Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցեր
- Նախամաշտոցյան գրի և գրականության հարցը: Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը
- Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը» որպես պատմական սկզբնաղբյուր և գեղարվեստական երկ
- Փավստոս Բուզանդի անձնավորության և նրա «Հայոց պատմության» դպրությունների հարցը
- Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» գոեղարվեստական հատկանիշները
- Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» երկը որպես պատմագեղարվեստական երկերի սկզբնաղբյուր
- Կենտրոնաձիգ պետության գաղափարը Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» երկում
- Մովսես Խորենացու «Հայոց պատմության» գիտական ու գեղարվեստական արժեքը
- Պատմական անձնավորությունների կերպավորումը Մ. Խորենացու «Հայոց պատմություն» երկում
- Եղիշեի «Վարդանի և հայոց պատերազմի մասին» երկի գիտական և գեղարվեստական արժեքը
- Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» գեղարվեստականությունը
- Կերպավորման առանձնահատկությունները Սեբեոսի «Պատմութիւն ի Հերակլն» գրքում
- Հովհ. Մամիկոնյանի «Տարոնի պատմությունը»: Հեղինակային պատկանելության հարցը: Պատմության բովանդակությունն ու բնույթը
- Ղևոնդի «Պատմության» ճանաչողական արժեքը
- Դավթակ Քերթողի «Ողբ ի մահն Ջիվանշիրի Մեծի իշխանին» երկը
- Կենտրոնաձիգ պետության գաղափարը և պատմիչի աշխարհայացքը Հովհ. Դրասխանակերտցու «Հայոց պատմություն» գրքում
- Թովմա և Անանուն Արծրունիների պատմությունների հարաբերության հարցը
- Մովսես Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմությունը». գեղարվեստական և պատմաճանաչողական արժեքը
- Ասողիկի «Տիեզերական պատմության» գիտական և ճանաչողական արժեքը
- Գրիգոր Նարեկացու տաղերը որպես վաղ վերածնության արտահայտություն
- Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի գաղափարական, գեղարվեստական, կրոնական արժեքը
- Գրիգոր Մագիստրոսի «Թղթերի» պատմական-ճանաչողական և գրական արժեքը
- Արիստակես Լաստիվերտցու «Հայոց պատմության» գիտական ու գեղարվեստական արժեքը. Թոնդրակյան շարժման պատկերը
- Հովհաննես Իմաստասերի (Սարկավագ) «Բան իմաստութեան…» երկը
- Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» պոեմը
- Ներսես Շնորհալու հանելուկները
- Մխիթար Գոշի առակները և «Դատաստանագիրքը»
- Վարդան Այգեկցու առակների ճանաչողական ու գեղարվեստական արժեքը
- Ֆրիկի տաղերի մոտիվները
- Կոստանդին Երզնկացու բնապաշտական ու սիրային քնարերգությունը
- Հովհաննես Թլկուրանցու ստեղծագործության մոտիվներն ու առանձնահատկությունները
- Մկրտիչ Նաղաշի տաղերի թեմատիկ հարստությունը. «Վասն ագահութեան» բանաստեղծությունը
- Նահապետ Քուչակի անձնավորության խնդիրը. հայրենների բովանդակությունն ու արվեստը
- Նաղաշ Հովնաթանն իբրև աշխարհիկ պոեզիայի ներկայացուցիչ. երգիծական, սիրային, խնջույքի, խոհախրատական բանաստեղծությունները
- Սայաթ-Նովան սիրո մեծ երգիչ
- Հայկական կլասիցիզմը, նշանավոր ներկայացուցիչները. Արսեն Բագրատունի
- Հարություն Ալամդարյանի «Չափաբերականք» ժողովածուն
- Մեսրոպ Թաղիադյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը
- Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի. Ողբ հայրենասիրի» վեպի կառուցվածքը և կերպարային համակարգը
- Հայ նոր գրականության զարգացման ուղիների, բովանդակության, ժանրերի ու ձևերի հիմնավորումը «Վերք Հայաստանի. Ողբ հայրենասիրի» վեպի առաջաբանում
- Խաչատուր Աբովյանի ստեղծագործության ժանրային բազմազանությունը. առակներ, պատմվածքներ
- Ղևոնդ Ալիշանի հայագիտական ժառանգությունը. Նահապետի առեղծվածը. «Երգք Նահապետի» բանաստեղծական շարքը
- Միքայել Նալբանդյանի պոեզիայի և արձակի ընդհանուր բնութագիրը
- Մ. Նալբանդյանի քննադատական հայացքները. «Կրիտիկա. Սոս և Վարդիթեր», «Կրիտիկա հանդես նոր հայախոսության»
- Ռափայել Պատկանյանի արձակի ընդհանուր բնութագիրը
- Ռափայել Պատկանյանի ազգային – հայրենասիրական երգը. «Ազատ երգեր»
- Սմբատ Շահազիզի քնարերգության ընդհանուր բնութագիրը. «Լևոնի վիշտը» պոեմը
- Մկրտիչ Պեշիկթաշլյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը
- Պետրոս Դուրյանի քնարերգության հիմնական մոտիվները
- Հայ գյուղական իրականության արտացոլումը Պռոշյանի վեպերում. «Սոս և Վարդիթեր», «Հացի խնդիր», «Ցեցեր», «Հունոն», «Բղդե»)
- Ղազարոս Աղայանի «Արություն և Մանվել», «Երկու քույր» վեպերի գեղարվեստական առանձնահատկությունները
- Սոցիալ-կենցաղային երևույթների արտացոլումը «Խաթաբալա», «Էլի մեկ զոհ», «Քանդած օջախ» պիեսներում
- Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» ստեղծագործությունը
- Ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսության գեղարվեստականացումը Րաֆֆու ծրագրային-քաղաքական վեպերում («Ջալալեդդին», «Խենթը», «Կայծեր»)
- Րաֆֆին պատմավիպասան. «Սամվել» վեպի պատմականությունը և գեղարվեստական մեծ արժեքը
- Հակոբ Պարոնյանի «Ազգային ջոջեր» երգիծական դիմանկարները
- Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» և «Պաղտասար աղբար» կատակերգությունները
- Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» վիպակը
- Ծերենցի պատմավեպերը
- Գավառական քաղաքի պատկերը Շիրվանզադեի «Նամուս», «Չար ոգին» երկերում
- Շիրվանզադեի «Քաոս» վեպի կոնֆլիկտը, կերպարները
- Անհատի և հասարակության հարաբերությունը Շիրվանզադեի «Արտիստը» երկում
- Շիրվանզադեի թատրերգությունը. «Եվգինե», «Ունե՞ր իրավունք», «Արմենուհի», «Պատվի համար», «Մորգանի խնամին»
- Մուրացանի գյուղափրկիչ ծրագիրը. «Խորհրդավոր միանձնուհի», «Նոյի ագռավը», «Առաքյալը»
- Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը. Կերպարների հոգեբանությունը և պատմական դարաշրջանի պատկերումը
- Մտավորականության և ընտանիքի թեման Նար-Դոսի ստեղծագործության մեջ. «Աննա Սարոյան», «Սպանված աղավնին»
- Ժամանակի իրականության քննադատությունը և արհեստավորության կյանքի պատկերը Նար-Դոսի «Մեր թաղը» նորավեպերի շարքում
- Վրթանես Փափազյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը. «Ժայռը» դրաման
- Արփիար Արփիարյանի «Կարմիր ժամուց», «Մինչև ե՞րբ», «Ոսկի ապարանջան» վիպակները
- Տիգրան Կամսարականի «Վարժապետին աղջիկը» վեպը
- Գրիգոր Զոհրապի «Խղճմտանքի ձայներ», «Կյանքը ինչպես որ է», «Լուռ ցավեր» շարքերը
- Հովհաննես Թումանյանի քնարապատմողական պոեմները. «Մարո», «Լոռեցի Սաքոն», «Հառաչանք»
- Քնարականի և էպիկականի միաձուլումը Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմում
- Հովհաննես Թումանյանի էպիկական պոեմները. «Սասունցի Դավիթ», «Թմկաբերդի առումը»
- Հայրենիքի քաղաքական ողբերգությունը Հովհ. Թումանյանի քնարերգության մեջ. «Մեր նախորդներին», «Հայոց վիշտը», «Հայոց լեռներում», «Հոգեհանգիստ», «Հայրենիքիս հետ»
- Հովհ. Թումանյանի քառյակների կենսափիլիսոփայությունը և արվեստը
- Հովհաննես Թումանյանի պատմվածքներն ու հեքիաթները:
- Ավետիք Իսահակյանի սիրերգությունը. «Ասպետի սերը», «Հավերժական սերը» բալլադները
- Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը. քնարական հերոսի խնդիրը, բովանդակությունը և արվեստը
- Ավետիք Իսահակյանի գեղարվեստական արձակը
- Երվանդ Օտյանի քաղաքական երգիծանքը. «Ընկ. Բ. Փանջունի» և «Հեղափոխության մակաբույծները»
- Երվանդ Օտյանի սոցիալական երգիծանքը. «Ընտանիք, պատիվ, բարոյական», «Թաղականին կնիկը»
- Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրաման
- Լևոն Շանթի «Կայսր» դրաման
- Միսաք Մեծարենցի գրական ըմբռնումները և սեփական ստեղծագործության գնահատությունը («Ինքնադատության փորձ մը»)
- Միսաք Մեծարենցի քնարերգության ընդհանուր բնութագիրը. «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները
- Սիամանթոյի ժողովածուների և բանաստեղծությունների շարքերը
- Սիամանթոյի բանաստեղծական մտածողության յուրահատկությունները. «Դյուցազնորեն» և «Հայորդիներ» շարքերը
- Սիամանթոյի «Կարմիր լուրեր բարեկամես» ժողովածուն
- Դանիել Վարուժանի բանաստեղծական ժողովածուները
- Ուժի և գեղեցկության գովերգը Դանիել Վարուժանի «Հարճը» պոեմում
- Դանիել Վարուժանի «Հացին երգը» ժողովածուի բնույթը, առանձնահատկությունները
- Վահան Տերյանի ժողովածուները ու շարքերը. «Մթնշաղի անուրջներ»
- Հայ գրականության զարգացման ուղիների հարցը Վահան Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» և «Հոգևոր Հայաստան» հոդվածներում
- Եղիշե Չարենցի ստեղծագործությունը 1910-ական թվականներին
- Երգիծականն ու ողբերգականը Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում
- Սիրո, գեղեցկության և բարոյական արժեքի հիմնախնդիրները Ակսել Բակունցի պատմվածքներում
- Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» հեքիաթ-կատակերգությունը
- Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպը
- Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպը
- Համաստեղի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը