Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցեր
- Քիմիական կապի տեսակները, դրանց ֆիզիկական բնութագրերը
- Կովալենտ կապ և դրա տեսակները։ Կովալենտ կապի բնութագրական մեծությունները, հիբրիդացում
- Ջրածնական կապ և դրա տեսակները
- Տարրի ատոմների և ատոմական խմբերի էլեկտրաբացասականություն
- Մոլեկուլների դիպոլ մոմենտը։ Բևեռային և ոչբևեռային մոլեկուլներ
- Միջմոլեկուլային փոխազդեցությությունները լուծման ժամանակ
- Էլեկտրոնային տեղաշարժեր մոլեկուլում։ Ինդուկցիա, ինդուկցիոն էֆեկտ
- Զուգորդման էֆեկտ և դրա տեսակները
- Մեզոմերիա
- Իզոմերիայի տեսակները՝ կառուցվածքային, դիրքային, միջդասային, երկրաչափական իզոմերիա
- Օպտիկական իզոմերիա, էնանտիոմերներ, ռացեմատներ, դիաստերեոմերներ
- Կոնֆորմացիոն իզոմերիան ալկաններում։ Կոնֆորմացիոն իզոմերիան ցիկլիկ միացություններում
- Անոմեր էֆեկտ։ Բացարձակ և հարաբերական կոնֆիգուրացիա։
- Ասիմետրիկ սինթեզ։ Ստերիոսպեցիֆիկ և ստերիոսելեկտիվ սինթեզ
- Տաուտոմերիա և դրա տեսակները
- Ռեակցիայի մեխանիզմի տեսակները, հասկացություն միջանկյալ մասնիկների և անցողիկ վիճակի մասին։ Ռեակցիայի մեխանիզմի պարզաբանման մեթոդները
- Ռեակցիայի արագություն և դրա վրա ազդող գործոնները
- Կատալիզ
- Քիմիական հավասարակշռություն և դրա վրա ազդող գործոնները
- Ռեակցիայի ընթացքի կինետիկ և թերմոդինամիկ վերահսկողություն
- Կարբկատիոններ, կայունությունը, կառուցվածքը և դրանց մասնակցությամբ ընթացող ռեակցիաները։ Ռեակցիաներ, որանց ընթացքում կարող են առաջանալ կարբկատիոններ
- Կարբանիոններ, կայունությունը, կառուցվածքը և դրանց մասնակցությամբ ընթացող ռեակցիաները։ Ռեակցիաներ, որանց ընթացքում կարող են առաջանալ կարբանիոններ
- Ազատ ռադիկալներ, կայունությունը, կառուցվածքը և դրանց մասնակցությամբ ընթացող ռեակցիաները։ Ռեակցիաներ, որանց ընթացքում կարող են առաջանալ ազատ ռադիկալներ
- Կարբեններ և դրանց տեսակները, նրանց մասնակցությամբ ընթացող ռեակցիաներ
- Իոն-ռադիկալներ
- Օրգանական հիմքեր։ Հիմնայնության (pKb) վրա ազդող գործոնները
- Օրգանական թթուներ (-OH, -NH, -CH): Թթվայնության (pKa) վրա ազդող գործոնները
- Թթվա-հիմնային փոխազդեցությունները ըստ Լյուիսի, Պիրսոնի
- Մոլեկուլների և միջանկյալ մասնիկների էլեկտրոֆիլություն և նուկլեոֆիլություն
- Օրգանական ռեակցիաների դասակարգումը։ Սուբստրատ և ռեագենտ
- Նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիաներ հագեցած ածխածնի ատոմի մոտ։ Ռեակցիաներ հալոգեն և այլ հեռացող խումբ պարունակող սուբստրատների մասնակցությամբ
- SN2 մեղանիզմով ընթացող ռեակցիաներ
- SN2ռեակցիաների ստերեոքիմիան
- Լուծիչի, նուկլեոֆիլի բնույթի և հեռացող խմբի ազդեցությունը SN2ռեակցիաների ընթացքի վրա
- SN1 մեղանիզմով ընթացող ռեակցիաներ։ Գործոններ, որոնք նպաստում են SN1 մեղանիզմով ընթանալուն
- Լիծքային և ճակատային վերահսկողություն նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիաներում
- Տարածական գործոնների ազդեցությունը նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիաներում։ Բրետտի արգելակումը
- Ռեգիոսելեկտիվություն
- Բինուկլեոֆիլներ
- Նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիաներ վինիլային համակարգում։ Մեխանիզմը և օրինաչափությունները
- Նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիաներ կարբոնիլային համակարգում։ Մեխանիզմը և օրինաչափությունները
- Նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիաներ արոմատիկ օղակում
- Էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիաներ հագեցած ածխածնի ատոմի մոտ
- Էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիաներ բենզոլի օղակում
- Արոմատիկ օղակում էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիաների մեխանիզմը
- Էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիաներում օրենտացիան մեկից ավել տեղակալիչ պարունակող բենզոլներում
- Սուբստրատի կառուցվածքի ազդեցությունը ռեացիոնունակության վրա, քանակական կախվածությունը։ Համետի հավասարումը։
- Էլեկտրոֆիլ միացման ռեակցիաներ C=C կրկնակի կապին
- Էլեկտրոֆիլ միացման ռեակցիաների մեխանիզմը
- Էլեկտրոֆիլ միացման օրենտացիան։ Մարկովնիկովի կանոնը
- Էլեկտրոֆիլ միացման ռեակցիաներ 1,3-ալկադիեններին
- Նուկլեոֆիլ միացման ռեակցիաներ C=C կրկնակի կապին
- Նուկլեոֆիլ միացման ռեակցիաներ 1,3-ալկադիեններին
- Ռադիկալային միացման ռեակցիաներ C=C կրկնակի կապին
- Պոլիմերման ռեակցիաներ
- Միացման ռեակցիաներ CºC եռակի կապին
- Նուկլեոֆիլ միացման ռեակցիաներ կարբոնիլ խմբին
- Միացման ռեակցիաներ իմինային խմբին
- Դիենային սինթեզ
- Պոկման ռեամցիաներ։ Զայցևի կանոնը
- Սուբստրատի կառուցվածքի ազդեցությունը պոկման ռեամցիաների ընթացքի վրա
- Կիրառվող հիմքի և հեռացող խմբի ազդեցությունը պոկման ռեամցիաների ընթացքի վրա
- Միջավայրի ազդեցությունը պոկման ռեամցիաների ընթացքի վրա
- Թերմիկ պոկման ռեակցիաներ
- Պոկման ռեամցիաներ C=O, C=N կապերի առաջացմամբ
- Պոկման ռեամցիաներ CºC կապերի առաջացմամբ
- Էլեկտրոֆիլ և նուկլեոֆիլ վերախմբավորման ռեակցիաներ
- Ազատ ռադիկալային վերախմբավորման ռեակցիաներ
- Ալկաններ և ցիկլոալկաններ։ Դրանց հոմոլոգիական շարքերը։ Էթանի կոնֆորմացիաները։
- Ալկանների և ցիկլոալկանների ստացման եղանակները և բնական աղբյուրները
- Ալկանների և ցիկլոալկանների քիմիական հատկությունները, հալոգենացում, նիտրացում, սուլֆոքլորացում
- Ալկեններ։ Երկրաչափական իզոմերիա, ցիս-տրանս և Z-E իզոմերներ
- Ալկենների սինթեզի եղանակները
- Ալկենների քիմիական հատկությունները։ Հալոգենների, հալոգենաջրածինների էլեկտրոֆիլ միացման ռեակցիաների մեխանիզմները։ Հիդրատացում։ Մարկովնիկովի կանոնը և դրա տեսական հիմնավորումը։ Ալկենների ռադիկալային ռեակցիաները
- Ալկադիեններ, դրանց տեսակները։ 1,3-Դիենների սինթեզը, 1,3-բութադիենի կառուցվածքը, կրկնակի կապերի զուգորդումը
- 1,3-Ալկադիենների քիմիական հատկությունները։ 1,2- և 1,4-հալոգենացում և հիդրոհալոգենացում։ Դիլս-Ալդերի ռեակցիան, [4+2]- ցիկլոմիացում։
- 1,3-Ալկադիենների իմերումը, ստերեոռեգուլյար պոլիմերներ, իզոպրենային կաուչուկ
- Ալկիններ։ Եռակի կապի բնույթը։ Ալկինների սինթեզի եղանակները
- Ալկինների քիմիական հատկությունները, էլեկտրոֆիլ միացման ռեակցիաները, հալոգենացում, հիդրոհալոգենացում և հիդրատացում (Կուչերովի ռեակցիան)։
- Ալկին-1-երի օքսիդացումը, CH թթվայնությունը, մետաղական ածանցյալների ստացումը
- Արոմատիկ ածխաջրածիններ։ Կեկուլեյի բանաձևը, բենզոլի կառուցվածքի ժամանակակից պատկերացումը։ Արոմատիկության հասկածությունը։ Կոնդենսված արոմատիկ ածխաջրածիններ՝ նաֆթալին, ֆենանտրեն, անտրացեն։
- Արենների կատալիտիկ հիդրումը, ալկիլբենզոլների օքսիդացումը մինչև կարբոնաթթուներ, ալդեհիդներ և կետոններ։ Ալկիլբենզոլների ռադիկալային հալոգենացումը
- Բենզոլի էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիաների մեխանիզմը, տեղակալիչների ազդեցությունը տեղակալման ռեակցիայի արագության և ուղղության վրա։ Տեղակալիչների ինդուկտիվ և մեզոմեր էֆեկտներ
- Բենզոլի և դրա ածանցյալների հալոգենացումը, նիտրացումը, ալկիլումը, ացիլումը
- Սպիրտներ և պարզ եթերներ։ Միատոմ սպիրտների ստացման եղանակները։
- Միատոմ սպիրտների քիմիական հատկությունները, դրանց դեհիդրատացումը, հիդրօքսիլ խմբի տեղակալումը։ Առաջնային և երկրորդային սպիրտների օքսիդացումը։
- Երկատոմ և եռատոմ սպիրտներ, դրանց ստացման եղանակները և հատկությունների համեմատումը միատոմ սպիրտների հետ
- Պարզ եթերներ։ Ստացումը և քիմիական հատկությունները
- Ֆենոլներ։ Դրանց ստացման եղանակները
- Ֆենոլները որպես OH-թթուներ, տեղակալիչների ազդեցությունը ֆենոլների թթվայնության վրա։ Ֆենոլի պարզ և բարդ եթերների ստացումը
- Էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիաները ֆենոլի օղակում՝ հալոգենացում, նիտրացում, ալկիլում, ացիլում,և այլն
- Ալդեհիդներ և կետոններ։ Ստացման եղանակները
- Ալդեհիդների և կետոնների քիմիական հատկությունները, հիդրում, օքսիդացում, ալդոլային կոնդենսում։ Արոմատիկ ալդեհիդներ
- Հագեցած միահիմն կարբոնաթթուներ, դրանց ստացման եղանակները։ Կարբոնաթթուների ասոցիատներ, դիսոցումը, դիսոցման աստիճանի կախումը տեղակալիչների բնույթից
- Կարբոնաթթուների ածանցյալները, անհիդրիդներ, հալոգենանհիդրիդներ, էսթերներ, ամիդներ, նիտրիլներ և աղեր
- Էսթերներ։ Դրանց ստացումը, էսթերացման մեխանիզմը։ Էսթերների հիդրոլիզը։ Ճարպեր, դրանց հիդրոգենացումը։
- Կարբոնաթթուների ամիդներ և նիտրիլներ, դրանց ստացումը և քիմիական հատկությունները
- Երկհիմն կարբոնաթթուներ։ Ստացումը և քիմիական հատկությունները
- Նիտրոմիացություններ։ Ալիֆատիկ և արոմատիկ նիտրոմիացություններ, դրանց ստացումը և քիմիական հատկությունները
- Ամիններ, դրանց դասակարգումը և ստացման եղանակները։ Տեղակալիչների ազդեցութունը ամինների հիմնային հատկությունների վրա։ Սուլֆամիդային դեղամիջոցներ
- Առաջնային, երկրորդային և երրորդային ամինների ռեացիան ազոտային թթվի հետ
- Հետերոցիկլիկ միացություններ, դրանց դասակարգումը և կիրառումը
- Հինգ անդամանի հետերոցիկլեր՝ ֆուրան, թիոֆեն, պիրոլ։ Հինգ անդամանի հետերոցիկլերի արոմատիկությունը, էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիաները
- Վեց անդամանի հետերոցիկլեր՝ պիրիդին, դրա հիմնայնությունը։ Էլեկտրոֆիլ և նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիաներ