Նորություններ

Հարգելի խմբագիրներ, ԲՈԿ-ի 2024 թվականի գիտական պարբերականների ցուցակում ընդգրկվելու համար պարտադիր են լինելու կայքում հրապարակված բոլոր չափանիշները։ Ուստի հորդորում ենք 2023 թվականի բոլոր համարները տպագրելիս խստորեն հետևել ԲՈԿ-ի հրապարակած 1-ից 20-րդ չափանիշներին։
Հարգելի խմբագիրներ, ԲՈԿ-ի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների 2023 թվականի ցուցակում ընդգրկվելու հայտին ի լրումն անհրաժեշտ է մինչև ս․թ․ հունվարի 25-ը առանձին արխիվացված (zip) ֆայլով bok.journals@gmail.com էլ․ փոստին ուղարկել 2022 թվականի համարների նյութերում արտերկրից մասնագետի ներկայացրած գրախոսությունների էլեկտրոնային տարբերակները՝ նշելով մասնագետի ամբողջական անուն ազգանունը, գիտական աստիճանը, երկիրը։
Մասնագիտական խորհուրդների ժամկետները լրանալու կապակցությամբ անհրաժեշտ է մինչև 2023 թվականի հունվարի 15-ը Բարձրագույն որակավորման կոմիտե ներկայացնել ժամկետի երկարացման հայտերը
Նախագծով ներկայացվող նոր կանոնակարգի հաստատումը հիմնականում նպատակ ունի՝
Հարգելի խմբագիրներ, ԲՈԿ-ի  համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների 2023 թվականի ցուցակում ընդգրկվելու համար
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը:
Հարգելի գործընկերներ, Ձեզ ենք ներկայացնում ՀՀ գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծը: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ ու դիտողություններ ունենալու դեպքում՝ խնդրում ենք դրանք մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը ուղարկել ԲՈԿ-ի info@bok.am էլեկտրոնային հասցեին:

Հարգելի գործընկերներ

Հարգելի՛ գործընկերներ, Օրերս ԲՈԿ-ի կողմից բացահայտվել է գրագողության դեպք, երբ ասպիրանտը տպագրել էր հոդված, որի բովանդակությունն ամբողջությամբ վերցված էր այլ աղբյուրից առանց հղման։ Նշված հոդվածը տպագրվել էր ԲՈԿ-ի ցանկում ընդգրկված պարբերականում, ինչը խմբագրակազմի էական բացթողման հետևանք է։