Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցաշար
Ինֆեկցիոն հիվանդություններ
Հարցեր
- Ինֆեկցիոն հիվանդների բուժօգնության կազմակերպումը, ինֆեկցիոն հիվանդանոցի կառուցվածքը, աշխատանքի ռեժիմը:
- Ինֆեկցիոն հիվանդությունների առանձնահատկությունները, ձևերը, փուլերը:
- Օրգանիզմի պաշտպանական մեխանիզմներ /յուրահատուկ և ոչ յուրահատուկ/, իմունաբանության կլինիկական ասպեկտները:
- Ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակակից ախտորոշումը:
- Ինֆեկցիոն հիվանդությունների պատճառագիտական և ախտածագումնային բուժման սկզբունքները:
- Ինֆեկցիոն հիվանդությունների հիմնական կլինիկական համախտանիշները: Կլինիկական ախտորոշում:
- Էկզանթեմաների տարբերակիչ ախտորոշման սկզբունքները:
- Էկզանթեմաների տարբերակիչ ախտորոշում`բշտիկավոր ցան:
- Էկզանթեմաների տարբերակիչ ախտորոշում`հեմոռագիկ ցան:
- Էկզանթեմաների տարբերակիչ ախտորոշում`բծավոր ցան:
- Կլոստրիդիոզներ: Ընդհանուր տեղեկություններ, հիմնական կլինիկական արտահայտությունները, ախտորոշման և բուժման սկզբունքները, կանխարգելում:
- Հասարակ հերպեսային վարակ: Հիմնական կլինիկական արտահայտությունները, ախտորոշում և բուժում:
- VI և VII տիպերով հարուցվող հերպեսվիրուսային հիվանդությունների հիմնական կլինիկական արտահայտությունները, ախտորոշման և բուժման մոտեցումները:
- Էպշտեյն-Բարր վիրուսային ինֆեկցիա: Հիմնական կլինիկական արտահայտությունը, ժամանակակից ախտորոշումը և բուժումը:
- Ցիտոմեգալովիրուսային ինֆեկցիա /բնածին և ձեռքբերովի/, ժամանակակից ախտորոշումը և բուժումը:
- Լիմֆադենոպաթիաների տարբերակիչ ախտորոշումը: Դասակարգումն ըստ պատճառագիտության, տարածվածության և ընթացքի:
- Բուբոններով ընթացող հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում:
- Մեզադենիտով ընթացող հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում:
- Ռեգիոնար լիմֆադենիտով ընթացող հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում:
- Մենինգեալ համախտանիշ: Կլինիկոլաբորատոր բնութագիրը:
- Մենինգեալ համախտանիշի և սուբարախնոիդալ արյունազեղման տարբերակիչ ախտորոշումը:
- Մենինգիզմի կլինիկոլաբորատոր բնութագիրը
- Մենինգիտների տարբերակիչ ախտորոշումը /թարախային և շճային/:
- Առաջնային շճային մենինգիտներ:
- Առաջնային թարախային մենինգիտներ:
- Վիրուսային մենինգոէնցեֆալիտներ:
- Լուծերի տարբերակիչ ախտորոշման ընդհանուր սկզբունքները:
- Լուծերի առաջացման մեխանիզմները:
- Լուծերի պատճառագիտական կառուցվածքը:
- Գաստրոէնտերիտով ընթացող ինֆեկցիոն հիվանդություններ:
- Կոլիտի համախտանիշով ընթացող ինֆեկցիոն հիվանդություններ:
- Սուր լուծ արտահայտված ջրազրկման համախտանիշով:
- Սուր լուծ կղանքում արյան պարունակությամբ:
- Խրոնիկական լուծ: Ախտորոշիչ ալգորիթմ:
- Վերին շնչուղիների սուր բորբոքման համախտանիշի տարբերակիչ ախտորոշումը:
- Գրիպի և այլ սուր ռեսպիրատոր վիրուսային հիվանդությունների տարբերակիչ ախտորոշումը:
- Դեղնուկների տարբերակիչ ախտորոշման սկզբունքները:
- Լյարդային դեղնուկներ: Բնորոշ կլինիկոլաբորատոր տվյալներ:
- Վերլյարդային դեղնուկներ: Բնորոշ կլինիկոլաբորատոր տվյալներ:
- Ստորլյարդային դեղնուկներ: Բնորոշ կլինիկոլաբորատոր տվյալներ:
- Վիրուսային ծագման լյարդային դեղնուկով ընթացող հիվանդությունների տարբերակումը:
- Բակտերիալ ծագման լյարդային դեղնուկով ընթացող հիվանդությունների տարբերակումը:
- Ժառանգական հեպատոզներ:
- Դեղնուկների տարբերակիչ ախտորոշումը հղիների մոտ:
- Նշիկաբորբերի տարբերակիչ ախտորոշման սկզբունքները:
- Միակողմանի նշիկաբորբերի տարբերակիչ ախտորոշում:
- Երկկողմանի կատարալ նշիկաբորբերի տարբերակիչ ախտորոշում:
- Երկկողմանի փառային նշիկաբորբերի տարբերակիչ ախտորոշում:
- Երկկողմանի խոցա-նեկրոտիկ նշիկաբորբերի տարբերակիչ ախտորոշում:
- Երկկողմանի ֆոլիկուլյար/լակունար նշիկաբորբերի տարբերակիչ ախտորոշում:
- Բերանի խոցա-նեկրոտիկ ախտահարում:
- Տենդերի տարբերակիչ ախտորոշման ընդհանուր սկզբունքները:
- Անհայտ ծագման տենդերի դասակարգումը:
- Տենդերի ախտորոշման հիմնական չափորոշիչները:
- Տենդով և ցանով ընթացող հիվանդությունների տարբերակումը: Ախտորոշիչ ալգորիթմը:
- Տենդով և հեմոռագիկ ցանով ընթացող հիվանդությունների տարբերակումը: Ախտորոշիչ ալգորիթմը:
- Տենդով և էնանթեմայով ընթացող հիվանդությունների տարբերակումը: Ախտորոշիչ ալգորիթմը:
- Տենդով և վերին շնչուղիների բորբոքումով ընթացող հիվանդությունների տարբերակումը: Ախտորոշիչ ալգորիթմը:
- Տենդով և թոքաբորբով ընթացող հիվանդությունների տարբերակումը: Ախտորոշիչ ալգորիթմը:
- Տենդով և լիմֆադենոպաթիայով ընթացող հիվանդությունների տարբերակումը: Ախտորոշիչ ալգորիթմը:
- Տենդով և նշիկաբորբով ընթացող հիվանդությունների տարբերակումը: Ախտորոշիչ ալգորիթմը:
- Տենդով և ԿՆՀ-ի ախտահարումով ընթացող հիվանդությունների տարբերակումը: Ախտորոշիչ ալգորիթմը:
- Տենդով և հեպատոլիենալ համախտանիշով ընթացող հիվանդությունների տարբերակումը: Ախտորոշիչ ալգորիթմը:
- Տենդով և դեղնուկով ընթացող հիվանդությունների տարբերակումը: Ախտորոշիչ ալգորիթմը:
- Տենդով և լուծով ընթացող հիվանդությունների տարբերակումը: Ախտորոշիչ ալգորիթմը:
- Ինֆեկցիոն - տոքսիկ շոկ:
- Անաֆիլակտիկ շոկ:
- Դեհիդրատացիոն շոկ:
- ՄԻԱՎ վարակ: Պատճառագիտություն, համաճարակաբանություն, ախտածագում:
- ՄԻԱՎ վարակ: Իմունային համակարգի շեղումներ: Դասակարգում:
- ՄԻԱՎ վարակ: Կլինիկական փուլերը, ախտորոշում, կանխարգելում:
- ՄԻԱՎ վարակ: Ժամանակակից բուժման սկզբունքները:
- ՄԻԱՎ վարակ: Օպորտունիստական և ՁԻԱՀ ինդիկատոր հիվանդություններ:
- ՄԻԱՎ վարակ` բերանի խոռոչի ախտահարումներ:
- ՄԻԱՎ վարակ` մաշկի ախտահարումներ:
- ՄԻԱՎ վարակ` նյարդային համակարգի ախտահարում:
- ՄԻԱՎ վարակ` շնչառական համակարգի ախտահարում:
- ՄԻԱՎ վարակ` աղեստամոքսային համակարգի ախտահարում:
- Սուր վիրուսային հեպատիտներ: Պատճառագիտություն, համաճարակաբանություն, ախտածագում:
- Սուր վիրուսային հեպատիտներ: Դասակարգում, կլինիկա, ախտորոշում, կանխարգելում:
- Սուր վիրուսային հեպատիտներ` բարդությունները / ցիռոզ, քաղցկեղ, լյարդային էնցեֆալոպաթիա և կոմա/:
- Սուր և քրոնիկ վիրուսային հեպատիտներ: Բուժման ժամանակակից ալգորիթմը:
- Հեպատիտ A և B-ի տարբերակիչ ախտորոշումը:
- Հեպատիտ B, C և D-ի կլինիկական առանձնահատկությունները, տարբերակիչ ախտորոշումը:
- Խրոնիկական հեպատիտներ: Պատճառները (վիրուսներ, ալկոհոլ, արտադրական վնասակար գործոններ, դեղորայքներ): Ախտորոշում:
- Հեպատիտ B-ի և C-ի ախտորոշման ալգորիթմը /վիրուսային մարկերների որոշման փուլերը/:
- Հեմոռագիկ տենդեր: Հիմնական կլինիկական արտահայտությունները, ախտորոշում, բուժման սկզբունքները:
- Հատուկ վտանգավոր վարակներ: Կարանտինային միջոցառումներ:
- Ժանտախտ և տուլարեմիա: Կլինիկական առանձնահատկությունները, ախտորոշումը, տարբերակիչ ախտորոշումը, բուժման սկզբունքները:
- Մանկական վարակների ընթացքի առանձնահատկությունները մեծահասակների մոտ:
- Ցանային համախտանիշով ընթացող մանկական վարակներ: Տարբերակիչ ախտորոշում:
- Ներարգանդային վարակներ / ցիտոմեգալովիրուսային և հերպեսային վարակ, կարմրախտ, տոքսոպլազմոզ/:
- Սուր աղիքային վարակների ընթացքի առանձնահատկությունները երեխաների մոտ:
- Դիֆթերիա: Դասակարգում, կլինիկական առանձնահատկությունները, ախտորոշումը, տարբերակիչ ախտորոշումը, բուժումը:
- Մալարիա: Կլինիկական առանձնահատկությունները, ախտորոշումը, տարբերակիչ ախտորոշումը, բուժումը:
- Վիսցերալ լեյշմանիոզ: Կլինիկա, ախտորոշումը, տարբերակիչ ախտորոշումը, բուժումը:
- Բրուցելոզ: Դասակարգում, կլինիկական առանձնահատկությունները, ախտորոշումը, տարբերակիչ ախտորոշումը, բուժումը:
- Սիբիրյան խոց: Կլինիկա, ախտորոշումը, տարբերակիչ ախտորոշումը, բուժումը:
- Փայտացում: Կլինիկա, ախտորոշումը, տարբերակիչ ախտորոշումը, բուժումը:
- Կատաղություն: Կլինիկա, ախտորոշումը, տարբերակիչ ախտորոշումը, բուժումը: