Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցեր
- Բառի կարգային համակարգը: Հակադրությունների տեսակները:
- Ժամանակակից անգլերենի գոյականի կարգային գործառական հատկանիշները: Գոյականի հոլովի խնդիրը ժամանակակից անգլերենում (ժամանակակից անգլերենի հոլովների տեսությունները):
- Բայի կերպաժամանակային համակարգը ժամանակակից անգլերենում: Ապառնի ժամանակաձևի, կերպի քերականական կարգի և վաղակատարի քերականական կարգի վերաբերյալ տարբեր տեսակետները:
- Բայի եղանակի քերականական կարգը ժամանակակից անգլերենում: Բայի եղանակների թվի խնդիրը:
- Բայի սեռի քերականական կարգը ժամանակակից անգլերենում: Բայի սեռի տեսակների առանձնացման խնդիրը:
- Բառակապակցություն: Բառակապակցությունների տեսակները և դրանց առանձնացման սկզբունքները անգլերենում:
- Նախադասության շարահյուսական վերլուծության մեթոդները (ավանդական (դասական) մեթոդ, կառուցվածքային մեթոդ, փոխակերպական մեթոդ, բաշխումային մեթոդ):
- Նախադասության առկայական տրոհումը:
- Բազմիմաստ բառերի իմաստային կառուցվածքը և դրա կապը իմաստային ածանցման հետ:
- Բառերի հարացուցային հարաբերությունները ժամանակակից անգլերենում. սեռատեսականիշ, հոմանշային, հականշային, մասնանունային /մերոնիմ/ հարաբերություններ:
- Մտածողության և լեզվի փոխկապակցվածության խնդիրը ճանաչողական լեզվաբանության հայեցակերպից: Հասկացույթի գաղափարը և դրա սահմանման տարբեր մոտեցումները:
- Ժամանակակից անգլերենի բառապաշարի շերտերը և ոճական տարբերակումը. նորաբանություններ, գիտաբառեր, փոխառություններ, սլենգ, ժարգոն և այլն:
- Բառակազմությունը ժամանակակից անգլերենում: Բառակազմության հիմնական միջոցները: Կենսունակության խնդիրը:
- Լեզվաբանական վերլուծության հիմնական մեթոդները (ըստ ատենախոսության թեմայի/ոլորտի):
- Ապակոդավորման ոճաբանությունը հաղորդակցության տեսության դիտանկյունից:
- Ոճական հնարները որպես լեզվապատկերման առանձնահատուկ եղանակ. ընդհանուր բնութագիրն ու տեսակները:
- Գործառական ոճ և ժանր: Գործառական ոճերի տեսակները` ընդհանուր բնութագիրն ու լեզվական առանձնահատկությունները:
- Տեքստը և դիսկուրսը որպես հաղորդակցության միավորներ` ընդհանուր բնութագիրն ու տեսակները:
- Դիսկուրս վերլուծության հիմնախնդիրները և մեթոդաբանությունը:
- Տեքստի լեզվաբանության հիմնախնդիրները: Տեքստի հիմնական կարգերի ընդհանուր բնութագիրը:
- Ճանաչողական լեզվաբանութան ընդհանուր բնութագիրը և հիմնական ուղղությունները:
- Ջ. Լակոֆֆի և Մ. Ջոնսոնի ճանաչողական/հասկացութային փոխաբերությունների տեսությունը:
- Հասկացույթի և իմաստային դաշտերի փոխկապակվածությունը: Իմաստային դաշտերի կառուցվածքը և տեսակները:
- Լեզվագործաբանության հիմնախնդիրներն ու մեթոդները: Խոսողական ակտերի տեսությունը:
- Ներտեքստային և արտատեքստային միավորների դիսկուրս վերլուծությունը` որպես նախաթարգմանական վերլուծության պայման:
- Պիտեր Նյումարքի թարգմանության սկզբունքներն ու մեթոդաբանությունը:
- Յուջին Նայդայի գործառական համարժեքության տեսությունը:
- Սկոպոս տեսության հայեցակերպը թարգմանական ռազմավարությունների ընտրության համատեքստում:
- Քրիստիանե Նորդի նախաթարգմանական վերլուծության մոդելը:
- Ա. Շվեյցերի և Վ. Կոմիսարովի թարգմանական համարժեքության տեսությունը: