Հայաստանի ազգային ագրարային համալսարան (Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և մեքենաներ)

Հարցեր
  1. Հողի ֆիզիկական հատկությունները և որոշման եղանակները:
  2. Հողի տեխնոլոգիական հատկությունները և որոշման եղանակները:
  3. Սորուն նյութերի ֆիզիկատեխնոլոգիական հատկությունները և որոշման եղանակները:
  4. Կուլտիվատորային թաթիկների բնութագիրը, սլաքաձև թաթիկի պարամետրերի հիմնավորման հաշվարկը:
  5. Հողի փխրիչ թաթիկների պարամետրերի հաշվարկը:
  6. Սկավառակային բանող օրգանների կիրառության բնագավառը և պարամետրերի հիմնավորումը:
  7. Ֆրեզները և հաշվարկի տարրերը
  8. Գութանի թևերի տեսակները, կիրառման բնագավառները և պարամետրերի հիմնավորումը:
  9. Առի շրջման կինեմատիկան:
  10. Գութանի հավասարակշռության պայմանները ըստ Վ.Պ.Գորյաչկինի և քարշի լավագույն ուղղությունը:
  11. Գութանի քարշային դիմադրությունը և հաշվարկային բեռնվածությունը:
  12. Ցանքի եղանակները և կոճի բանվորական երկարության հաշվարկը:
  13. Պնևմոցանիչի հաշվարկը:
  14. Տնկող ապարատների աշխատանքային ռեժիմների հիմնավորումը:
  15. Պարարտանյութացրիչներ և պարամետրերի հաշվարկը:
  16. Պարարտանյութասնուցիչներ և պարամետրերի հաշվարկը:
  17. Գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների դեմ պայքարի եղանակները, որակի չափանիշները:
  18. Սրսկիչի և փոշոտիչի պարամետրերի հաշվարկը:
  19. Գլանվակներ և հաշվարկի տարրերը:
  20. Կտրման ռեժիմները և կտրման լավագույն եղանակի հիմնավորումը ըստ Վ.Ա.Ժելիգովսկու:
  21. Զտման եղանակները և մաղի աշխատանքային ռեժիմների հիմնավորումը:
  22. Տրիերի կառուցվածքը և հաշվարկը:
  23. Կտրող ապարատի տեսակները և հաշվարկը:
  24. Վիլակի տեսակները և հաշվարկը
  25. Կալսող ապարատի տեսակները և թմբուկի հավասարումները:
  26. Սիլոսային կերերի պատրաստման տեխնոլոգիան, մեքենաների համակարգը, պահեստարանների չափերի հաշվարկը:
  27. Խոտալյուրի պատրաստման և հատիկավորման տեխնոլոգիան, մեքենասարքավորումների համակարգը:
  28. Հատիկային կերերի մանրիչների ընդհանուր կառուցվածքը, աշխատանքը, հիմնական պարամետրերի հաշվարկը:
  29. Կոպիտ կերերի մանրման մեքենաների ընդհանուր կառուցվածքը, աշխատանքը, դանակային մանրող ապարատի հաշվարկը:
  30. Մուրճային մանրիչի աշխատանքի գործընթացում մուրճի կինետիկ էներգիայի բաշխման օրինաչափությունը, գրաֆիկի կառուցմամբ:
  31. Արմատապտուղների մշակման մեքենաների ընդհանուր կառուցվածքը, աշխատանքը հիմնական պարամետրերի հաշվարկը:
  32. Կերերի ջերմային մշակման ագրեգատների կառուցվածքը, աշխատանքը, շոգու ծախսի հաշվարկը:
  33. Անասնապահական ֆերմաների կերախառնուրդների արտադրամասերում տեխնոլոգիական գծերի և մեքենասարքավորումների ընտրությունը, ջրի, շոգու և էլեկտրաէներգիայի ծախսի հաշվարկը:
  34. Խոշ. եղջ. անասունների ֆերմաներում օգտագործվող ստացիոնար կերաբաշխիչների տեսակները, նրանց կառուցվածքը, աշխատանքը, հիմնական պարամետրերի հաշվարկը:
  35. Անասնապահական ֆերմաներում օգտագործվող տրակտորային կերաբաշխիչ­ների ընդհանուր կառուցվածքը, աշխատանքը, հիմնական պարամետրերի հաշվարկը:
  36. Մեքենայական կթի ագրեգատների տեսակները, ընդհանուր կառուցվածքը, աշխատանքը վակուում պոմպի և կարգավորիչի հիմնական պարամետրերի հաշվարկը:
  37. Եռատակտ կթի ապարատի կառուցվածքը, աշխաանքը, տակտերի տևողության հաշվարկը:
  38. Երկտակտ կթի ապարատի կառուցվածքը, աշխատանքը և օդի ծախսի հաշվարկը:
  39. Կաթի երկբաժանմունքային սառեցուցիչի կառուցվածքը, աշխատանքը, սառեցման մակերեսի հաշվարկը:
  40. Կաթի պաստերիզացման եղանակները, ՎԴՊ տեսակի պաստերիզատորների կառուցվածքը, աշխատանքը, շոգու ծախսի հաշվարկը:
  41. Կաթի պաստերիզացման ՕՊՖ տեսակի կայանքների կառուցվածքը, աշխատանքը և շոգու ծախսի հաշվարկը:
  42. Կաթի սեպարատորի կառուցվածքը, աշխատանքը, սերզատման պրոցեսի տեսության հիմունքները:
  43. Գոմաղբի ելքը ֆերմայում, հավաքման և հեռացման եղանակները, գոմաղբամբարի անհրաժեշտ ծավալի հաշվարկը:
  44. Անասնապահական ֆերմաներում օգտագործվող գոմաղբափոխադրիչների տեսակները, կառուցվածքը, աշխատանքը, հիմնական պարամետրերի հաշվարկը:
  45. Ոչխարների խուզի ագրեգատների տեսակները, ընդհանուր կառուցվածքը, աշխատանքը, խուզի մեքենայի կտրման արագության հաշվարկը:
  46. Մեքենատրակտորային ագրեգատների դասակարգումը, տեխնոլոգիական և շահագործական բնութագրերը:
  47. Մեքենատրակտորային ագրեգատների տեսակարար և լրիվ քարշային դիմադրությունը:
  48. Տրակտորի հզորության բալանսը և քարշային ցուցանիշները:
  49. Ագրեգատի շրջադարձի ձևերը և շարժման եղանակը:
  50. Մեքենատրակտորային ագրեգատի արտադրողականությունը և նրա բարձրացման ուղիները:
  51. Հերթափոխի ժամանակի բալանսը և ժամանակի օգտագործման գործակիցը:
  52. Մեքենատրակտորային ագրեգատների աշխատածախսումները, վառելանյութի ծախսի որոշումը և նրա ուղիները:
  53. Գյուղատնտեսական գործընթացի օպերացիոն-տեխնոլոգիական քարտի կառուցվածքը և դերը:
  54. Մեքենայացված աշխատանքների տեխնոլոգիական քարտի նշանակությունը և կառուցվածքը:
  55. Հողի մշակման տեխնոլոգիան և մեքենաների համալիրի ընտրությունը:
  56. Հացահատիկային մշակաբույսերի ցանքի և բերքահավաքի տեխնոլոգիան և մեքենաների համալիրի ընտրությունը:
  57. Խաղողի այգու մշակման տեխնոլոգիան և մեքենաների համալիրի ընտրությունը:
  58. Շաքարի ճակնդեղի մշակության ու բերքահավաքի տեխնոլոգիան և մեքենաների համալիրի ընտրությունը:
  59. Կարտոֆիլի մշակության և բերքահավաքի տեխնոլոգիան և մեքենաների համալիրի ընտրությունը:
  60. Տրակտորների տեխնիկական սպասարկման եղանակները, պարբերականությունը և բովանդակությունը
  61. Տրանսպորտային ագրեգատի կոմպլեկտավորման առանձնահատկությունները:
  62. Վարի ագրեգատի կոմպլեկտավորումը:
  63. Ցանքի ագրեգատի կոմպլեկտավորումը:
  64. Մեքենատրկատորային պարկի օպտիմալ կազմի որոշման եղանակները:
  65. Մեքենատրակտորային պարկում տեխնիկական սպասարկումների քանակի և աշխատատարության որոշումը:
  66. Նավթամթերքների ապահովման առանձնահատկությունը ֆերմերային և գյուղացիական տնտեսություններում:
  67. Գյուղատնտեսական տեխնիկայի պահպանման կազմակերպումն արդի պայմաններում:
  68. Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման առանձնահատկություններն արդի պայմաններում:
  69. Միջֆերմերային մեքենայական պարկի կազմակերպման սկզբունքը:
  70. Տրակտորի քարշային ուժերի որոշումը, ագրեգատի կազմի ճշտումը և աշխատանքային ռեժիմի ընտրությունը:
  71. Շարժիչների և տիպային ագրեգատների նորոգումը:
  72. Հողամշակող մեքենաների աշխատանքային օրգանների նորոգումը:
  73. Բերքահավաքի մեքենաների նորոգումը և նորոգման աշխատանքների կազմակերպումը:
  74. Անասնապահական ֆերմաների սարքավորումների նորոգումը:
  75. Մեքենաների հուսալիության ցուցանիշների որոշումը:
  76. Մեքենաների նորոգման կազմակերպման հիմնական դրույթները գյուղատնտեսությունում:
  77. Մեքենամասերի արատորոշումը և համալրումը:
  78. Մեքենամասերի վերականգնումը եռակցմամբ և հալապատմամբ:
  79. Պլազմա-աղեղային եռակցումը և հալապատումը:
  80. Մեքենամասերի վերականգնումը էլեկտրաքիմիական և քիմիական եղանակներով:
  81. Մեքենամասերի վերականգնումը պլաստիկ դեֆորմացումով և զոդումով:
  82. Լիսեռ դասի մեքենամասերի նորոգումը:
  83. Բլոկ-շարժաթև-մխոց խմբի մեքենամասերի նորոգումը:
  84. Վերականգնվող մեքենամասերի մեխանիկական մշակման առանձնահատկությունները:
  85. Մեքենամասերի և հանգույցների հավասարակշռումը, ագրեգտաների փորձարկումը:
  86. Նորոգման աշխատանքների ծրագրի և ծավալի որոշման մեթոդները:
  87. Նորոգման արհեստանոցի հատակագծումը, սարքավորումների հարմարադասումը և արտադրական մակերեսի որոշումը:
  88. Մեքենաների փորձարկումն ըստ հուսալիության:
  89. Մեքենաների նորոգման և հուսալիության որակի կառավարումը:
  90. Մեքենամասերի վերականգնումը պոլիմերային նյութերով:
  91. Էլեկտրաշարժիչների հիմնական առավելությունները այլ շարժիչների նկատմամբ:
  92. Եռաֆազ ասինխրոն շարժիչների արագության կարգավորման մեթոդները և սխեմաները:
  93. Հալվող ապահովիչների դերը գյուղատնտեսական էլեկտրատեղակայանքներում:
  94. Հաստատուն հոսանքի էլեկտրական շարժիչների տեսակները և նրանց առանձնահատկություններ:
  95. Հաստատուն հոսանքի էլեկտրական շարժիչների արագության կարգավորման եղանակները և նրանց առանձնահատկությունները:
  96. Էլեկտրական հաղորդակի ընդհանուր հավասարումը և նրա վերլուծությունը: Նրա կիրառման բնագավառը:
  97. Էլեկտրական շարժիչների հզորության որոշումը երկարատև հաստատուն բեռնվածության դեպքում:
  98. Էլեկտրական հաղորդակների ավտոմատ կառավարման սկզբունքները և օգտագործվող համապատասխան ապարատները:
  99. Անասնապահության մեջ կիրառվող էլեկտրահաղորդակների տիպերը և նրանց ընտրման առանձնահատկությունները: