Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցաշար
Ագրոնոմիական ֆակուլտետ
Հարցեր
- Գյուղատնտեսական բույսերի կյանքի պայմանները, անհրաժեշտ գործոնները և դրանց կանոնավորումը:
- Գիտական երկրագործության օրենքները և դրանց բացահայտումը:
- Հողի ջրային ռեժիմը և դրա կանոնավորումը:
- Հողի օդային ռեժիմը և դրա կանոնավորումը:
- Հողի ջերմային ռեժիմը և դրա կանոնավորումը:
- Հողի սննդային ռեժիմը և դրա կանոնավորումը:
- Հասկացություն մոլախոտային բուսականության մասին, դրանց հասցրած վնասը, կենսաբանական առանձնահատկությունները:
- Մոլախոտերի դասակարգումը:
- Մակաբույծ մոլախոտերը և պայքարը դրանց դեմ:
- Մոլախոտերի հաշվառման մեթոդները, քարտեզագրումը:
- Մոլախոտերի դեմ պայքարի նախազգուշական միջոցառումները:
- Մոլախոտերի դեմ պայքարի ագրոտեխնիկական միջոցառումները:
- Մոլախոտերի դեմ պայքարի քիմիական եղանակը:
- Հողի մշակման գիտական հիմունքները և խնդիրները:
- Հողի մշակման տեխնոլոգիական գործընթացները:
- Հողի հիմնական և մակերեսային մշակման եղանակներն ու ձևերը:
- Ջրային և հողմային էրոզիայի ենթակա հողերի մշակման առանձնահատկությունները: Հողի մշակման նվազեցումը և դրա ագրոտնտեսական հիմնավորումը:
- Բույսերի հաջորդականության անհրաժեշտության պատճառները:
- Ուսմունք ցանքաշրջանառության մասին, անհերթափոխ ցանքեր, մոնոկուլտուրա:
- Ցելերը, դրանց դասակարգումը և դերը որպես նախորդ:
- Ցանքաշրջանառությունների դասակարգումը:
- Միջանկյալ մշակաբույսերը ցանքաշրջանառություններում:
- Երկրագործության համակարգերը և դրանց պատմական զարգացումը:
- Ոռոգվող հողերի մշակման առանձնահատկությունները:
- Մշակաբույսերի գնահատումը որպես նախորդ:
- Հասկացություն հողի և դրա բերրիության մասին, բերրիության տեսակները և բարձրացման ուղիները:
- Հողառաջացնող մայրատեսակները, դրանց կարգաբանումը: Հողի հանքային մասի առաջացումը:
- Ապարների հողմահարման գործընթացը, հողմահարման ձևերը: Հողմահարման դերը հողառաջացման գործում:
- Հողի մեխանիկական կազմը, դրա կարգաբանումը և դերը հողի հիմնական հատկությունների ձևավորման գործում:
- Հողագոյացման գործընթացի էությունը: Կենդանի օրգանիզմների դերը հողառաջացման գործում:
- Հողի հումուսը, դրա քանակական ու որակական կազմը: Հումուսի դերը հողագոյացման և հողի բերրիության ստեղծման գործում:
- Հասկացություն բուսական ֆորմացիաների մասին, դրանց խմբավորումները և դերը հողագոյացման գործընթացում:
- Հողի պրոֆիլի ձևավորումը և դրա մորֆոլոգիական (ձևաբանական) հատկանիշները:
- Հողային լուծույթը, դրա դերը բույսի կյանքում և գյուղատնտեսական նշանակությունը:
- Հողային լուծույթի հիմնական հատկությունները և դրանց կարգավորման ուղիները: Հողի բուֆերականությունը:
- Հողի ստրուկտուրան, դրա ագրոնոմիական նշանակությունը: Ստրուկտուրայի առաջացման գործոնները և քայքայման պատճառները:
- Ջրի ձևերը հողում, շարժման օրենքները, մատչելիությունը բույսերի համար:
- Հողի ջրային հատկությունները, դրանց բարելավման միջոցառումները:
- Հողակազմող գործընթացի գործոնները: Վ.Դոկուչաևի ուսմունքը հողակազմող գործընթացի գործոնների մասին:
- ՀՀ բնահողային գոտիները և հիմնական հողային տիպերը:
- Կիսաանապատային գորշ հողեր, առաջացման պայմանները, հիմնական հատկությունները, բերրիության բարձրացման ուղիները:
- Ոռոգելի մարգագետնային գորշ հողերը, առաջացման պայմանները, հիմնական հատկությունները, բերրիության բարձրացման ուղիները:
- Աղուտ-ալկալի հողերը, առաջացման պայմանները, մելիորացիան:
- Սևահողերը, առաջացման պայմանները, հիմնական հատկությունները, բերրիության բարձրացման ուղիները:
- Շագանակագույն հողերը, առաջացման պայմանները, բերրիության բարձրացման ուղիները:
- Անտառային դարչնագույն հողեր, առաջացման պայմանները, հիմնական հատ-կությունները:
- Անտառային գորշ հողերը, առաջացման պայմանները, հիմնական հատկությունները:
- Քարքարոտ և ճահճային հողերի մելիորացման առանձնահատկությունները:
- Հողի էրոզիան, դրա տեսակները, պայքարի միջոցառումները:
- Հողային կադաստր և դրա բաղկացուցւչ մասերը: Հողային կադատրի դերը արդյունավետ հողօգտագործման հարցում:
- Մելիորացիայի խնդիրներն ու տեսակները:
- Ոռոգման անհրաժեշտության հիմնավորումը:
- Ոռոգման ազդեցությունը հողի ֆիզիկական, քիմիական հատկությունների, ստրուկտուրայի, բերքի քանակի և որակի վրա:
- Ոռոգման համար օգտագործվող ջրի որակը:
- Գյուղատնտեսական մշակաբույսերի գումարային ջրասպառումը և որոշման մեթոդիկան:
- Ոռոգման նորմի սահմանումը և որոշումը:
- Ջրման նորմի սահմանումը և որոշումը:
- Հիդրոմոդուլի գրաֆիկի կազմումն ու կոմպլեկտավորումը:
- Ոռոգման համակարգի հիմնական տարրերը և ֆունկցիաները:
- Ջրաչափական կառուցումներ ոռոգման համակարգերում:
- Ոռոգման փակ համակարգի կառուցվածքը, հաշվարկային ծախսերի որոշումը:
- Ջրի կորուստները ոռոգման ջրանցքներից և պայքարի միջոցառումները:
- Ոռոգման ջրանցքների հիդրավլիկական հաշվարկը:
- Ակոսներով ջրման տեխնիկայի տարրերի հաշվարկը:
- Մարգերով ջրման տեխնիկայի տարրերի հաշվարկը:
- Անձրևացմամբ ջրման եղանակի սկզբունքները, կիրառման պայմանները և հաշվարկը:
- Անձրևացնող մեքենաների, տեղակայանքների կառուցվածքը:
- Կաթիլային ոռոգման եղանակի սկզբունքները, առավելությունները և թերությունները:
- Ենթահողային ոռոգման եղանակը:
- Ոռոգումը գրունտային ջրերով:
- Չորացման մեթոդներն ու եղանակները:
- Աղուտ - ալկալի հողերի մելիորացիան:
- Չորացման համակարգի կառուցվածքը, ջրանցքների հաշվարկային ծախսերի որոշումը:
- Մակերեսային հոսքի արագացումը բաց կարգավորող ցանցի միջոցով:
- Հողի էրոզիայի առաջացման պատճառները և պայքար դրա դեմ:
- Ագրոքիմիական գիտության դերը հողերի բերրիության պահպանման և մշակաբույսեի բերքատվության բարձրացման գործում: Ագրոքիմիական գիտության ժամանակակից խնդիրները:
- Բույսի քիմիական կազմությունը (սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր): Բնահողային պայմանների և պարարտանյութերի կիրառման ազդեցությունն այդ օրգանական նյութերի սինթեզի վրա:
- Ազոտի դերը բույսերի սննդառության գործում, քիմիական կազմի և բերքի ձևավորման գործում: Բույսերի նիտրատային և ամոնիակային ազոտով սնվելու առանձնահատկությունները:
- Ֆոսֆորի դերը բույսերի սննդառության, քիմիական կազմի և բերքի ձևավորման գործում:
- Կալիումի դերը բույսերի սննդառության, քիմիական կազմի և բերքի ձևավորման գործում:
- Երկաթի և միկրոտարրերի դերը մշակաբույսերի աճի և բերքատվության բարձրացման գործում: ՀՀ-ում ներկայումս այդ տարրերը պարունակող պարարտանյութերը և դրանց արդյունաավետության բարձրացման ուղիները:
- Բույսերի օդային սննդառությունը ֆոտոսինթեզ, պարարտացումը որպես այն պայմանավորող գործոն:
- Հողերի կլանողական հատկությունները, տեսակները, ազդեցությունը բույսերի սննդառության և պարարտանյութերի կիրառման արդյունավետության վրա:
- Հողի քիմիական կլանման էությունը և ազդեցությունը սուպերֆոսֆատի ձևափոխությունների վրա: Սուպերֆոսֆատի կիրառման ժամկետները կապված դրանց քիմիական կլանման հետ:
- Հողի ֆիզիկաքիմիական (փոխանակային) կլանման էությունը և կապը պարարտանյութերի կիրառման ժամկետների հետ:
- Հողի մեխանիկական և կենսաբանական կլանումների էությունը, մշակաբույսերի կողմից սննդատարրերի կլանումը բարձրացնելու ուղիները:
- Բնութագրել պարարտացման պահանջի որոշման մեթոդները: Ծրագրավորվող բերքի ստացման համար պարարտանյութերի անհրաժեշտ քանակության հաշվարկի սկզբունքները:
- Պարարտանյութեր, բնութագրումը, դասակարգումը, ՀՀ-ում դրանց կիրառման տեսական ու գործնական հիմնավորումը:
- Մշակաբույսերի պարարտացման համակարգի նպատակը, էությունը, կազմելու սկզբունքների իրականացումը: Պարարտանյութերի կիրառման ձևերը (հիմնական, նախացանքային, ցանքակից, սնուցում):
- ՀՀ-ում կիրառվող գլխավոր ազոտական պարարտանյութերը, դրանց արդյոնավետ կիրառման ձևերը, ժամկետները, չափաքանակները և ազդեցությունը մշակաբույսերի բերքատվության, բերքի որակի ու նիտրատների կուտակման վրա:
- Ֆոսֆորական պարարտանյութեր, դասակարգումը, ստացումը, ֆոսֆոր պարունակող բնական հանքատեսակները: ՀՀ-ում կիրառվող հիմնական ֆոսֆորական պարարտանյութերը:
- ՀՀ-ում կիրառվող գլխավոր կալիումական պարարտանյութերը, արդյունավետ կիրառման պայմանները, ազդեցությունը մշակաբույսերի աճի, բերքատվության և որակի վրա:
- ՀՀ-ում կիրառվող բակտերիական պարարտանյութերը, ազդեցությունը հողում կենսաբանական ազոտի կուտակման և մշակաբույսերի բերքատվության վրա:
- Երկաթ և միկոտարրեր պարունակող պարզ և համակցված պարարտանյութեր, կիրառումը կաթիլային եղանակով և արտարմատային սնուցմամբ:
- ՀՀ-ում կիրառվող բարդ պարարտանյութերը, ստացումը, հատկությունները, կիրառումը:
- Օրգանական պարարտանյութեր` գոմաղբ բաղադրությունը, ստացումը, պահպանումը (հասունացումը), կիրառումը տարբեր մշակաբույսերի և հողային պայմանների համար:
- Թռչնաղբ, ստացումը, բաղադրությունը, կիրառման եղանակները, չափաքանակներն ըստ մշակաբույսերի:
- Կենսահումուսի ստացումը, բաղադրությունը, կիրառման արդյունավետ եղանակները:
- ՀՀ հողերի ագրոքիմիական բնութագիրը:
- Աշնանացան հասկավոր հացաբույսերի (աշնանացան և գարնանացան ցորեն, գարի, աշորա) պարարտացման առանձնահատկությունները տարբեր բնահողային պայմաններում: