Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցեր
- Սահմանադրական իրավունքի հասկացությունը և առարկան։ Սահմանադրական իրավունքի նորմերի և դրանցով կարգավորվող հասարակական հարաբերությունների առանձնահատկությունները
- Սահմանադրության էությունը և իրավաբանական բնույթը։ Սահմանադրության ձևը և բովանդակությունը։ Սահմանադրության ընդունման և փոփոխման կարգը։
- ՀՀ սահմանադրական կարգի հասկացությունը և տեղը սահմանադրական իրավունքի համակարգում։
- Պետության ինքնիշխան, իրավական և աշխարհիկ բնութագրոթյունները։ Ժողովրդաիշխանության իրացման ձևերի բովանդակությունը և դրանց հարաբերակցությունը։
- ՀՀ քաղաքական համակարգի հասկացությունը և տարրերը։
- Մարդու և քաղաքացու իրավական կարգավիճակի հասկացությունը և սկզբունքները։ Օտարերկրացիների իրավական վիճակը Հայաստանի Հանրապետությունում։
- Անձնական ազատության և մասնավոր կյանքի անձեռնամխելիության իրավունքը։
- Քաղաքական իրավունքներ և ազատություններ։
- Մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանափակումը։
- Իրավունքների և ազատությունների սահմանադրական երաշխիքները
- ՀՀ քաղաքացիության հասկացությունը և սկզբունքները։ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման հիմքերը և կարգը։
- Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները։
- Կառավարման ձևի տեսակների առանձնահատկությունները։ ՀՀ կառավարման ձևը և պետական ռեժիմը։
- Պետական իշխանությունը որպես ՀՀ սահմանադրական իրավունքի ինստիտուտ։
- Ընտրական իրավունքի և ընտրական համակարգի հասկացությունն ու հարաբերակցությունը։ ՀՀ ընտրական համակարգը։
- Ընտրական հանձնաժողովների կազմակերպման և գործունեության կարգը։ Ընտրական հանձնաժողովների իրավական կարգավիճակը։
- Պատասխանատվությունը քաղաքացիների ընտրական իրավունքների խախտման համար։ Ընտրական վարչարարության առանձնահատկությունները։
- ՀՀ նախագահի կարգավիճակը պետական իշխանության մարմինների համակարգում։ ՀՀ նախագահի լիազորությունները։ ՀՀ նախագահի ակտերը և աշխատակազմը։
- ՀՀ Ազգային ժողովի կազմակերպման կարգը և կառուցվածքը։ ԱԺ փոխհարաբերությունները ՀՀ գործադիր և դատական իշխանության մարմինների հետ։
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը։
- ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովները և աշխատակազմը։
- ՀՀ Ազգային ժողովի իրավասությունը։
- Ազգային ժողովի աշխատանքների կազմակերպման ձևերը։ Օրենսդրական գործընթացը Ազգային Ժողովում։
- ՀՀ Կառավարության կազմակերպման կարգը և իրավասությունը։ ՀՀ կառավարության գործունեության կազմակերպումը։
- ՀՀ կառավարության և վարչապետի ակտերի ընդունման կարգը, իրավաբանական ուժը և կատարման կազմակերպումը։
- ՀՀ պետական կառավարման տարածքային կազմակերպումը։
- ՀՀ դատական իշխանության մարմինների համակարգը, կազմակերպման և գործունեության կարգը։
- Դատական իշխանության մարմինների իրավական կարգավիճակը։
- ՀՀ դատախազության կազմակերպման և իրավասության սահմանադրական հիմունքները։
- Փաստաբանական ծառայությունը և դատական իշխանությանն աջակցող մյուս մարմինները։
- Սահմանադրական արդարադատությունը սահմանադրական վերահսկողության համակարգում։
- ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական կարգավիճակը, կազմավորման կարգը և անկախության երաշխիքները։
- Դատական սահմանադրական վերահսկողության ձևերը։
- Սահմանադրական դատարանի լիազորություններն ու դրանց իրականացման առանձնահատկությունները։
- Սահմանադրական դատավարության ընթացակարգի առանձնահատկությունները։ Սահմանադրական դատարանի ակտերը։ Սահմանադրական վեճերի լուծման առանձնահատկությունները։
- Տեղական ինքնակառավարման հասկացությունն ու համակարգը։ Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները։
- Ժողովրդավարական և սոցիալական պետության սահմանադրական բնութագիրը։
- Մարդու և քաղաքացու սահմանադրական պարտականությունները։
- Կառավարման ընդհանուր հասկացությունը։ Պետական կառավարման գործառույթներն ու կառուցակարգը։
- Գործադիր իշխանության էությունը և տեղը իշխանությունների բաժանման համակարգում։ Գործադիր իշխանությունը և պետական կառավարումը։
- Վարչական իրավունքի սուբյեկտների համակարգը։ Վարչաիրավական նորմի հասկացությունը, բովանդակությունը և տեսակները։ Վարչաիրավական հարաբերությունների հասկացությունը և հիմնական գծերը։
- Քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները պետական կառավարման բնագավառում։ Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վարչաիրավական կարգավիճակը ՀՀ-ում։
- Պետական ծառայության իրավական կարգավորումը։ Պետական կառավարման մարմինների ծառայողների վարչաիրավական կարգավիճակի հիմունքները։
- Հանրային ծառայության հիմնական սկզբունքները։ Քաղաքացիական ծառայության հիմնահարցը ՀՀ-ում։ Համայնքային ծառայության առանձնահատկությունները։
- Հանրային ծառայողների իրավական վիճակը։ Հանրային ծառայության պաշտոնների դասակարգումը և ծառայողների դասային աստիճանները։
- Գործադիր իշխանության մարմինների հասկացությունը և կազմավորման սկզբունքները։
- ՀՀ նախագահի լիազորությունները գործադիր իշխանության բնագավառում։
- ՀՀ կառավարության գործունեության կազմակերպման կարգը։
- Պետական և ոչ պետական տնտեսական կազմակերպությունների կարգավիճակի վարչաիրավական հիմունքները։
- Հասարակական կազմակերպությունների կարգավիճակի վարչաիրավական հիմունքները։
- Կառավարման վարչաիրավական ձևերը և մեթոդները։ Կառավարման իրավական ակտերի տեսակները և դրանց առանձնահատկությունները։ Կառավարման իրավական ակտերի նախապատրաստման գործընթացը։
- Վարչական պատասխանատվության հիմնական գծերը։ Կազմակերպությունների վարչական պատասխանատվության առանձնահատկությունները։
- Վարչական տույժի տեսակները։
- Վարչական վարույթի և վարչարարության հիմնական սկզբունքները։
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննող սուբյեկտների իրավական վիճակը։
- Պատասխանատվությունը վարչարարությամբ պատճառված վնասի համար։ Վարչական կարգով նյութական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունները։
- Վարչական դատավարության և վարչական արդարադատության ինստիտուտների հարաբերակցությունը։ Վարչական դատավարության սկզբունքները։
- Վարչական դատավարության մասնակիցների կարգավիճակը։ Վարչական դատավարությունը և մարդու իրավուքների պաշտպանությունը։
- Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթը վարչական դատարանում։
- Վարչական իրավունքը և օրինականությունը կառավարման ոլորտում։
- Տնտեսության և ներդրումների կառավարումը։
- Գյուղատնտեսության կառավարումը։ Բնապահպանության կառավարումը։ Շինարարության և բնակարանային կոմունալ տնտեսության կառավարումը։
- Տրանսպորտի և կապի կառավարումը։ Էներգետիկայի կառավարումը:
- Ֆինանսների և վարկի կառավարումը։
- Կրթության կառավարումը։ Գիտության կառավարումը։ Մշակույթի կառավարումը։ Սպորտի կառավարումը: Առողջապահության կառավարումը։
- Քաղաքացիների սոցիալական ապահովության կառավարումը։
- Պաշտպանության կառավարումը։ Ազգային անվտանգության կառավարումը։ Ոստիկանության կառավարումը։ Արտաքին գործերի կառավարումը։
- Արդարադատության բնագավառի կառավարումը։
- Տարածքային կառավարման առանձնահատկությունները ՀՀ-ում։ Հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայողների կարգավիճակը։
- Ֆինանսական համակարգի առանցքային ինստիտուտների ընդհանուր բնութագիրը։ Պետության ֆինանսական գործունեության ընդհանուր բնութագիրը։
- Ֆինանսական իրավունքի առարկան և համակարգը։ Ֆինանսաիրավական նորմերի բնորոշ գծերը, դրանց կառուցվածքը և տեսակները։ Ֆինանսական հարաբերությունների առանձնահատկությունները, դրանց տարրերը և տեսակները։
- Ֆինանսաիրավական պատասխանատվությունը՝ որպես իրավաբանական պատասխանատվության տեսակ։
- Ֆինանսական վերահսկողության ձևերը և տեսակները։
- Ստուգումն իրականացնողների և տնտեսվարող սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները:
- Հարկային ստուգման անցկացման կարգը: Հարկ վճարողների (հարկային գործակալների) և դրանց պաշտոնատար անձանց իրավունքները և պարտականությունները։
- Հարկային մարմնի (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի) պարտականությունները և լիազորությունները:
- Հարկային իրավախախտումների տեսակները և դրանց կատարման դեպքում հարկային պատասխանատվությունը:
- Շահութահարկը և եկամտային հարկը՝ որպես պետական հարկատեսակներ։
- Անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը՝ որպես տեղական հարկատեսակներ։
- Պետական բյուջեի եկամուտները։ Պետական բյուջեի ծախսերը։
- Պետական բյուջեի գործընթացի փուլերը։ Համայնքային բյուջեի գործընթացի փուլերը։
- Ապահովագրության ձևերը և տեսակները, ապահովագրական գործունեության լիցենզավորումը։ Ապահովագրական միջնորդային գործունեությունը. ապահովագրական ոլորտում կիրառվող պատասխանատվության միջոցները։
- ՀՀ բանկային համակարգի ընդհանուր բնութագիրը։ Բանկային գործունեության իրավական կարգավորումը։
- Կենտրոնական բանկի տեղը ՀՀ բանկային համակարգում։ Դրամաշրջանառության իրավական կարգավորումը։
- ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարը:
- Արժութային կարգավորման հասկացությունը և բովանդակությունը. արժութային վերահսկողություն։
- Համալիր հարկային ստուգումների պլանավորումը և դրանց հաճախականությունը:
- Ապակենտրոնացման և ապակոնցենտրացման սկզբունքների հարաբերակցությունը։
- Տարածքային կառավարման խնդիրները։ Տարածքային կառավարման սկզբունքները։
- Մարզպետի իրավական վիճակը։ Մարզպետի գործունեությունն ըստ ՀՀ կառավարության տարածքային քաղաքականության իրականացման բնագավառների։ Մարզպետի կողմից ՀՀ գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգումը։
- Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը և իրավական վիճակը։ Մարզպետարանի աշխատակազմի կառավարման և ղեկավարման մարմինները։ Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունները և պատասխանատվությունը։
- Տեղական ինքնակառավարումը որպես սահմանադրական կարգի հիմունք։ Տեղական ինքնակառավարումը որպես համայնքային նշանակության հարցերի ինքնուրույն լուծման իրավունք։
- Տեղական ինքնակառավարումը որպես ժողովրդաիշխանության իրականացման ձև։
- Ազատ համայնքի տեսության էությունը։ Ինքնակառավարման հասարակական և պետական տեսութունները։
- Տեղական ինքնակառավարման արտասահմանյան մոդելները։
- Տեղական ինքնակառավարման տարածքային հիմքը։ Միջհամայնքային միավորումները
- Տեղական ինքնակառավարման գործունեության ֆինանսա-տնտեսական հիմունքները։
- Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության իրավական հիմունքները։
- Տեղական ինքնակառավարման մարմինների նոր և արտահերթ ընտրությունների նշանակումը (հիմքերն ու կարգը)։
- Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները (ընդհանուր բնութագիրը)։
- Համայնքի ավագանու իրավական վիճակը։ Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը։
- Համայնքի ղեկավարի իրավական վիճակը։ Համայնքի ղեկավարի պաշտոնանկության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերը և կարգը։
- Տեղական ինքնակառավարման երաշխիքների հասկացությունը և համակարգը։
- Համայնքի բյուջեն (հասկացությունը, կառուցվածքը, ձևավորման աղբյուրները և բյուջետային գործընթացը համայնքում)։
- Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության իրավական և մասնագիտական հսկողությունը։
- Երևանի ավագանու կազմակերպման կարգը, կառուցվածքը և գործունեության կազմակերպումը։
- Երևանի ավագանու վերահսկողական լիազորությունները։
- Երևանի քաղաքապետի իրավական վիճակը և գործառույթները տեղական ինքնակառավարման մարմինների համակարգում։ Երևանի քաղաքապետի ընտրության և լիազորությունների դադարեցման կարգը։
- Երևանի քաղաքապետի լիազորությունները ավագանու հետ հարաբերություններում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը։
- Բնապահպանական իրավունք. ձևավորման պատմական նախադրյալները, որպես իրավունքի ինքնուրույն ճյուղի առանձնացման հիմնահարցերը, համակարգը։
- Բնապահպանական իրավունքի հարաբերակցությունն իրավունքի հարակից ճյուղերի հետ։ Բնապահպանական իրավունքի սկզբունքները։
- 1972թ. Ստոկհոլմի կոնֆերանսի Սկզբունքների հռչակագիրը և գործողությունների ծրագիրը. դերը և նշանակությունը միջազգային բնապահպանական իրավունքի ձևավորման գործում։
- 1992թ. Ռիոյի Սկզբունքների հռչակագիրը` որպես բնապահպանական քաղաքականության ձևավորման հիմք։ «Կայուն զարգացման» հայեցակարգը միջազգային բնապահպանական իրավունքում։
- Բնապահպանական քաղաքականության ձևավորման իրավական հիմնախնդիրները ՀՀ-ում։ Բնապահպանական կրթության և դաստիարակության դերը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։
- Եվրոպական հարևանության քաղաքականությունը և շրջակա միջավայրի որակի ապահովումը ՀՀ-ում։
- ՀՀ բնապահպանական օրենսդրություն. հասկացությունը, համակարգը և զարգացման միտումները։ Բնապահպանական օրենսդրության կոդիֆիկացման հիմնախնդիրները ՀՀ-ում։
- Միջազգային բնապահպանական իրավունքի ձևավորումը և զարգացումը. Բեռնի կոնֆերանսի դերն ու նշանակությունը։
- Բնապահպանական իրավունքի օբյեկտների հասկացությունը, առանձնահատկությունները և իրավական ռեժիմը։ Բնապահպանական հասարակական կազմակերպությունների դերը և նշանակությունը շրջակա միջավայրի որակի ապահովման հարցում. հիմնադրումը և գործունեության հիմնախնդիրները։
- Շրջակա միջավայրի պահպանության սահմանադրական հիմունքները։ Շրջակա միջավայրի պահպանությունը ներակա և ապագա սերունդների համար` որպես պետության ներքին և արտաքին գործառույթ։
- Մարդու բնապահպանական իրավունքները։
- «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի դերը և նշանակությունը բնապահպանական իրավունքների զարգացման համատեքստում. առանձնահատկությունը որպես միջազգային բնապահպանական կոնվենցիա։
- Բնապահպանական տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման տեղեկատվական ապահովման կառուցակարգերը։ Շրջակա միջավայրին վերաբերող որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը։
- Շրջակա միջավայրի հարցերով արդարադատության մատչելիության հիմնախնդիրները ՀՀ-ում. օրենսդրությունը և պրակտիկան։
- Բնական ռեսուրսների նկատմամբ սեփականության իրավունքը. Բնօգտագործման իրավունք. հասկացությունը, տեսակները, սուբյեկտները, օբյեկտները և բովանդակությունը։ Շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման պետական կառավարման հասկացությունը. մեթոդները և սկզբունքները։
- Շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման պետական կառավարման ձևավորումը, զարգացումը և հիմնահարցերը ՀՀ-ում։ Շրջակա միջավայրի պահպանության տնտեսական գործիքները. իրավական հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները ՀՀ-ում։
- Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպաիրավական գործիքները. իրավական հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները։ Բնապահպանական մոնիթորինգի իրավական կարգավորման հիմնախնդիրները ՀՀ միջազգային պարտավորությունների իրականացման համատեքստում։
- Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն. նպատակը և դերը։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և ՇՄԱԳ-ի հարաբերակցությունը. ՀՀ և ԵՄ օրենսդրության համեմատական վերլուծություն։
- Բնապահպանական վերահսկողություն. դերը և նշանակությունը շրջակա միջավայրի որակի ապահովման գործում։ Լիցենզավորման դերը շրջակա միջավայրի պահպանության կազմակերպաիրավական մեխանիզմների համակարգում։
- Իրավաբանական պատասխանատվության հիմնախնդիրները բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման համար։
- Հողերի պահպանության կազմակերպաիրավական միջոցները։ Ջրի ազգային քաղաքականությունը և ջրի ազգային ծրագիրը՝ որպես ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման պլանավորման իրավական հիմք։ Ջրօգտագործման իրավունքը և նրա տեսակները. ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները։
- Մթնոլորտային օդի իրավական պահպանությունը։ Օզոնային շերտի պահպանությունը. Միջազգային և ազգային բնապահպանական իրավունքի զարգացման հիմնախնդիրները կլիմայի փոփոխության համատեքստում. հնարավորություններ և հիմնահարցեր Փարիզյան համաձայնագրի շրջանակներում։
- Ընդերքի օգտագործման և պահպանության իրաական կարգավորման հիմնահարցերը։ Կենսաբազմազանության օգտագործումը և պահպանությունը միջազգային իրավունքում։ Անտառների օգտագործման և պահպանության իրավական կարգավորման հիմնախնդիրները ՀՀ-ում։
- Կենդանական աշխարհ. օգտագործման և պահպանության իրավական կարգավորման հիմնախնդիրները ՀՀ-ում։
- Բնության հատուկ պահպանվող տարածքների ձևավորման նախադրյալները և իրավական ռեժիմը։ Վտանգավոր նյութերի և թափոնների հետ վարվելու իրավական կարգավորումը. ազգային և միջազգային օրենսդրություն։ Արտակարգ բնապահպանական վիճակ և աղետ. օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները։
- Եվրոմիության բնապահպանական քաղաքականության սկզբունքները և հիմնական ուղղությունները։ Բարրի Կոմմոների սկզբունքները (օրենքները) և դրանց կիրառումը իրավաստեղծ գործունեության ընթացքում։
- Եվրոպական իրավունքի զարգացման պատմական նախադրյալները։ 1952թ. Ածխի և պողպատի եվրոպական ընկերակցության հիմնադիր պայմանագիրը։ 1957թ. Եվրոպական տնտեսական ընկերակցության և Եվրոպական ատոմային էներգիայի ընկերակցության հիմնադիր պայմանագրերը։
- Եվրոպական իրավունքը` որպես ինքնուրույն իրավական համակարգ։ Միասնական եվրոպական ակտը` որպես ինտեգրացիոն գործընթացների խորացման նոր փուլ։
- Եվրոպական իրավունքի կառուցվածքը։ Եվրոպական միության ստեղծումը և եվրոպական իրավունքի զարգացումը։ Եվրոպական միության քաղաքացիության ինստիտուտի ամրագրումը։
- Եվրոպական միության տնտեսական և արժույթային միության հասկացությունը։ Եվրոպական միության անդամ պետությունների համագործակցությունը ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում։
- Եվրոպական միության անդամ պետությունների ոստիկանության և դատական մարմինների համագործակցությունը քրեաիրավական ոլորտում։
- Եվրոպական իրավունքի հարաբերակցությունը ներպետական իրավունքի հետ։ Եվրոպական իրավունքի հարաբերակցությունը միջազգային իրավունքի հետ։
- Եվրոպական իրավունքի գերակայության սկզբունքի նշանակությունը և բովանդակային առանձնահատկությունները։
- Եվրոպական միության անդամ պետությունների դուալիստական և մոնիստական համակարգերը։ Եվրոպական իրավունքի նորմերի ուղղակի գործողության սկզբունքի հասկացությունը և բովանդակային առանձնահատկությունները։
- Եվրոպական իրավունքի նորմերի ուղղակի գործողության սկզբունքի կայացման պատմական նախադրյալները, պատճառները և չափանիշները։
- Եվրոպական իրավունքի նորմերի ուղղակի կիրառելիության սկզբունքի էությունը։ Եվրոպական իրավունքի նորմերի դատական պաշտպանվածության սկզբունքի նշանակությունը։
- Եվրոպական իրավունքի նորմերի դատական պաշտպանություն իրականացնող դատական մարմինները։ Ազգային դատական մարմինների դերը եվրոպական իրավունքի պաշտպանության ու կիրառման գործում։
- Եվրոպական իրավունքի աղբյուրների համակարգը։ Հիմնադիր պայմանագրերը որպես եվրոպական իրավունքի աղբյուր։ Եվրոպական միության նորմատիվիրավական ակտերը որպես եվրոպական իրավունքի աղբյուր։ Եվրոպական ընկերակցությունների դատարանի որոշումները որպես եվրոպական իրավունքի աղբյուր։
- Եվրոպական միության իրավունքի ընդհանուր սկզբունքները որպես եվրոպական իրավունքի աղբյուր։ Եվրոպական միության իրավունքի ընդհանուր սկզբունքների տեսակները և դրանց բովանդակությունը։
- Եվրոպական միության ինստիտուցիոնալ համակարգի հասկացությունը և առանձնահատկությունները։ Եվրոպական միության ինստիտուցիոնալ համակարգի կառուցման սկզբունքները։
- Իշխանությունների բաժանման տեսության կիրառման հնարավորությունը Եվրոպական միության ինստիտուցիոնալ համակարգում։
- Եվրոպական հանձնաժողովի տեղը և դերը Եվրոպական միության ինստիտուցիոնալ համակարգում։ Եվրոպական հանձնաժողովի ձևավորման կարգը։ Եվրոպական հանձնաժողովի ներքին կառուցվածքը և հիմնական գործառույթները։ Եվրոպական խորհրդի տեղը և դերը Եվրոպական միության ինստիտուցիոնալ համակարգում։
- Եվրոպական խորհրդի աշխատանքի կազմակերպման ձևերը։
- Եվրոպական ընկերակցությունների դատարանի տեղը և դերը ԵՄ ինստիտուցիոնալ համակարգում։ Եվրոպական ընկերակցությունների դատարանի իրավաբանական կարգավիճակի առանձնահատկությունները։ Եվրոպական ընկերակցությունների դատարանի և ազգային դատական մարմինների փոխհամագործակցության ընթացակարգը (Նախնական կարգավորման ընթացակարգ)։
- Եվրոպական միության խորհրդի ներքին կառուցվածքը և հիմնական գործառույթները։ Եվրոպական միության խորհրդի դերը Եվրոպական միության որոշումների ընդունման գործընթացում։ Եվրոպական միության խորհրդի կողմից որոշումների ընդունման ձևերը։
- Եվրոպական խորհրդարանի տեղը և դերը Եվրոպական միության ինստիտուցիոնալ համակարգում։ Եվրոպական խորհրդարանի իրավաբանական կարգավիճակի պատմական էվոլյուցիան։ Եվրոպական խորհրդարանի ներքին կառուցվածքը և հիմնական գործառույթները։ Եվրոպական խորհրդարանի դերը Եվրոպական միության որոշումների ընդունման գործընթացում։
- Եվրոպական միության Աուդիտորների պալատի տեղը և դերը Եվրոպական միության ինստիտուցիոնալ համակարգում։ Եվրոպական միության Աուդիտորների պալատի ներքին կառուցվածքը և լիազորությունները։
- Որոշումների ընդունման ընթացակարգի հասկացությունը Եվրոպական միությունում և այդ գործընթացում ներգրավված սուբյեկտները։ Եվրոպական միության որոշումների ընդունման խորհրդատվական, համագործակցության և համաձայնեցման ընթացակարգերը։
- Եվրոպական միության որոշումների համատեղ ընդունման ընթացակարգը։ Եվրոպական միության հիմնադիր պայմանագրերի մեջ փոփոխություն կատարելու ընթացակարգը։
- Միջազգային համաձայնագրերի կնքման ընթացակարգը Եվրոպական միությունում։ Եվրոպական միությանը երրորդ պետությունների անդամակցության համար ներկայացվող չափանիշները։
- Եվրոպական միությանը երրորդ պետությունների անդամակցության ընթացակարգը։
- Ատենախոսության թեմային ու նախապատրաստման ընթացքին նվիրված հարցեր