Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցեր
- Մակրոէկոնոմիկայի հիմնական հասկացությունները, թողարկման սահմանումը։ Համախառն ներքին արդյունք և համախառն ազգային արդյունք: Հոսքեր և պաշարներ: Շահադրույք և բերված արժեք:
- Ամբողջական առաջարկ: Դասական և քեյնսյան մոտեցումները: Ամբողջական առաջարկը կարճաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածներում:
- Ամբողջական պահանջարկի մակարդակի որոշումը: Ամբողջական պահանջարկը կարճաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածներում:
- Արտադրական ֆունկցիաներ, դրանց գնահատումը, վերլուծությունը և օգտագործումը մակրոտնտեսական մոդելավորման գործընթացում:
- Տնային տնտեսությունը, որպես հիմնական տնտեսական միավոր, սպառման և խնայողության ֆունկցիաները, գործոնները և մոդելները:
- Ներդրումները հիմնական ֆոնդերում, բնակշինարարություններում և պաշարներում: Տոկոսադրույքի, ՀԱԱ-ի ծավալների և ինֆլյացիայի տեմպերի ազդեցությունը ներդրումների ծավալի վրա: Ներդրումները որպես տնտեսական աճի գործոն, ներդրումային ծախսերի էմպիրիկ վերլուծությունը
- Պետության եկամուտներն ու ծախսերը: Պետական բյուջեն և ընթացիկ գործույթների հաշիվը:
- Պետական և մասնավոր հատվածների փոխազդեցությունը, հարկաբյուջետային քաղաքականության հիմնախնդիրները, Լաֆերի կորը:
- Փողի շուկա, Փողի պահանջարկը և առաջարկը:
- Մոնետարիզմի հիմնական դրույթները: Փողը, փոխանակային կուրսը և գները: Բաումոլ-Թոբինի մոդելը:
- Տնտեսական աճի մոդելավորումը, Հարրոդ-Դոմարի մոդելը, Սոլոուի մոդելը: Տեխնոլոգիական առաջընթացը տնտեսական աճի մոդելներում:
- Աշխատանքի շուկա և գործազրկություն։ Աշխատանքի շուկայի մոդելների տրամաբանությունը և ընդհանուր կառուցվածքը. փոփոխականները, պարամետրերը, կախվածությունները: Պետական քաղաքականությունը աշխատանքի շուկայում
- Գնաճ, գնաճային սպասումներ: Հակաինֆլյացիոն քաղաքականությունը:
- Կարճաժամկետ ժամանակահատվածում IS-LM մոդելը փակ և բաց տնտեսությունների համար։ Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը IS-LM մոդելում
- Բաց և փակ տնտեսության AD/PA մոդելը։ Մոդելի փոփոխականները, պարամետրերը և տրամաբանությունը: ՀԱԱ-ի ծավալի, սպառման, ներդրումների, զուտ էքսպորտի և տոկոսադրույքի փոփոխությունները: Ֆիլիպսի կորը:
- Տնտեսական ցիկլեր, Իրական տնտեսական ցիկլի մոդելը: Աշխատանքի առաջարկի միջժամանակային փոխարինման էֆեկտը:
- Մակրոտնտեսական հավասարակշռություն
- Ձեռնարկությունը որպես ձեռնարկատիրական գործունեության հիմնական սուբյեկտ, նպատակները, ֆունկցիաները, կառուցվածքը և կազմակերպումը:
- Ձեռնարկության գործունեությունը շուկայական միջավայրում։ Մարքեթինգը որպես ֆիրմայի գործունեության հենքային նախադրյալ: Արտադրության կառուցվածքը ձևավորող գործոնները, արտադրական հզորությունները, դրանց հաշվարկը: Պահեստային պաշարների պլանավորումը: Նյութական հոսքերի շարժի կազմակերպումը: Աշխատուժի պահանջարկի հաշվարկը:
- Ձեռնարկությունը որպես բաց համակարգ և նրա կապն արտաքին միջավայրի հետ, ենթահամակարգերը և գործունեության վրա անմիջապես ազդող գործոնները:
- Ֆիրմայի ռեսուրսները. կազմը և դասակարգումը։ Արտադրական ռեսուրսներ. կազմը և դասակարգումը: Ֆինանսական ռեսուրսների ձևավորումը: Կադրերը, ինֆորմացիոն ռեսուրսները:
- Հիմնական և շրջանառու միջոցները։ Հիմնական միջոցների մաշվածքը և հաշվման մեթոդները: Շրջանառության միջոցները, սեփական և փոխառու միջոցները:
- Արտադրության ծախքեր և արտադրանքի ինքնարժեք։ Արտադրության ծախքեր. կազմը և դասակարգումը: Ծախսերի խմբավորումը, հաշվարկման մեթոդիկան, ինքնարժեքի հիմնական հաշվարկային ցուցանիշները: Արտադրական ծախքերի վերլուծությունը: Սահմանային և միջին ծախքեր: Արտադրական ծախքերի կրճատումը:
- Ձեռնարկության շահույթը, դրա վրա ազդող գործոնները: Շահույթի բաշխումը և օգտագործումը: Շահութաբերությունը, ցուցանիշների համակարգը
- Կազմակերպության կառուցվածքը, ստորաբաժանումների ձևավորումը: Կառավարման հիերարխիան (տեխնիկական, կառավարչական, ինստիտուցիոնալ): Լիազորություն և պատասխանատվություն: Պաշտոնական պարտավորությունների սահմանումը: Կազմակերպչական կառուցվածքների դասակարգումը: Ծրագրանպատակային կառուցվածքները:
- Ապրանքների և ծառայությունների շուկայի հետազոտումն ու կանխատեսումը: Տնտեսական արդյունքը և դրա չափումը: Գնորդի և վաճառողի շահերի համաձայնեցումը:
- Բիզնես պլանի էությունը, դրա իրագործումը: Նախագծերի կառավարման տնտեսական մեխանիզմը: Արտադրական նախագծերի ընտրությունը և փորձաքննությունը: Նախագծի իրագործման կառավարումը և վերահսկողությունը:
- Պաշարների կառավարումը։ Ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման նախագծերի կատարման դինամիկայի վերլուծությունը:
- Նյութերի, էներգիայի, հումքի և աշխատանքային ռեսուրսների պատվերների ձևավորումը: Պաշարների գնահատումը և կանխատեսումը: Պաշարների պահպանման ընթացիկ ծախքերը: Պաշարների չափերի օպտիմալացումը:
- Ծախքերի և հարկման վերլուծությունը։ Արտադրանքի ինքնարժեքի կառուցվածքը: Ծախքերի կրճատումը: Հիմնական հարկատեսակները: ՀՀ հարկային համակարգը: Հարկային արտոնություններ։
- Կազմակերպության հեռանկարային նպատակների ձևավորումը և վերլուծությունը։ Ապրանքների և ծառայությունների ներքին և արտաքին շուկաները: Արտաքին գործոնների ազդեցությունը նպատակի ընտրության վրա:
- Նորարարություններ, նոր տեխնոլոգիաներ և արդյունքներ։ Համալիր տեխնոլոգիաներ, հիմնական հասկացությունները, վերլուծության և գնահատման մեթոդները: Տեխնոլոգիաների փոխարինումը: Գիտատարության մակարդակը, չափումը և օգտագործումը ձեռնարկության զարգացման գնահատումներում: Ինովացիոն նախագծերի ընտրությունը և գնահատումը: Նոր տեխնոլոգիաների յուրացումը, տնտեսական-կազմակերպչական պայմանները:
- Կազմակերպության ձևավորումը՝ ստեղծման փուլերը, «մեկնարկային» պայմանները, կազմակերպության գործունեությունը կարգավորող իրավական նորմերը: Ձեռնարկության սնանկացումը, գործող օրենսդրությունը ՀՀ-ում:
- Ձեռնարկության ներդրումային գործունեությունը։ Ներդրումների աղբյուրները, դասակարգումը: Ներդրումային նախագծեր, դրանց մշակման կարգը, տեխնիկատնտեսական հիմնավորումը (ՏՏՀ): Ներդրումների արդյունավետության վերլուծությունը:
- Մենեջմենթը և կազմակերպության արտաքին միջավայրը: Կազմակերպության ղեկավարման գործընթացը: Մենեջերը: Կառավարման հարաբերությունները, համակարգը: Ղեկավարման բովանդակությունը. ղեկավարման պատմությունը:
- Անձը և կազմակերպչական միջավայրի փոխհարաբերությունները: Մենեջերի դերը: Անձի կողմից կազմակերպական միջավայրի ըմբռնումը: Դիրքորոշումներ, արժեքներ և հավատք: Անհատի բնութագիրը:
- Խմբի ընդհանուր հասկացությունը: Ֆորմալ և ոչ ֆորմալ խմբեր: Խմբի բնութագիրը՝ կառուցվածքային և իրավիճակային: Խմբի անդամների բնութագիրը:
- Կազմակերպությունում ցանկալի վարքի ամրապնդում: Կազմակերպության մեջ մարդու վարքագծի փոփոխում:
- Մոտիվացման հիմունքները, գործընթացը: Մոտիվացման բովանդակային տեսություններ (Մասլոու, Ալդերֆեր, ՄակԿլելանդ, Հերցբերգ): Հիմնավորումների բովանդակային տեսությունների ընդհանրացված վերլուծություն: Մոտիվացման գործընթացային տեսություններ:
- Կազմակերպության առաքելությունը: Կազմակերպության նպատակները, դրանց հիերարխիան և ընտրությունը: Կազմակերպության աճի նպատակներ՝ արագ աճի, կրճատման նպատակներ:
- Ռազմավարական կառավարման հիմունքներ: Նմուշային ռազմավարություններ: Ռազմավարության մշակում և իրագործում:
- Ներքին և արտաքին միջավայրերի վերլուծություն: Ռազմավարության մշակման ոլորտներ:
- Կազմակերպության կառավարման ֆունկցիաները: Աշխատանքի նախագծման հիմունքները: Աշխատանքի նախագծում ինֆորմացիոն հասարակության պայմաններում:
- Կազմակերպության նախագծման գործոններ՝ արտաքին միջավայր, աշխատանքների տեխնոլոգիա, ռազմավարական ընտրություն: Կազմակերպչական կառուցվածքի ընտրություն:
- Կազմակերպությունների տիպերը։ Ավանդական, դիվիզիոն և մատրիցային կազմակերպության սխեմաներ: Կորպորատիվ և անհատականացված կազմակերպություններ:
- Կառավարման կապերը։ Միջանձնյա կապերի էությունը: Հաղորդակցման գործընթացը: Հաղորդակցման ցանցեր, ոճեր: Ոչ վերբալ կապեր: Բանակցությունների գործընթացի հիմունքներ:
- Որոշումների ընդունումը կազմակերպությունում։ Որոշումների ընդունման մոդելներ՝ ռացիոնալ, սահմանափակ ռացիոնալ, քաղաքական: Որոշման ընդունման գործընթացը: Որոշումների խմբային ընդունում:
- Իշխանության բնույթը կազմակերպությունում: Իշխանության հիմքերն ու աղբյուրները: Իշխանության արդյունավետ օգտագործումը:
- Կոնֆլիկտի կառավարումը կազմակերպությունում։ Կոնֆլիկտների տիպերը և պատճառները կազմակերպությունում: Կոնֆլիկտի մակարդակները: Միջանձային կոնֆլիկտների կարգավորման ոճերը: Կոնֆլիկտի ղեկավարման կառուցվածքային ձևեր:
- Կազմակերպական կուլտուրա։ Կազմակերպական կուլտուրայի հայեցակարգը, զարգացումը, ազդեցությունը կազմակերպության արդյունավետության վրա: Կազմակերպական կուլտուրայի ազգային ասպեկտը։
- Առաջնորդության տեսություններ: Առաջնորդության ավանդական (անձնային), իրավիճակային և վարքագծային հայեցակարգերը:
- Թեկնածուական ատենախոսության վերաբերյալ հարցեր