Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցեր
- Մետաղների օքսիդացման գործընթացը, կինետիկան և մեխանիզմը:
- Սուլֆիդների օքսիդացումը:
- Երկաթի և պղնձի օքսիդացումը խալկոպիրիտային խտանյութերի շտեյնային հալման, շտեյնի կոնվերտերացման և կիսամաքուր պղնձի հրային ռաֆինացման գործընթացներում:
- Մետազների ածխաթթվային աղերի դիսոցումը:
- Վերականգնում գազային վերականգնիչներով:
- Օքսիդների վերականգնման մեխանիզմը և կինետիկան:
- Օքսիդների վերականգնումը պինդ ածխածնով:
- Ածխածնի օքսիդացումը թթվածին պարունակող երկաթում:
- Քիմիական ռեակցիաների հավասարակշռությունը ջրային լուծույթներում:
- Էլեկտրաքիմիական ռեակցիաները լուծույթներում:
- Սուլֆիդների հիդրոօքսիդացման թերմոդինամիկան:
- Երկաթի սուլֆիդների հիդրոօքսիդացումը թթվային և ալկալիական լուծույթներում:
- Պղնձի սուլֆիդների հիդրոօքսիդացումը:
- Ցինկի և կապարի սուլֆիդների հիդրոօքսիդացումը:
- Մետաղների էլեկտրավերականգնումը լուծույթներից:
- Մետաղների էլեկտրառաֆինացման տեսական հիմունքները:
- Թթվային և հիմնային տարրալուծիչներ, տարրալուծիչ աղեր:
- Հիդրոօքսիդացում թթվածնի ցածր ճնշման պայմաններում՝ գործընթացի կինետիկան և գործնական կիրառությունը:
- Թթվածնի բարձր ճնշումով թթվային օքսիդացում և գործընթացի կինետիկան:
- Բոքսիտների տարրալուծումը նատրիումի հիդրօքսիդի ջրային լուծույթում:
- Ցեմենտացման վրա ազդող գործոնները, ցեմենտացման գործընթացի կինետիկան:
- Մետաղի վերականգնումն ավտոկլավում ջրածնով, CO և SO2 գազերով:
- Մետաղի լուծիչահանում – էքստրակցիա:
- Մետաղների էլեկտրակորզման և էլեկտրառաֆինացման գործընթացները:
- Էլեկտրոլիտիկ ռաֆինացման գործընթացները և տեսական հիմունքները:
- Դոմնային վառարանում տեղի ունեցող ֆիզիկաքիմիական գործընթացները:
- Երկաթի ածխածնահագեցումը և չուգունի գոյացումը:
- Պողպատի կոնվերտերային արտադրությունը և առանձնահատկությունները:
- Ժամանակակից մարտենյան վառարանների կառուցվածքը և աշխատանքային սկզբունքը:
- Պողպատաձուլական ագրեգատներում տեղի ունեցող օքսիդավերականգնման գործընթացները:
- Պողպատի արտադրումը էլեկտրական վառարաններում:
- Պողպատների ստացման տեխնոլոգիական առանձնահատկությունները:
- Պողպատների և համաձուլվածքների ստացումը վակուումային ինդուկցիոն վառարաններում:
- Պողպատի ձուլումը։
- Պողպատյա ձուլակոճղերի բյուրեղացումը, կառուցվածքը և որակի հսկումը:
- Երկաթի և պողպատի ստացումը ոչ դոմնային եղանակով և գործընթացի առանձնահատկությունները:
- Ֆերոհամաձուլվածքների արտադրությունը և դասակարգումը:
- 38.Ֆերոսիլիցիումի, ֆերոմանգանի, ֆերոնիկելի և ֆերոկոբալտի ստացման տեխնոլոգիան:
- 39.Դժվարահալ մետաղների` վոլֆրամի, մոլիբդենի, վանադիումի, քրոմի, տիտանի ֆերոհամաձուլվածքների ստացման ֆիզիկաքիմիական գործընթացները:
- Պղնձի ստացման ժամանակակից տեխնոլոգիաները:
- Խալկոպիրիտի օքսիդացումը Cu-Fe-S-O համակարգում:
- Պղնձի խտանյութերի օքսիդարար բովումը տարրալուծման համար:
- Պղնձի սուլֆիդների ուղղակի հիդրոօքսիդացումը:
- Պղնձի էլեկտրակորզումը սուլֆատ-թթվային լուծույթներից:
- Պղնձի էլեկտրառաֆինացումը:
- Օքսիդացում Zn-Fe-S-O համակարգում:
- Ցինկի խտանյութերի բովումը լուծակորզմամբ մշակման համար:
- Ցինկի սուլֆիդի հիդրոօքսիդացումը:
- Ցինկի էլեկտրակորզումը սուլֆատ-թթվային լուծույթներից:
- Ցինկի կորզումը սուլֆիդային խտանյութի բովվածքից:
- Կապարի սուլֆատների գոյացման և դիսոցման թերմոդինամիկական առանձնահատկությունները:
- Կապարի սուլֆատների օքսիդացման կինետիկան և մեխանիզմը:
- 53.Կապարի սուլֆիդային խտանյութերի բովումը, ուղեկցող սուլֆիդների վարքը խտանյութի բովման ժամանակ:
- Կապարի սուլֆատի հիդրոքլորիդային վերամշակումը և կապարի կորզումը:
- Կապարի էլեկտրառաֆինացումը:
- Լուծույթներից նիկելի նստեցումը, նիկելի էլեկտրառաֆինացումը:
- Մոլիբդենի մաքուր քիմիական միացությունների ստացումը բովվածքների ամոնիակային տարրալուծման եղանակով:
- Մոլիբդենային խտանյութերի և արտադրական միջանկյալ արգասիքների ուղղակի տարրալուծման մեթոդները:
- Մոլիբդենային հանքանյութերի տարրալուծումը ազոտական թթվով:
- Մոլիբդենի կորզումը խտանյութի էլեկտրաքիմիական օքսիդացման եղանակի կիրառմամբ:
- Պղնձամոլիբդենային միասնական խտանյութերի վերամշակման կոմբինացված հիդրոմետալուրգիական եղանակը:
- Ոչ ստանդարտ խտանյութերից բարձրորակ մոլիբդենային միացությունների ստացումը հիդրոմետալուրգիական եղանակով:
- Մոլիբդենափոշու ստացումը նրա եռօքսիդի ջրածնային վերականգնումով:
- Վոլֆրամափոշու ստացումը ջրածնային վերականգնումով:
- Հազվագյուտ մետաղների ստացումը դրանց միացությունների մետաղաթերմիկ վերականգնման եղանակով:
- Տիտանի երկօքսիդների վերականգնումը կալցիումով և կալցիումի հիդրիդով:
- Տիտանի քառաքլորիդի վերականգնումը նատրիումով:
- Ոսկու տարրալուծումը քլորային լուծույթներում:
- Ոսկու ածխային ադսորբումը:
- Ածուխը խյուսի մեջ սկզբունքով ոսկու կորզման առաջավոր տեխնոլոգիաները:
- Ածուխը լուծույթի մեջ սկզբունքով ոսկու ադսորբման-դեսորբման տեխնոլոգիան:
- Ոսկու ածխային ադսորբում ոչ ցիանիդային լուծույթներից:
- Ոսկու ադսորբումը իոնափոխանակիչ խեժերի օգնությամբ:
- Լուծույթներից ոսկու նստեցումը ալյումինի միջոցով:
- Ոսկու և արծաթի կորզումը պղնձի էլեկտրառաֆինացման շլամներից:
- Պլատինի խմբի մետաղների ֆիզիկական և քիմիական հատկությունները:
- Մետաղափոշիների քիմիական, ֆիզիկական և տեխնոլոգիական հատկությունները:
- Մետաղափոշիների ստացման Ֆիզիկամեխանիկական եղանակները:
- Հեղուկ մետաղի փոշեցրում:
- Վոլֆրամի և մոլիբդենի փոշիների ստացումը դրանց օքսիդների վերականգնումով:
- Երկաթափոշու ստացումը վերականգնման եղանակով:
- Մետաղափոշիների ստացումը մետաղաթերմիկ վերականգնման եղանակով:
- Լեգիրված մետաղափոշու ստացումը ջերմադիֆուզիոն հագեցման եղանակով:
- Մետաղափոշիների ստացում կարբոնիլների ջերմային դիսոցման, մետաղի գոլորշիների կոնդենսացման և միջբյուրեղային կոռոզիայի մեթոդներով:
- Մետաղափոշու քիմիական, ֆիզիկական և տեխնոլոգիական հատկությունների ազդեցությունը ձևավորման գործընթացի վրա:
- Մետաղափոշիների ձևավորումը ճնշման տակ:
- Մետաղափոշու ստատիկ մամլումը կոշտ մամլաձևում:
- Մետաղափոշու խտացումը փակ կոնտեյներում:
- Մետաղափոշու իզոստատիկ ձևավորումը էլաստիկ թաղանթներում:
- Մետաղափոշու գլանման գործընթացի տեսական հիմունքները և տեխնոլոգիաները:
- Եռակալում պինդ ֆազում:
- Եռակալման ժամանակ տեղի ունեցող ֆիզիկաքիմիական երևույթները, միաբաղադրիչ և բազմաբաղադրիչ եռակալման համակարգեր:
- Եռակալում հեղուկ ֆազի մասնակցությամբ:
- Տաք արտամղում (էքստրուզիոն գործընթաց) և պարամետրերը:
- Եռակալման մթնոլորտներ և պաշտպանիչ լցանքներ:
- Գերմանիումի և սիլիցիումի ստացումը Չոխրալսկու և Բրիջմեն – Ստոկբարգերի մեթոդներով:
- Ճշգրիտ բաղադրությամբ մետաղների կառուցվածքը և հատկությունները:
- Պլազմա-աղեղային հալում, վառարանների տեսակները, պլազմատրոնի կառուցվածքը և համաձուլվածքների ստացման տեխնոլոգիական առանձնահատկությունները:
- Էլեկտրոնաճառագայթային հալում:.
- Ճշգրիտ բաղադրությամբ դժվարահալ միացությունների ստացումը: