Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցաշար
Ֆինանսական հաշվառում
Հարցեր
- Հաշվապահական հաշվառման վարման հիմնական սկզբունքներն ըստ «Հայեցակարգային հիմունքների»:
- Հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի որոշման և ճշգրտման հաշվառումը:
- Հիմնական միջոցների վերագնահատման հաշվառումը:
- Ֆինանսական վարձակալության հաշվառման հիմնահարցերը վարձատուի մոտ ըստ ՖՀՄՍ 16-ի:
- Ֆինանսական վարձակալության հաշվառման հիմնահարցերը վարձակալի մոտ ըստ ՖՀՄՍ 16-ի:
- Գործառնական վարձակալության հաշվառման հիմնահարցերը ըստ ՖՀՄՍ 16-ի:
- Ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի որոշման և ճշգրտման հաշվառումը ըստ ՀՀՄՍ 38-ի:
- Պաշարների հաշվառման մոտեցումները ըստ ՀՀՄՍ 2-ի և կիրառման հիմնախնդիրները:
- Դուրս գրված (օգտագործված) պաշարների գնահատման հիմնախնդիրները ըստ ֆինանսական և հարկային հաշվառման պահանջների:
- Կենսաբանական ակտիվների հաշվառման առանձնահատկությունները ըստ 41-ի:
- Դրամական միջոցների հոսքերի արտացոլման մոտեցումները և հաշվետվություններում արտացոլվող տեղեկատվությանը ներկայացվող պահանջները:
- Կանոնադրական կապիտալի փոփոխությունների և հաշվեկշռային արժեքի որոշման հիմնահարցերը:
- Ֆինանսական հետևանքի ձևավորման և բաշխման հիմնահարցերը:
- Բյուջեի գծով պարտավորությունների հաշվառման հիմնախնդիրները:
- Դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքի ճշգրտումը ձևավորված անհուսալի դեբիտորական պարտքերի պահուստի չափով:
- Հարկվող բազայի որոշման ժամանակ հաշվի չառնվող եկամուտների (եկամուտ չհամարվող տարրերի) հաշվառումը:
- Անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսեր:
- Պաշարների հարկային հաշվառումը:
- Հիմնական միջոցների սահմանումը, դասակարգումը, գնահատումը և ճանաչումը:
- Տեղակայում պահանջող սարքավորումների հաշվառումը:
- Գծային և արագացված ամորտիզացիայի հաշվարկման մեթոդները:
- Հիմնական միջոցների գույքագրման արդյունքների հաշվառումը:
- Ներդրումային գույքի սահմանումը, ճանաչումը և սկզբնական չափումը (գնահատումը):
- Ներդրումային գույքը որպես հիմնական միջոց վերադասակարգման հաշվառումը:
- Պաշարների վերջնական մնացորդի գնահատումը ԱՄԱԵ (FIFO ) և միջին կշռված գնի մեթոդներով:
- Պաշարների գույքագրումը և գույքագրման արդյունքների հաշվառումը:
- Տրված կանխավճարների գծով դեբիտորական պարտքերի հաշվառումը:
- Ընկերության եկամուտների դասակարգումը ըստ ստացման աղբյուրների:
- ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտների, մասնավորապես ձեռնարկատիրական եկամուտների բնութագրումը, սահմանումը և ներկայացումը համաձայն ՀՀ «Հարկային օրենսգրքի»:
- Սեփական արտադրության արտադրանքի, գնովի ապրանքների իրացումից, աշխատանքների կատարումից և ծառայությունների մատուցումից եկամուտների հարկային հաշվառումը:
- Ֆինանսական ու այլ շարունակվող գործունեությունից եկամուտների և գործառնական այլ եկամուտների հարկային հաշվառումը:
- Շահութահարկի հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների կողմից անհատույց ստացված ակտիվների, համատեղ գործունեության մասնակիցների, դատարանի որոշումների հիման վրա տիրազուրկ ճանաչված և ընդհանրապես տիրազուրկ ճանաչված ակտիվների գծով եկամուտների հաշվառման առանձնահատկություններն ու մոտեցումները:
- Ընկերությունների հարկման բազան որոշելիս շենքերի, շինությունների, բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու և օտարումից (այդ թվում անհատույց) եկամուտների հաշվարկման մոտեցումները:
- Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող նվազեցումների սահմանափակումների ներկայացումը:
- Ծախսերի հաշվեգրման համար նյութական և ոչ նյութական ակտիվների, ինչպես նաև ծառայությունների (աշխատանքների) ձեռք բերման ժամանակ իրականացված գործարքները հիմնավորող փաստաթղթերը:
- Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող նվազեցումների սահմանափակումների ընդհանուր նկարագրումը:
- Հարկվող բազայի որոշման ժամանակ հաշվի չառնվող ծախսերի (ծախս չհամարվող տարրերի) հաշվառումը:
- Վարկերի և փոխառությունների գծով վճարվող տոկոսների հաշվառման մոտեցումների ներկայացումը:
- Եկամտային հարկի հաշվարկման ժամանակ նվազեցվող եկամուտների թվարկումը:
- Ներկայացուցչական և գործուղման ծախսերի հաշվառման մոտեցումների ներկայացումը ըստ ՀՀ «Հարկային օրենսգրքի»:
- Կառավարման ծառայությունների վճարների և կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարների հաշվառման մոտեցումները և բնութագրումը:
- Հարկային տարվա ընթացքում ձեռք բերված, ստացված, կառուցված ստեղծված կամ մշակված, օտարված կամ լուծարված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների գծով ամորտիզացիոն և այլ ծախսերի հաշվառման մոտեցումների նկարագրությունը:
- Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների (այդ թվում վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման վերցված) վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի հաշվառման առանձնահատկությունների ներկայացումն ըստ ՀՀ «Հարկային օրենսգրքի»:
- Շահութահարկ վճարողները, հարկվող օբյեկտը և հարկման բազան:
- Շահութահարկի հաշվարկումը (որոշումը) և վճարումը:
- Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների դասակարգումը և դրանց հարկային հաշվառումը:
- Հարկը պակաս ցույց տալու հետևանքները և դրանց հարկային հաշվառումը:
- Բյուջե վճարման ենթակա ԱԱՀ գումարների հաշվարկումը և վճարումը:
- ԱԱՀ-ից ազատված գործարքները և գործառնությունները:
- ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի կազմումը և ներկայացումը:
- Հարկային հաշիվների և ճշգրտող հարկային հաշիվների դուրս գրումը և վավերացումը:
- Պարտավորությունների ու հաշվանցումների վերաձևակերպման կարգը:
- Ակցիզային հարկով հարկվող օբյեկտները, հարկման բազայի որոշումը, հարկի գծով գումարների հաշվարկումն ու վճարումը, հաշվարկի կազմումը և ներկայացումը:
- Անշարժ գույքի հարկվող օբյեկտները, հարկման բազայի որոշումը, հարկի գծով գումարների հաշվարկումն ու վճարումը, հաշվարկի կազմումը և ներկայացումը:
- Փոխադրամիջոցների գույքահարկով հարկվող օբյեկտները, հարկման բազայի որոշումը, հարկի գծով գումարների հաշվարկումն ու վճարումը, հաշվարկի կազմումը և ներկայացումը:
- Եկամտային հարկով հարկվող օբյեկտը, հարկման բազայի նկարագրությունը, հարկային պարտավորության հաշվարկումը:
- Եկամտային հարկի վճարումը, հաշվարկի կազմումը և ներկայացումը:
- Շրջանառության հարկով հարկվող օբյեկտը, հարկման բազան, հարկի գծով պարտավորությունների հաշվարկումը, վճարումը, հաշվարկի կազմումը և ներկայացումը:
- Հարկային օրենսգրքով սահմանված պահանջների խախտումները, դրանց պատասխանատվությունը և հաշվառումը։
- Հարկային հաշվի պարտադիր վավերապայմանները և հարկային հաշվի դուրս գրման անհրաժեշտությունը, դուրս չգրելու սահմանափակումները և սխալմամբ հարկային հաշիվ դուրս գրելու հարկային պարտավորությունները: