը և նշանակությունը քրեական դատավարությունում։
- Ձերբակալման ինստիտուտը քրեադատավարական հարկադրանքի միջոցների համակարգում։
- Խափանման միջոցները դատավարական հարկադրանքի միջոցների համակարգում, դրանց տեսակները և կիրառման պայմանները։
- Կալանավորման տեղը և դերը քրեական դատավարության խափանման միջոցների համակարգում։
- Դատարանը որպես արդարադատություն իրականացնող մարմին։ Նրա լիազորությունների ընդհանուր բնութագիրը։
- Դատախազի իրավական վիճակը քրեական դատավարությունում։
- Հետաքննության մարմնի իրավական վիճակը քրեական դատվարությունում։ Քննիչի իրավական վիճակը քրեական դատավարությունում։
- Բացարկ և ինքնաբացարկ։ Դրանց լուծման դատավարական կարգը։
- Կասկածյալի իրավական վիճակը քրեական դատավարությունում։ Մեղադրյալի իրավունքների և օրինական շահերի ապահովումը քրեական դատավարությունում։
- Պաշտպանի իրավական վիճակը քրեական դատավարությունում։
- Տուժողի իրավունքների և օրինական շահերի ապահովումը քրեական դատավարությունում։
- Դատավարության մասնակիցների բողոքների և միջնորդությունների քննարկումը և լուծումը։
- Դատավարությանը մասնակցող այլ անձանց իրավական վիճակը քրեական դատավարությունում։
- Ապացույցների և ապացուցման պրոցեսի հասկացությունը և դրանց բնութագրական հատկանիշները։ Ապացույցների թույլատրելիությունը և վերաբերելիությունը քրեական դատավարությունում։
- Ապացուցման առարկան և սահմանները քրեական դատավարությունում։
- Ապացույցների տեսակների ընդհանուր բնութագիրը։ Ապացուցման սուբյեկտները։ Ապացուցման պարտականություն։
- Քաղաքացիական հայցի հասկացությունը և նշանակությունը։
- Քրեական գործի հարուցման փուլի տեղը և դերը քրեական դատավարության փուլերի համակարգում։
- Նախնական քննության հասկացությունը, ձևերը և կատարման ընդհանուր պայմանները։ Նախաքննության ընթացքում քրեական դատավարության սկզբունքների կիրառման առանձնահատկությունները և դրանց ապահովման երաշխիքները։
- Անձին որպես մեղադրյալը ներգրավելը և մեղադրանքի առաջադըրումը։
- Քննչական գործողությունների հասկացությունը և համակարգը։ Անձի իրավունքների ապահովման երաշխիքները քննչական գործողություններ կատարելիս։ Քննչական գործողությունների կատարման ընդհանուր կանոնները։
- Հարցաքննության տեղը և դերը քննչական գործողությունների համակարգում։
- Փորձաքննության հասկացությունը, տեսակները, նշանակման և կատարման դատավարական կարգը։
- Խուզարկության, առգրավման տեսակները, կատարելու հիմքերը և դատավարական կարգը։
- Ճանաչման ներկայացնելու հասկացությունը, տեսակները և դատավարական կարգը։ Զննման տեղը և դերը քննչական գործողությունների համակարգում։
- Քրեական գործի կասեցման հասկացությունը, հիմքերը և դատավարական կարգը։
- Քրեական գործի կարճումը կամ քրեական հետապնդման դադարեցումը որպես նախնական քննության ավարտման ինքնուրույն տեսակ։
- Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության հասկացությունը, նշանակությունը և դատավարական կարգը։
- Դատախազական հսկողությունը հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ։
- Դատախազական հսկողության և դատական վերահսկողության փոխհարաբերակցությունը քրեական դատավարությունում։
- ՕՀԳ նկատմամբ դատական վերահսկողությունը։
- Մեղադրական եզրակացությամբ նախաքննության ավարտման դատավարական կարգը։ Մեղադրական եզրակացության կառուցվածքը և բովանդակությունը։
- Ընդդատություն. հասկացությունը և տեսակները։
- Դատական քննության նախապատրաստման հասկացությունը և նշանակությունը։ Գործը դատական քննության նախապատրաստելիս ընդունվող որոշումների ընդհանուր բնութագիրը։
- Դատական քննությունը քրեական դատավարության փուլերի համակարգում։ Դատական քննության մրցակցային բնույթը և դատարանի կարգավիճակը։
- Դատական քննության նախապատրաստման մասի էությունը և նշանակությունը։
- Դատաքննության ընդհանուր բնութագիրը և դատավարական կարգը։
- Դատական վիճաբանությունների հասկացությունը և մասնակիցները։ Ամբաստանյալի վերջին խոսքը։
- Դատական քննության արագացված կարգի էությունը և նշանակությունը։
- Դատավճռի հասկացությունը, դերն ու նշանակությունը։ Դատավճռի տեսակները, կառուցվածքը և բովանդակությունը։
- Վերաքննության հասկացությունը, խնդիրները և նշանակությունը։ Վերաքննության ինստիտուտի զարգացման հիմնահարցերը։ Վերաքննիչ դատարանում գործի քննության սահմանները. «Դեպի վատթարացում շրջադարձի անթույլատրելիությունը»։
- Վերաքննիչ բողոքարկման կարգը և առարկան։ Վերաքննիչ դատարանում գործի քննության կարգը։
- Վճռաբեկության տեղը և դերը քրեական դատավարության փուլերի համակարգում։ Վճռաբեկության կարգով դատական որոշումները բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտները, բողոքարկման հիմքերը և կարգը։
- Վճռաբեկ դատարանում գործերի քննության կարգը և կայացվող որոշումները։ Վճռաբեկ դատարանի իրավասության շրջանակը։
- Նոր և նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով գործի նորոգումը. հիմքերը, ժամկետները և կարգը։
- Անմեղսունակ անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթի հասկացությունը, նշանակությունը և դատավարական կարգը։
- Անչափահասների գործերով վարույթի առանձնահատկությունները։
- Քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու էությունը և նշանակությունը։
- Հանձնումը։
- Կրիմինալիստիկայի ժամանակակից գիտությունը և դրա զարգացման հեռանկարները ՀՀ-ում։ Կրիմինալիստիկական դոկտրինան, դրա տեղը իրավաբանական ու այլ գիտությունների համակարգում։
- Կրիմինալիստիկայի համակարգն ու գիտագործնական հիմնախնդիրները։ Կրիմինալիստիկայի մեթոդաբանությունը և մեթոդների տեսակները։ Կրիմինալիստիկական մեթոդոլոգիայի ուսմունքը։
- Կրիմինալիստիկական տեխնիկայի հիմունքները։ Կրիմինալիստիական տեխնիկայի ժամանակակից հնարավորություններն ու դրա ճյուղերը։
- Կրիմինալիստիկական մոդելավորման տեսությունը։ Կրիմինալիստիկական իդեոլոգիայի ժամանակակից ընկալումը։ Հանցագործության մեխանիզմի ուսմունքը ժամանակակից կրիմինալիստիկայում։ Հանցագործության մեխանիզմի մոդելավորման հիմքերն ու տեսակները։ Կրիմինալիստիկական գիտատեխնիկական միջոցներն ու եղանակները։
- Պոլիգրաֆի կիրառման հիմնախնդիրը հանցագործությունների քննության ընթացքում։
- Կրիմինալիստիկական իդենտիֆիկացման գիտական հիմքերը։ Խմբային պատկանելության, նույնացման որոշման և կրիմինալիստիկական դիագնոստիկայի հասկացությունը, նշանակությունը քննչական և դատական պրակտիկայում։ Նույնացման հետազոտման մեթոդիկան ու դրա առանձնահատկությունները։
- Կրիմինալիստիկական լուսանկարչության գիտական հիմքերը և տեսակները։
- Կրիմինալիստիկական հետքաբանության (տրասոլոգիայի) գիտական հիմքերն ու հետքաբանական օբյեկտների ժամանակակից դասակարգումը։ Անտրոպոլոգիական հետքերի դասակարգումն ու դրանց առանձնահատկությունները։ Տրասոլոգիական հետքերի տեսակներն ու դրանց կրիմինալիստիակական նկարագրերը։
- Կրիմինալիստիկական միկրոլոգիայի տեսական հիմքերն ու հնարավորությունները։
- Կրիմինալիստիկական օդորոլոգիայի տեսական հիմքերն ու հնարավորությունները:
- Կրիմինալիստիկական ֆոնոսկոպիայի տեսական հիմքերն ու հնարավորությունները։ Կրիմինալիստիկական հրազենագիտության տեսական հիմքերն ու խնդիրները։
- Կրիմինալիստիկական հրազենագիտության օբյեկտները և դրանց հետազոտման մեթոդիկան:
- Սպեկտրի անտեսանելի ճառագայթների օգտագործման հնարավորությունները փաստաթղթերի հետազոտման ժամանակ։
- Փաստաթղթի հասկացության հիմնախնդիրը ժամանակակից կրիմինալիստիկայի գիտության մեջ։ Գրավոր խոսքի հատկանիշները և նրանց կրիմինալիստիկական բնութագիրը։ Գրի կրիմինալիստիկական հետազոտման գիտական հիմքերը։
- Ձեռագրի իդենտիֆիկացման (նույնացման) հատկանիշները։
- Կրիմինալիստիկական գրանցման խնդիրներն ու տեսակները։
- Կրիմինալիստիկական հաբիդոսկոպիայի գիտական հիմքերն ու տեսակները։ Անձի արտաքին ֆունկցիոնալ հատկանիշները և դրանց նշանակությունը։
- Կրիմինալիստիկական տակտիկայի ընդհանուր գիտական դրույթները։ Քննության պլանավորման ու կազմակերպման հիմունքները։ Կրիմինալիստիկական հիպոթեզն ու ճանաչողության պրոցեսի առանձնահատկությունները քննչական պրակտիկայում։
- Աշխատանքի գիտական կազմակերպման տեսական դրույթների կիրառումն առանձին քննչական գործողություններ պլանավորելիս։
- Տակտիկական հնարքի կիրառման թույլատրելիության սահմաններն առանձին քննչական գործողությունների կատարման ժամանակ։
- Քննչական և օպերատիվ-հետախուզական մարմինների փոխհարաբերակցության հիմնախնդիրները քրեական գործի քննության տարբեր փուլերում։
- Տեղազննության տակտիկայի հիմունքներն ու առանձնահատկությունները։
- Խուզարկության տակտիկայի հիմունքներն ու առանձնահատկությունները։
- Ճանաչման ներկայացնելու տակտիկայի հիմունքներն ու տեսակները։
- Քննչական փորձարարություն տակտիկայի հիմունքներն ու տեսակները։ Ցուցմունքի ձևավորման հոգեբանական պրոցեսի հիմնախնդիրը կրիմինալիստիկայում։
- Հարցաքննության տակտիկայի առանձնահատկությունները ըստ հարցաքննության տարբեր տեսակների։
- Դատական փորձաքննությունների հասկացությունն ու գիտական հիմքերը։ Դատական փորձաքննությունների առարկան, խնդիրներն ու հնարավորությունները։ Դատական փորձաքննությունների գիտական սկզբունքները։
- Դատական փորձաքննությունների տեսության սկզբնավորման և զարգացման պատմությունը։ Դատական փորձաքննությունների հրատապ հիմնախնդիրները ՀՀ-ում։
- Փորձագիտական հետազոտության հասկացությունը և դերն իրեղեն ապացույցների գնահատաման ու օգտագործման գործում։
- Հատուկ գիտելիքների հասկացությունն ու դրանց տեսական հիմքերը։ Հատուկ գիտելիքների կիրառման ձևերը քրեական դատավարությունում։ Հատուկ գիտելիքներ կիրառող անձանց շրջանակն ու իրավասությունները։
- Փորձագետի կարգավիճակը քրեական դատավարությունում։ Փորձագետի և մասնագետի կարգավիճակի առանձնահատկությունները քրեական դատավարությունում։
- Փորձագետի հարցաքննության առանձնահատկությունները և դրա դերը քրեական գործի քննության համար։
- Դատական փորձաքննությունների դասակարգման գիտական չափանիշները։ Դատական փորձաքննությունների տեսակները և դրանց նշանակությունը։
- Միանձնյա և հանձնաժողովային փորձաքննությունների առանձնահատկությունները։ Փորձագիտական հիմնարկում և դրանից դուրս կատարվող դատական փորձաքննությունների առանձնահատկությունները։
- Դատական փորձաքննությունների դատավարական և ոչ դատավարական տեսակները։
- Փորձագիտական հետազոտության օբյեկտիվության սկզբունքի հիմունքները և դրա դրսևորումները։ Փորձագիտական հետազոտության հիմնավորվածության սկզբունքի հիմունքները և դրա դրսևորումները։
- Փորձագիտական հետազոտության գիտականության սկզբունքի հիմունքները և դրա դրսևորումները։ Փորձագիտական հետազոտության արժանահավատության սկզբունքի հիմունքները և դրա դրսևորումները։
- Փորձագիտական նախաձեռնության ինստիտուտի դերն ու հիմնախնդիրները քրեական դատավարությունում։
- Փորձաքննություն նշանակելը և դրան նախապատրաստվելը։ Փորձագիտական հետազոտման մեթոդիկան և դրա գիտական հիմքերը։ Փորձագիտական հետազոտության ընթացքի և արդյունքների ամրագրման գիտական և քրեադատավարական պահանջները։
- Փորձագետի եզրակացության գնահատման գիտական չափանիշները։ Փորձագետի եզրակացության կառուվածքային տարրերը և դրանց ապացուցողական նշանակությունը քրեական դատավարությունում։
- Համալիր և հանձնաժողովային փորձաքննությունների իրավական և գիտական հիմնախնդիրները։
- Դատական փորձաքննությունների և կրիմինալիստիկական տեխնիկայի ճյուղերի փոխհարաբերակցության արդի հիմնախնդիրները։
- Իդենտիֆիկացնող և դիագնոստիկ խնդիրների գիտական լուծման հնարավորությունները փորձագիտական հետազոտությունների կատարման ընթացքում։
- Կրիմինալիստիկական մեթոդիկայի գիտական հիմքերը։ Մասնավոր կրիմինալիստիկական մեթոդիկաների ձևավորման սկզբնաղբյուրները և դրանց դերը հանցագործությունների քննության ընթացքում։
- Քննության փուլերի առանձնահատկությունները սպանության գործերով։ Ակնհայտ սպանության քննության մեթոդիկան։ Ոչ ակնհայտ սպանության (անձի անհետացման) քննության մեթոդիկան։ Տեղազննության և օպերատիվ-հետախուզական միջոցառումների առանձնահատկություները սպանության գործերով։
- Պատվիրված սպանությունների քննության մեթոդիկան։ Պատվիրված սպանությունների մեխանիզմի կրիմինալիստիկական առանձնահատկությունները։
- Գողության կրիմինալիստիկական բնութագիրն ու քննության մեթոդիկայի առանձնահատկությունները։
- Կողոպուտի կրիմինալիստիկական բնութագիրն ու քննության մեթոդիկայի առանձնահատկությունները։
- Ավազակության կրիմինալիստիկական բնութագիրն ու քննության մեթոդիկայի առանձնահատկությունները։
- Խարդախության կրիմինալիստիկական բնութագիրն ու քննության մեթոդիկայի առանձնահատկությունները։
- Խուզարկության և որոնողական գործողությունների կատարման առանձնահատկությունները հափշտակությունների գործերով։
- Դատական փորձաքննություների հնարավորություններն ու առանձնահատկությունները հափշտակությունների գործերով։
- Կաշառքի քննության կրիմինալիստիկական առանձնահատկությունները։
- Քննության մեթոդիկայի առանձնահատկությունները հրկիզումների և հակահրդեհային անվտանգության կանոնների հանցավոր խախտումների գործերով։
- Տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնների հանցավոր խախտումների քրեաիրավական և կրիմինալիստիկակական բնութագրերը։ Քննության փուլերի առանձնահատկությունները տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնների հանցավոր խախտումների գործերով։
- Հարկային հանցագործությունների կրիմինալիստիկական բնութագրերն ու դրանց քննության մեթոդիկայի առանձնահատկությունները։ Քննության փուլերի առանձնահատկությունները հարկային հանցագործությունների քննության ժամանակ։ Հատուկ գիտելիքների կիրառման հնարավորությունները հարկային հանցագործությունների քննության ժամանակ։ Համակարգչային բնագավառի հանցագործությունների քննության մեթոդիկայի առանձնահատկությունները։
- Քննչական գործողությունների առանձնահատկությունները համակարգչային բնագավառի հանցագործությունների քննության ժամանակ։
- Անչափահասների հանցագործությունների քրեաիրավական և կրիմինալիստիկական բնութագրերը։ Անչափահասների հանցագործությունների քննության առանձնահատկությունները։
- Քաղաքացիների և կազմակերպությունների սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության ձևերի ընդհանուր բնութագիրը։
- Դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքները և արդարադատության մատչելիության հիմնախնդիրը քաղաքացիական դատավարությունում։
- Քաղաքացիական դատավարության հասկացությունը և խնդիրները։
- Քաղաքացիական դատավարության փուլերի ընդհանուր բնութագիրը։
- Քաղաքացիական դատավարության տեսակների , դատավարության տարբերակված ձևերի (վարույթների) ընդհանուր բնութագիրը։
- Քաղաքացիական դատավարության իրավունքի հասկացությունը, առարկան, մեթոդը, փոխհարաբերությունը ՀՀ իրավունքի մյուս ճյուղերի հետ։
- Քաղաքացիական դատավարության աղբյուրները։
- Քաղաքացիական դատավարության իրավունքի սկզբունքների հասկացությունը, նշանակությունը և դասակարգումը։
- Քաղաքացիական դատավարության միջազգային իրավական, արդար դատաքննության իրավունքի գործառութային, կազմակերպական-գործառութային սկզբունքները։
- Կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքները քաղաքացիական դատավարությունում։
- Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը քաղաքացիական դատավարությունում։
- Քաղաքացիական դատավարական իրավահարաբերությունների հասկացությունը, առանձնահատկությունները և ծագման նախադրյալները։
- Կողմերի հասկացությունը և հատկանիշները։
- Ոչ պատշաճ կողմի փոխարինումը։
- Դատավարական իրավունակություն և գործունակություն։
- Կողմերի դատավարական իրավունքներն ու պարտականությունները։
- Դատակցություն։
- Դրա տեսակները։
- Դատավարական իրավահաջորդություն։
- Երրորդ անձինք քաղաքացիական դատավարությունում։
- Այլ անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող կամ գործի ելքով շահագրգռվածություն ունեցող անձանց մասնակցությունը քաղաքացիական դատավարությանը։
- Քաղաքացիական դատավարությանը դատախազի մասնակցության հիմքերը և իրավական վիճակը։
- Դատական ներկայացուցչության հասկացությունը և տեսակները։
- Դատական ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը։
- Քաղաքացիական գործերի ենթակայության հասկացությունը, տեսակները։
- Ենթակայության կանոնները խախտելու հետևանքները։
- Քաղաքացիական գործերի ընդդատությունը հասկացությունը, տեսակները։
- Ընդդատության կանոնները խախտելու հետևանքները։
- Դատավարական ժամկետների հասկացությունը և տեսակները, ժամկետները հաշվելը։
- Դատավարական ժամկետների կասեցումը, երկարաձգումը և վերականգնումը։
- Դատական ծախսերի հասկացությունը, տեսակները։
- Դատական ծախսերի բաշխումը կողմերի միջև և դրանց հատուցումը։
- Հայցի հասկացությունը, տարրերը և տեսակները։
- Հայցի իրավունք։
- Պատասխանողի շահերի պաշտպանության դատավարական միջոցների ընդհանուր բնութագիրը։
- Հայցային վարույթում տնօրինչական գործողություններ կատարելու դատավարական կարգը։
- Հայցի ապահովում։
- Դատական ապացույցների հասկացությունը և դասակարգումը։
- Ապացույցների վերաբերելիությունը և ապացուցման միջոցների թույլատրելիությունը։
- Ապացուցման առարկան։
- Ապացուցելու և ապացույցներ ներկայացնելու պարտականությունը։
- Ապացույցների հետազոտումը և գնահատումը։
- Գրավոր ապացույցներ և իրեղեն ապացույցները քաղաքացիական դատավարությունում։
- Փորձաքննությունը և փորձագետի եզրակացությունը քաղաքացիական դատավարությունում։
- Վկաների և կողմերի ցուցմունքները քաղաքացիական դատավարությունում։
- Ապացույցների ապահովումը քաղաքացիական դատավարությունում։
- Դատական հանձնարարությունները քաղաքացիական դատավարությունում։
- Հայց հարուցելու կարգը և այն չպահպանելու հետևանքները։
- Հայցադիմումի ընդունումը։
- Հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը։
- Քաղաքացիական գործը դատաքննության նախապատրաստելու նշանակությունը և խնդիրները։
- Գործը դատաքննության նախապատրաստելու դատավարական գործողությունների ծավալը և բովանդակությունը։
- Գործն ըստ էության քննելու և լուծելու փուլի հասկացությունը և նշանակությունը։
- Գործի քննության կարգն առաջին ատյանի դատարանում։
- Գործի քննության հետաձգումը։
- Գործի վարույթի կասեցումը։
- Գործի վարույթն ավարտելն առանց վեճն ըստ էության լուծելու։
- Դատական ակտերի հասկացությունը և տեսակները։
- Վճռի էությունն ու նշանակությունը։
- Վճռին ներկայացվող պահանջները։
- Վճռի օրինական ուժը։
- Պարզեցված վարույթները քաղաքացիական դատավարությունում:
- արագացված դատաքննության հասկացությունը և կիրառման առանձնահատկությունները:
- Կարգադրության վարույթը։
- Քաղաքացիական դատավարության տարբերակված ձևերը։
- Հատուկ վարույթի հասկացությունը և առանձնահատկությունները։
- Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի դատական հաստատումը։
- Քաղաքացու որոշակի իրավական վիճակ հաստատելու վերաբերյալ հատուկ վարույթները։
- Վերաքննության վարույթի հասկացությունը, սկզբունքները և տեսակները։
- Վերաքննիչ բողոքարկման իրավունքը և դրա իրականացման կարգը։
- Գործի քննությունը վերաքննիչ դատարանում։
- Վերաքննության սահմանները և վերաքննիչ դատարանի լիազորությունները։
- Վճռաբեկ վարույթի հասկացությունը և խնդիրները։
- Վճռաբեկ բողոք բերելու իրավունքը և վճռաբեկ վարույթի հարուցումը։
- Վճռաբեկ դատարանում գործերի քննության դատավարական կարգը։
- Գործի քննության սահմանները վճռաբեկ դատարանում։
- Վճռաբեկ դատարանի լիազորությունները։
- Վճռաբեկ դատարանի որոշումները և դրանց իրավական բնույթը։
- Դատական ակտերը վերաքննության և վճռաբեկության կարգով բեկանելու հիմքերը։
- Դատական ակտերի վերանայումը նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով։
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների նշանակությունը Հայաստանի Հանրապետության ազգային դատարանների համար։
- Օտարերկրյա տարրի մասնակցությամբ գործերի ընդդատությունը։
- Օտարերկրյա անձանց քաղաքացիական դատավարական իրավունքները և պարտականությունները։
- Քաղաքացիական դատավարության ոլորտում միջազգային համագործակցության ձևերի ընդհանուր բնութագիրը։
- Սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության արբիտրաժային ձևի հասկացությունն ու հիմնական հատկանիշները։
- Արբիտրաժային համաձայնության հասկացությունը և տեսակները։
- Արբիտրաժային քննության սկզբունքների հասկացությունը և դրանց դասակարգումը։
- Արբիտրաժային ակտերի հասկացությունը և տեսակները (արբիտրաժի միջանկյալ և վերջնական ակտերը)։
- Կատարողական վարույթի հասկացությունը և էությունը։
- Կատարման հիմքեր և կատարողական փաստաթղթեր։
- Կատարման վաղեմություն։
- Կատարողական վարույթի ընդհանուր կանոնները։
- Բռնագանձումը պարտապանի գույքի վրա տարածելը։
- Պարտապան‑կազմակերպության գույքի վրա բռնագանձում տարածելու առանձնահատկությունները։
- Պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում տարածելը։
- Բռնագանձված գումարները պահանջատերերի միջև բաշխելը։
- Ոչ գույքային բնույթի վեճերով կատարողական վարույթը։