Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցաշար
Ֆթիզիատրիա
Հարցեր
- Տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակն արդի պայմաններում:
- Տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները:
- Տուբերկուլոզի հարուցչի տեսակները, նրանց վիրուլենտությունը:
- Տուբերկուլոով հիվանդի հետազոտությունը:
- Տուբերկուլոզի կլինիկական ախտորոշումը:
- Տուբերկուլոզի ախտանիշները /ընդհանուր/:
- Տուբերկուլոզի ախտանիշները /կրծքային/:
- Տուբերկուլոզի ախտածագումը և ախտաբանական անատոմիան:
- Տուբերկուլոզի ժամանակ դիտվող կազմաբանական տեղաշարժերը:
- Տուբերկուլոզի հարուցչի` օրգանիզմ ներթափանցման ուղիները:
- Արտածին և ներածին վարակի դերը տուբերկուլոզի առաջացման գործում:
- Անընկալությունը և գերզգայունությունը տուբերկուլոզի ժամանակ:
- Տուբերկուլինային ախտորոշում: Տուբերկուլինի տեսակները, կիրառումը:
- Մանթուի փորձը, կատարման տեխնիկան, արդյունքների գնահատումը:
- Տուբերկուլինային փորձերի հակացուցումները:
- Կոխի փորձի կատարման տեխնիկան և ցուցումները:
- Կոխի ենթամաշկային տուբերկուլինային փորձի արդյունքները:
- Կոխի ենթամաշկային տուբերկուլինային փորձի ընդհանուր պատասխանը:
- Կոխի ենթամաշկային տուբերկուլինային փորձի օջախային և տեղային պատասխանը:
- Հակատուբերկուլոզային պատվաստում, ցուցումները, հակացուցումները և կատարման տեխնիկան:
- ԲՑԺ պատվաստանյութի տեսակները, հետպատվաստային բնականոն ընթացքը:
- Հակատուբերկուլոզային պատվաստման բարդությունները, դրանց դասակարգումը:
- Առաջնային տուբերկուլոզի հիմնական բնութագրական գծերը , ախտածագումը:
- Տուբերկուլոզային թունավորման կլինիկան և բուժումը:
- Տուբերկուլոզային թունավորման տարբերակիչ ախտորոշումը:
- Ներկրծքային ավշահանգույցների տուբերկուլոզի դասակարգումը, բարդությունները և բուժումը:
- Ներկրծքային ավշահանգույցների տուբերկուլոզի տարբերակումը լիմֆոգրանուլեմատոզից:
- Ներկրծքային ավշահանգույցների տուբերկուլոզի տարբերակումը սարկոիդոզից:
- Ներկրծքային ավշահանգույցների տուբերկուլոզի տարբերակումը լիմֆոսարկոմայից:
- Ներկրծքային ավշահանգույցների տուբերկուլոզի տարբերակումը սիլիկոտուբերկուլոզային բրոնխադենիտից:
- Տուբերկուլոզային առաջնային համալիր, կլինիկան և բուժումը:
- Տուբերկուլոզային առաջնային համալիրի տարբերակիչ ախտորոշումը թոքաբորբերից:
- Առաջնային տուբերկուլոզի տեղակայված ձևերի բարդությունները:
- Երկրորդային տուբերկուլոզի ախտածնությունը, ընթացքի առանձնահատկությունները, ելքը:
- Թոքերի օջախային տուբերկուլոզ.կլինիկան, տարբերակիչ ախտորոշումը, բուժումը:
- Թոքերի ներսփռանքային տուբերկուլոզ. կլինիկառենտգենաբանական տեսակները, կլինիկան, բուժումը:
- Թոքերի ներսփռանքային տուբերկուլոզի տարբերակումը թոքաբորբից:
- Թոքերի ներսփռանքային տուբերկուլոզի տարբերակումը ծայրամասային և կենտրոնական քաղցկեղից:
- Թոքերի ներսփռանքային տուբերկուլոզի տարբերակումը թոքի ինֆարկտից:
- Թոքերի ներսփռանքային տուբերկուլոզի տարբերակումը թոքի էոզինոֆիլային ներսփռանքից:
- Լոռանման թոքաբորբի ախտածագումը, կլինիկան, ախտորոշումը և բուժման առանձնահատկությունները:
- Տուբերկուլոմայի ախտածագումը, կլինիկան, ախտորոշումը և բուժման առանձնահատկությունները:
- Տուբերկուլոմայի տարբերակումը թարախակույտից:
- Տուբերկուլոմայի տարբերակումը բարորակ նորագոյացություններից:
- Տուբերկուլոմայի տարբերակումը թոքաբշտերից:
- Տուբերկուլոմայի տարբերակումը ծայրամասային քաղցկեղից:
- Թոքերի սերմնացրված տուբերկուլոզի ախտածագումը, ախտանատոմիան:
- Թոքերի սերմնացրված տուբերկուլոզի դասակարգումը:
- Սուր կորեկանման (միլիար) սերմնացրված տուբերկուլոզի ախտածագումը, ախտանատոմիան, կլինիկան և ելքը:
- Ենթասուր սերմնացրված տուբերկուլոզի կլինիկան, բուժումը:
- Քրոնիկական սերմնացրված տուբերկուլոզի կլինիկան և ելքը:
- Թոքերի սերմնացրված տուբերկուլոզի տարբերակումը սարկոիդոզից:
- Թոքերի սերմնացրված տուբերկուլոզի տարբերակումը փոշեգարությունից:
- Թոքերի սերմնացրված տուբերկուլոզի տարբերակումը թոքերում չարորակ ուռուցքների մետաստազներից /կարցինոմատոզ/:
- Թոքերի սերմնացրված տուբերկուլոզի տարբերակումը երկկողմանի թոքաբորբից:
- Թոքերի սերմնացրված տուբերկուլոզի տարբերակումը իդիոպատիկ ֆիբրոզացնող ալվեոլիտից:
- Թոքերի սերմնացրված տուբերկուլոզի տարբերակումը հիստիոտոզ X-ից:
- Թոքերի սերմնացրված տուբերկուլոզի տարբերակումը հեմոսիդերոզից:
- Սրընթաց տուբերկուլոզի տեսակները, զարգացման մեխանիզմը, կազմաբանական առանձնահատկությունները:
- Տուբերկուլոզի քայքայիչ ձևերը, զարգացման նախապայմանները, կազմաբանությունը:
- Թոքերի խոռոչային տուբերկուլոզ. կլինիկան, ելքը, բուժումը:
- Թոքերի խոռոչային տուբերկուլոզի տարբերակումը թարախակույտից և միայնակ օդաբշտից:
- Թոքերի խոռոչային տուբերկուլոզի տարբերակումը քաղցկեղի քայքայվող ձևից:
- Թոքերի թելքախոռոչային տուբերկուլոզ, ձևավորման նախապայմանները, կլինիկան, տարբերակիչ ախտորոշումը և բարդությունները:
- Թոքերի ցիռոզային տուբերկուլոզ:
- Տուբերկուլոզային մենինգիտի կլինիկան, բուժումը և ելքը: Ողնուղեղային հեղուկի բնութագիրը տուբերկուլոզային մենինգիտի ժամանակ:
- Տուբերկուլոզային մենինգիտի տարբերակիչ ախտորոշումը:
- Տուբերկուլոզի բարդությունները:
- Ինքնաբուխ պնևմոթորաքս. կլինիկան, ախտորոշումը:
- Ինքնաբուխ պնևմոթորաքսի բուժումը:
- Արյունախխումներ և թոքային արյունահոսություններ տուբերկուլոզի ժամանակ:
- Թոքային արյունահոսությունների բուժումը տուբերկուլոզի ժամանակ:
- Տուբերկուլոզային պլևրիտ. դասակարգումը, ախտածագումը, կլինիկան, ախտորոշումը և բուժումը:
- Տուբերկուլոզային պլևրիտի տարբերակիչ ախտորոշումը:
- Տուբերկուլոզային պոլիսերոզիտ, զարգացման մեխանիզմը, ախտորոշումը:
- Ծայրամասային ավշահանգույցների տուբերկուլոզ, կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
- Տուբերկուլոզային մեզադենիտ, կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
- Հենաշարժական համակարգի տուբերկուլոզ: Տուբերկուլոզային սպոնդիլիտ. ախտորոշումը, բուժումը:
- Շնչափողի, վերին շնչուղիների և բրոնխների տուբերկուլոզ:
- Երիկամների տուբերկուլոզի ախտածագումը, դասկարգումը, ախտորոշման եղանակները:
- Թոքերի տուբերկուլոզի ակտիվության կլինիկական-լաբորատոր դրսևորումները (խորխի, արյան, մեզի, բրոնխային ջրերի քննությունը):
- Թոքերի տուբերկուլոզի ախտորոշման մանրէաբանական եղանակները:
- Տուբերկուլոզի հարուցչի դեղորայքակայուն տեսակներով հիվանդի հետազոտման մանրէաբանական եղանակները:
- Հակատուբերկուլոզային բուժման DOTS ծրագիրը: Տուբերկուլոզի ժամանակ կիրառվող հակամանրէային դեղամիջոցները և նրանց հարուցած կողմնակի երևույթները:
- Հակատուբերկուլոզային դեղամիջոցների դասակարգումը /I,II,III սերնդի հակատուբերկուլոզային դեղամիջոցներ/, դրանց կողմնակի ազդեցությունները:
- Տուբերկուլոզի ախտածնական և ախտանշական բուժումը: Տուբերկուլոզի ֆիզիոթերապևտիկ բուժումը:
- Կոլապսաթերապիա. ցուցումները, հակացուցումները:
- Տուբերկուլոզով հիվանդների վիրահատական բուժումը. ցուցումներն ու հակացուցումները:
- Տուբերկուլոզի հարուցչի դեղորայքակայուն տեսակները, դրանց ձևավորմանը նպաստող պայմանները:
- Տուբերկուլոզի հարուցչի դեղակայունությունը, դասակարգումը, բուժումը:
- Հակատուբերկուլոզային ծառայության կազմակերպումը:
- Տուբերկուլոզի քիմիականխարգելումը:
- Տուբերկուլոզային վարակի վերահսկումը:
- Շնչառական օրգանների տուբերկուլոզըª համակցված պրոֆեսիոնալ հիվանդությունների հետ (սիլիկոտուբերկուլոզ, պնևմոկոնիոզ և այլն):
- Տուբերկուլոզը և շաքարախտը:
- Տուբերկուլոզը և թոքերի նորագոյացությունները:
- Տուբերկուլոզը և ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ը:
- Տուբերկուլոզը և հոգեկան հիվանդությունները:
- Տուբերկուլոզը և հարբեցողությունը:
- Տուբերկուլոզը և մայրությունը: