Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցեր
- Հայ նորագույն գրականության սկզբնավորումը:
- Հայ նորագույն գրականության զարգացման առանձնահատկությունները:
- Եղիշե Չարենցի /1897-1937/ կյանքի գլխավոր դեպքերը և դրանց արձագանքը նրա ստեղծագործության մեջ:
- Եղիշե Չարենցի բանաստեղծական առաջին շարքերը /<<Երեք երգ>>, <<Տեսիլաժամեր>>, <<Հրո երկիր>>, <<Լիրիկական բալլադներ>>/:
- Ազգային երազն ու իդեալները Չարենցի <<Կապուտաչյա հայրենիքում>>:
- Երազների փլուզումն ու հիասթափությունը /<<Դանթեական>>, <<Վահագն>>, <<Աթիլլա>>, <<Հարդագողի ճամփորդները>>, <<Տաղ անձնական>> և այլն/:
- Եղիշե Չարենցի <<Սոմա>>, <<Ամբոխները խելագարված>> պոեմները:
- Երկրի ճակատագրի ու անհատի զոհաբերության հարցը <<Մահվան տեսիլ>> բանաստեղծության մեջ:
- Եղիշե Չարենցի <<Տաղարան>> շարքը:
- Հայրենասիրության բարձրագույն արտացոլումը /<<Ես իմ անուշ Հայաստանի>>/:
- <<Երկիր Նաիրի>> վեպը, նրա երկպլան բնույթը. երգիծանքի ու ողբերգության քաղաքական ու գաղափարական հիմքերը:
- <<Էպիքական լուսաբաց>> /1930/ ժողովածուի ստեղծագործական, ծրագրային, գեղագիտական դրույթները:
- <<Գիրք ճանապարհի>> /1934/ ժողովածուն:
- Հայրենիքի ու ժողովրդի անցյալը վերաիմաստավորող պոեմները /<<Պատմության քառուղիներով>>, <<Սասունցի Դավիթ>>, <<Մահվան տեսիլ>>/:
- Եղիշե Չարենցի ստեղծագործության վերջին շրջանը /1934-1937/ <<Անտիպ և չհավաքված երկեր>>, <<Անհայտ էջեր>>/:
- Դերենիկ Դեմիրճյանի /1877-1956/ կյանքը և գրական գործունեությունը:
- Դերենիկ Դեմիրճյանի պատմվածքները;
- <<Քաջ Նազար>> կատակերգությունը:
- <<Երկիր հայրենի>> դրամայի հայրենասիրական ոգին:
- <<Գիրք ծաղկանց>> պատմվածքի գեղարվեստական աշխարհը, բանաստեղծական, փիլիսոփայական ոճը:
- <<Վարդանանք>> /1944/ վեպի ստեղծագործական պատմությունը: Վեպի արտաքին և ներքին կոնֆլիկտները; Ազատության, անկախության, հայրենասիրության տարերքը և հերոսների հեղինակային արժեքավորումն այս տեսանկյունից: Ավարայրի խորհուրդը: Միասնական ու տևական մաքառումը իբրև հայոց պատմական ճանապարհի փիլիսոփայություն: Վեպի արդիականությունը:
- Ստեփան Զորյանի /1889-1967/ կյանքը և ստեղծագործական ուղու գլխավոր հանգրվանները:
- Ստեփան Զորյանի <<Տխուր մարդիկ>> /1918/ ժողովածուն:
- Շահի, սեփականության կիրքը <<Ցանկապատ>> /1923/, <<Խնձորի այգին>> շարքերում:
- <<Պատերազմ>> /1925/ շարքի հակապատերազմական ուղղվածությունը:
- <<Մի կյանքի պատմություն>> վեպը որպես պատմական մի ժամանակահատվածի սոցիալական, հոգեբանական ու քաղաքական դիմանկար:
- Զորյանի պատմական եռագրությունը /<<Պապ թագավորը>>, <<Հայոց բերդը>>, <<Վարազդատ>>/: Վեպերի պատմականությունը և արդիական հնչեղությունը:
- Ակսել Բակունցի /1899 - 1937/ կյանքի կարևոր դեպքերը, ստեղծագործական ճանապարհը:
- Ակսել Բակունցի <<Մթնաձոր>> ժողովածուն:
- Ակսել Բակունցի <<Սև ցելերի սերմնացանը>> ժողովածուն:
- Կորուսյալ հայրենիքի հուշը /<<Քեռի Դավոն>>, <<Լառ-Մարգար>>, <<Ծիրանի փողը>>/:
- Հեղափոխության գաղափարները և հայ գյուղացին /<<Բրուտի տղան>>, <<Վանդունց Բադին>>, <<Սև ցելերի սերմնացանը>>/: Երգիծանքը /<<Հովնաթան մարչ>>, <<Կյորես>>/:
- Երգիծանքի քաղաքական առանցքներն ու բարոյական ակունքները:
- Ժողովրդի կյանքի տարեգրությունը /<<Կարմրաքար>>/:
- Մեծ անհատի կերպարը <<Խաչատոր Աբովյան>> վեպում:
- Գուրգեն Մահարու /1903-1969/ կյանքի ու ստեղծագործական ճանապարհի ընթացքը:
- Գուրգեն Մահարու /1903-1969/ կյանքի ու ստեղծագործական ճանապարհի ընթացքը:
- <<Մանկություն>> /1929/, <<Պատանեկություն>> /1930/ և <<Երիտասարդության սեմին>> /1955/ վիպակների կառուցվածքային, թեմատիկ ու գեղարվեստական միասնականությունը
- <<Այրվող այգեստաններ>> վեպը:
- Ստալինյան համակենտրոնացման ճամբարների պատկերը <<Ծաղկած փշալարեր>> վիպակում /1988/ ու սիբիրյան շարքի պատմվածքներում
- Հայ գրականությունը պատերազմի տարիներին /1941-45թթ./:
- Գեղամ Սարյանի` պատերազմի թեմայով բանաստեղծությունները, պոեմներն ու բալլադները:
- Նաիրի Զարյանի<<Երկու հանճարեղ գլուխ>> բանաստեղծությունն իբրև ստեղծագործական երերուն ներքին վիճակի արտահայտություն
- <<Արա Գեղեցիկ>> /1944/ դիցապատմական ողբերգությունը:
- Հովհաննես Շիրազի /1914-1984/ կյանքը և գրական գործունեությունը
- Առաջին գիրքը` <<Գարնանամուտը>>
- <<Բիբլիական>> պոեմը
- <<Քնար Հայաստանի>> եռահատոր ժողովածուն:
- <<Հայոց դանթեականը>> պոեմը:
- Մոր կերպարը <<Հուշարձան մայրիկիս>> /1968/ ժողովածուում:
- Սփյուռքահայ գրականությունը 1920-40-ական թթ.:
- Վահան Թեքեյանի /1878-1945/ կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը
- Հակոբ Օշականի /1883-1948/ կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը
- Հակոբ Օշականի պատմվածքները;
- Հակոբ Օշականը Վիպասան;
- Կոստան Զարյանի /1885-1969/ կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը:
- <<Տատրագոմի հարսը>> պոեմը:
- <<Նավը լեռան վրա>> վեպը և նրա գրական ճակատագիրը:
- Մուշեղ Իշխանի /1914-1990/ կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը:
- Համաստեղի /1895-1966/ կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: Համաստեղյան պատմվածքի գեղարվեստական հատկանիշները և մոտիվները: Վիպագրական փորձերը
- <<Հայաստանի լեռներու սրնգահարը>> դրաման:
- Հակոբ Մնձուրու /1886-1978/ կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: Մնձուրու գյուղագրության առանձնահատկությունները
- Գլխավոր ժողովածուները /<<Կապույտ լույս>>, <<Արմտան>>, <<Կռունկ, ուստի կուգաս>>/:.
- Շահան Շահնուրի /1903-1974/ կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: Շահնուրի գրականության յուրահատկությունները:
- <<Նահանջ առանց երգի>> վեպն իբրև սփյուռքահայ վիպագրության նվաճում:
- <<Հարալեզներուն դավաճանությունը>> ժողովածուն
- Վազգեն Շուշանյանի /1903-1941/ կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: Շուշանյանի ստեղծագործության յուրահատուկ գծերը:
- Հայ նորագույն գրականության զարգացման շրջանները և առանձնահատկությունները հետպատերազմյան շրջանում
- Պատմավեպի ընդգրկման շրջանակների մեծացումը 1960-90-ական թթ.: Պատմության նորովի քննությունը Ս. Խանզադյանի, Պ. Զեյթունցյանի, Վ. Խեչումյանի, Խ. Գյուլնազարյանի, Աղասի Այվազյանի, Վարդան Գրիգորյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զորայր Խալափյանի վեպերում:
- 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած պատմական ողբերգության ու նրա հետևանքների անդրադարձը Հր. Քոչարի, Ս. Խանզադյանի, Դաշտենցի, Ստ. Ալաջաջյանի, Մ. Գալշոյանի երկերում:
- Ժամանակակից կյանքի պատկերը Ս. Խանզադյանի, Հր. Մաթևոսյանի, Ա. Այվազյանի, Վ. Պետրոսյանի, Զ. Խալափյանի, Ռ. Հովսեփյանի, Ն. Ադալյանի, Հովհ. Մելքոնյանի և այլոց երկերում:
- Հրանտ Մաթևոսյանի /1935-2002/ ստեղծագործության ընդհանուր բնութագիրը:
- Առաջին ժողովածուն` <<Օգոստոսը>>:
- Ռեալիզմը, գրողի բարոյական կեցվածքը <<Մենք ենք, մեր սարերը>> վիպակում և <<Բեռնաձիեր>> շարքում:
- Հետպատերազմյան պոեզիայի առանձնահատկությունները և զարգացման շրջանները: Ժանրային, թեմատիկ ու ոճական բազմազանությունը:
- Համո Սահյանի /1914-1993/ կյանքը և գործը:
- Առաջին` <<Որոտանի եզերքին>> գիրքը:
- <<Քարափների երգը>>, <<Սեզամ բացվիր>> ժողովածուները:
- Համո Սահյանի Քնարերգության առանձնահատկությունները:
- Պարույր Սևակի /1924-1981/ կյանքը և գրական գործունեությունը:
- Առաջին ժողովածուն` <<Անմահները հրամայում են>>:
- <<Նորից քեզ հետ>> /1957/ ժողովածուն իբրև բանաստեղծական շրջադարձի սկիզբ:
- <<Անլռելի զանգակատուն>> պոեմի պատմական ու գեղարվեստական արժեքը:
- Բանաստեղծական նոր որոնումների ու սկզբունքների դրսևորումը <<Մարդը ափի մեջ>> ժողովածուում:
- Սևակի քաղաքացիական ու գեղագիտական իդեալները <<Եղիցի լույս>> ժողովածուում:
- <<Սայաթ-Նովա>> մենագրությունը և դասական գրողների մասին հոդվածները:
- Վահագն Դավթյանի /1922-1996/ կյանքը և գրական գործունեությունը:
- <<Ամառային ամպրոպ>>, ժողովածուն իբրև գեղագիտական-բարոյական ըմբռնումների շրջադարձի սկիզբ:
- <<Թոնդրակցիներ>> պոեմը:
- Պատմության թեմատիկայի գաղափարական ու ժանրային ինքնատիպ մշակումները <<Ծուխ ծխանի>> ժողովածուում:
- Հողի և աշխատանքի բանաստեղծական ընկալումը <<Գինու երգը>> ժողովածուում:
- Ժողովրդի պատմական ճակատագրի ու կորցրած հայրենիքի բանաստեղծական վերապրումը <<Անկեզ մորենի>> գրքում:
- Ժանրային ու իմաստային նվաճումներ <<Կապույտ լույս>>, <<Լույսն իբրև հաց>>, <<Ասք սիրո>>, <<Լույս առավոտի>> գրքերում:
- Գրական-քննադատական հոդվածները /<<Զուգահեռ ճանապարհ>> և <<Ի սկզբանե էր բանն…>> /:
- Սիլվա Կապուտիկյանի /1919-2007/ ստեղծագործության ընդհանուր բնութագիրը
- Ուղեգրական արձակը /<<Քարավանները դեռ քայլում են>>, <<Խճանկար հոգու և քարտեզի գույներից>>/:
- Սփյուռքահայության առջև ծառացած հարցերի արծարծումը սփյուռքահայ գրականության մեջ 20-րդ դարի երկրորդ կեսին:
- Զահրատի /1924-2007/ բանաստեղծական մտածողության յուրահատկությունները: Գլխավոր ժողովածուները /<<Մեծ քաղաքը>>, <<Բարի երկինք>>, <<Կանանչ հող>>, <<Մեկ քարով երկու գարուն>>, <<Մաղ մը ջուր>>/:
- Հակոբ Կարապենցի /1925-1994/ ստեղծագործության ընդհանուր բնութագիրը
- նոր Ժամանակակից /անկախության շրջանի/ գրականության մեջ իշխող տրամադրությունները, դեմքերը և զարգացման միտումներն ու հեռանկարները: