Հայաստանի ազգային ագրարային համալսարան (Ավտոմեքենաներ և տրակտորներ)

Հարցեր
  1. Ավտոմոբիլների և տրակտորների հիմնական շահագործական հատկանիշները և դրանց գնահատման չափորոշիչները:
  2. Ավտոտրանսպորտային միջոցների (ԱՏՄ-ի) հարմարադասման սխեմաները և դրանց համեմատական վերլուծությունը:
  3. Տանող մոմենտ և շոշափող քարշիչ ուժ:
  4. Ավտոմոբիլի և տրակտորի վրա ազդող արտաքին ուժեր, դրանց բնույթը և որոշման մեթոդիկան:
  5. Ավտոմոբիլի շարժմանը դիմադրող ուժեր:
  6. Տանող անիվի դինամիկան, տեղապտույտ:
  7. Տարվող անիվի դինամիկան:
  8. Ավտոմոբիլի և տրակտորի շարժման հավասարում:
  9. Ավտոմոբիլի քարշային բալանս, վերլուծությունը:
  10. Ավտոմոբիլի հզորության բալանս, վերլուծությունը:
  11. Ավտոմոբիլի դինամիկական գործոն և դինամիկական բնութագիր:
  12. Ավտոմոբիլի թափառք` արագացումների բնութագիրը:
  13. Ավտոմոբիլի թափառք` ժամանակի և ճանապարհի բնութագրերը:
  14. Ավտոմոբիլի քարշային հատկանիշների փորձնական որոշման մեթոդները:
  15. Ավտոմոբիլի քարշային հաշվարկի մեթոդիկան:
  16. Թրթուրավոր շարժաբերի կինեմատիկական առանձնահատկությունները:
  17. Թրթուրավոր տրակտորի վրա ազդող արտաքին ուժեր, ճնշման կենտրոն:
  18. Թրթուրի հենարանային մակերևույթով գետնի նորմալ հակազդման բաշխումը:
  19. Տրակտորի հզորության բալանս, վերլուծությունը:
  20. Տրակտորի տեսական քարշային բնութագիր, վերլուծությունը:
  21. Տրակտորի քարշային հաշվարկի մեթոդիկան:
  22. Ավտոմոբիլի տրանսմիսիայի փոխանցման թվերի որոշումը:
  23. Տրակտորի տրանսմիսիայի փոխանցման թվերի որոշումը:
  24. Տրակտորի քարշային հատկանիշների փորձնական որոշման մեթոդները:
  25. Ավտոմոբիլային տրանսպորտի էներգետիկան և էկոլոգիական հիմնախնդիրները:
  26. Անաստիճան տրանսմիսիայով ավտոմոբիլի քարշային դինամիկայի առանձնահատկությունները:
  27. Ավտոմոբիլի արգելակային դինամիկա, դանդաղեցման որոշումը:
  28. Ավտոմոբիլի արգելակային դինամիկա, արգելակման ճանապարհի որոշումը:
  29. Ավտոմոբիլի վառելիքի շահավետություն, էկոնոմիկական բնութագիր:
  30. Դիֆերենցիալներ, դրանց նշանակությունը, տարատեսակները, աշխատանքը և հիմնական պարամետրերը:
  31. Անիվավոր ինքնագնաց մեքենաների շրջադարձի կինեմատիկան:
  32. Անիվավոր ինքնագնաց մեքենաների շրջադարձի դինամիկան:
  33. Թրթուրավոր ինքնագնաց մեքենաների շրջադարձի կինեմատիկան և դինամիկան:
  34. Թրթուրավոր տրակտորների շրջադարձի տեսություն, շրջադարձին դիմադրող մոմենտ:
  35. Ավտոմոբիլների և տրակտորների արգելակային հատկանիշների բարելավման ժամանակակից եղանակները, արգելակային ուժի կարգավորիչներ, հակաբլոկավորվող սարքեր:
  36. Շահագործական գործոնների ազդեցությունը ավտոմոբիլի վառելիքի շահավետության վրա:
  37. Տրակտորի և ավտոմոբիլի կայունություն, կայունությունը կողաշրջման նկատմամբ:
  38. Ավտոմոբիլի և տրակտորի կուրսային կայունություն: Կայունությունը կողատարման նկատմամբ:
  39. Ավտոմոբիլի և տրակտորի անցանելիություն: Անցանելիության կառուցվածքային,քարշակցման և հենարանային չափորոշիչները:
  40. Տրակտորի ագրոէկոլոգիական հատկանիշների գնահատման չափորոշիչները և դրանց որոշման մեթոդիկան:
  41. Ավտոմոբիլների և տրակտորների ընթացքի սահունության գնահատման չափորոշիչները:
  42. Հիմնական հասկացողություններ ավտոմոբիլի և տրակտորի տարածական տատանումների մասին, ուղղաձիգ տատանումների մաթեմատիկական մոդելը:
  43. Ավտոմոբիլների և տրակտորների տիպաժ:
  44. Տրանսմիսիայի ագրեգատներում բեռնվածքային ռեժիմների գնահատումը:
  45. Ոլորող տատանումները տրանսմիսիայի ագրեգատներում:
  46. Տրանսմիսիայում ոլորող մոմենտի առավելագույն արժեքի որոշումը:
  47. Ճանապարհի անհարթություններից ավտոմոբիլի և տրակտորի ընթացքային մասի բեռնվածքների գնահատումը:
  48. Տրանսմիսիայի ստատիկ ամրության հաշվարկի հիմնական բեռնվածքային ռեժիմները:
  49. Տրանսմիսիայի նշանակությունը, տարատեսակները, համեմատական բնութագիրը և աշխատանքը:
  50. Անիվների կողատարման ազդեցությունը ավտոմոբիլի կառավարման վրա:
  51. Կցորդման ագույցի նշանակությունը, տարատեսակները, համեմատական բնութագիրը և աշխատանքը:
  52. Կցորդման ագույցի հիմնական պարամետրերի որոշումը:
  53. Ֆրիկցիոն կցորդման ագույցի տեղապտույտի որոշումը և դրա ջերմային ռեժիմի գնահատումը:
  54. Փոխանցումների տուփի նշանակությունը, տարատեսակները, համեմատական բնութագիրը:
  55. Անաստիճան փոխանցման տուփեր, տարատեսակները և աշխատանքը:
  56. Փոխանցումների և բաժանարար տուփերի հիմնական կառուցվածքային պարամետրերի որոշումը:
  57. Կարդանային փոխանցումներ, պահանջներ կարդանային փոխանցումների նկատմամբ, տարատեսակները, կառուցվածքը և աշխատանքը:
  58. Կարդանային փոխանցման կինեմատիկան, պտտման անհամաչափություն:
  59. Կարդանային փոխանցման լիսեռների և հոդակապերի աշխատունակության և ամրության ստուգողական հաշվարկներ:
  60. Արգելակային մեխանիզմների նշանակությունը, դասակարգումը և համեմատական բնութագիրը:
  61. Թմբուկային արգելակային մեխանիզմներում ճնշման բաշխումը կոճղակի երկարությամբ:
  62. Կոճղակների վրա արգելակային մոմենտի որոշումը:
  63. Սկավառակային արգելակային մեխանիզմների կառուցվածքի և հաշվարկի առանձնահատկությունները:
  64. Գլխավոր փոխանցում, պահանջներ գլխավոր փոխանցումների և դիֆերենցիալների նկատմամբ, հիմնական պարամետրերի որոշումը:
  65. Ավտոմոբիլաշինության և տրակտորաշինության զարգացման ժամանակակից միտումները:
  66. Գետնի կողմից անիվների նկատմամբ նորմալ հակազդումների որոշումը:
  67. Ներքին այրման շարժիչների (ՆԱՇ) դասակարգումը, ընդհանուր կառուցվածքը և բնութագրական պարամետրերը:
  68. ՆԱՇ-երի աշխատանքի իրական ցիկլերը:
  69. Ներքին այրման շարժիչների տեսական ցիկլերը /Օտտոյի ցիկլ, Դիզելի ցիկլ, Տրինկլերի ցիկլ/:
  70. ՆԱՇ-ների տեսական ցիկլերի համեմատումը:
  71. ՆԱՇ-երի տեսական ցիկլերի էներգետիկ ցուցանիշները:
  72. ՆԱՇ-երի ինդիկատորային դիագրամա: Դրա կառուցումը և վերլուծումը:
  73. Ներածման պրոցես: Ճնշումն ու ջերմասիտիճանը ներածման վերջում:
  74. Օդի ավելցուկի գործակիցը և բանվորական խառնուրդի կազմի գնահատումը:
  75. Սեղմման պրոցես: Ճնշումն ու ջերմասիտիճանը սեղմման վերջում:
  76. Վառելիքի այրման համար անհրաժեշտ օդի քանակի որոշումը:
  77. Հեղուկ վառելիքի այրման ջերմության որոշումը:
  78. Գազային վառելիքի այրման ջերմության որոշումը:
  79. Այրման արգասիքների կազմը և քանակը դեպքում:
  80. Այրման արգասիքների կազմը և քանակը դեպքում:
  81. Այրվող խառնուրդի բռնկում և բոցավառում:
  82. Խառնուրդագոյացում: Իրական ցիկլերի համեմատական գնահատումը:
  83. Ներքին այրման շարժիչի ջերմային բալանսը:
  84. ՆԱՇ-երի ինդիկատորային և արդյունավետ ցուցանիշները:
  85. ՆԱՇ-երի ցիկլի ջերմային Օ.Գ.Գ-ն և միջին ճնշումը:
  86. Ներքին այրման շարժիչի հիմնական չափերի որոշումը:
  87. Բենզինային շարժիչի կարգավորման բնութագիրը ըստ վառելիքի ժամային ծախսի:
  88. Դիզելային շարժիչի կարգավորման բնութագիրը ըստ վառելիքի ժամային ծախսի:
  89. Բենզինային շարժիչների արագության բնութագիր, վերլուծությունը:
  90. Դիզելային շարժիչների արագության բնութագիր, վերլուծությունը:
  91. Տրակտորային դիզելների կարգավորիչային բնութագիր, վերլուծությունը:
  92. Շուռտվիկ-շարժաթևային մեխանիզմի կինեմատիկան: Մխոցի անցած ճանապարհի, արագության և արագացման որոշումը:
  93. Գազաբաշխման մեխանիզմի տարատեսակները, կառուցվածքը և աշխատանքը, համեմատական բնութագիրը:
  94. Հովացման համակարգի նշանակությունը, տարատեսակները, ընդհանուր կառուցվածքը, համեմատական բնութագիրը:
  95. Յուղման համակարգի նշանակությունը, տարատեսակները, ընդհանուր կառուց-վածքը, համեմատական բնութագիրը:
  96. Վառոցքի համակարգի նշանակությունը, տարատեսակները, ընդհանուր կառուցվածքը, համեմատական բնութագիրը:
  97. Բենզինային շարժիչների սնման համակարգի նշանակությունը, տարատեսակները, ընդհանուր կառուցվածքը, աշխատանքը և համեմատական բնութագիրը:
  98. Դիզելային շարժիչների սնման համակարգի նշանակությունը, տարատեսակները, ընդհանուր կառուցվածքը, աշխատանքը և համեմատական բնութագիրը:
  99. Գազային շարժիչների սնման համակարգի նշանակությունը, տարատեսակները, ընդհանուր կառուցվածքը, աշխատանքը և համեմատական բնութագիրը: