Կազմակերպություն
Մասնագիտություն
Հարցեր
- Փիլիսոփայության պատմության և պատմության փիլիսոփայության առանձնահատկությունները:
- Հումանիտար և բնագիտական մշակույթների փոխհարաբերության մետաֆիզիկական (տրանսցենդենտալիստական) հայեցակարգը:
- Հումանիտար և բնագիտական մշակույթների փոխհարաբերության պոզիտիվիստական հայեցակարգը:
- Հումանիտար և բնագիտական փոխհարաբերության դուալիստական (հակաինտերակցիոնալիստական) հայեցակարգը (Դիլթայ, Վինդելբանդ, Ռիկկերտ):
- Հումանիտար և բնագիտական մշակույթների փոխհարաբերության դիալեկտիկական (փոխլրացման ) հայեցակարգը:
- Աշխարհի փիլիսոփայական իմաստավորման առաջին փորձերը:
- Հին հունական փիլիսոփայության ընդհանուր բնութագիրը: Կեցության իդեալիստական և մատերիալիստական ըմբռնումները:
- Միջնադարյան մշակույթի և փիլիսոփայության ընդհանուր բնութագիրը: Հոգու և մարմնի, բանականության և հավատի, էության և գոյության հիմնախնդիրները:
- Միջնադարյան հայ փիլիսոփայության բնորոշ գծերը:
- Փիլիսոփայության անհաղթյան ըմբռնումը:
- Վերածննդի մշակույթի և փիլիսոփայության մարդակենտրոն բնույթը: Հումանիզմ:
- Բնափիլիսոփայությունը՝ որպես Վերածննդի յուրահատուկ փիլիսոփայություն:
- Վերածննդի հարցը հայ պատմափիլիսոփայության մեջ:
- Նոր ժամանակների մշակույթի և փիլիսոփայության ընդհանուր բնութագիրը:
- Գիտական ճանաչողության մեթոդի հիմնախնդիրը Նոր Ժամանակի փիլիսոփայության մեջ: Էմպիրիզմ և ռացիոնալիզմ:
- Լուսավորականության սոցիալ-պատմական նախադրյալները: 18-րդ դարի հայ լուսավորական փիլիսոփայության առանձնահատկությունները:
- Պատմության փիլիսոփայության հիմնահարցերը գերմանական դասական փիլիսոփայության մեջ:
- Կոնտը որպես գիտության փիլիսոփայության պոզիտիվիստական ավանդույթի հիմնադիր:
- Դասական պոզիտիվիզմի ճգնաժամը: Էմպիրիոկրիտիցիզմ:
- Ռասելի «տրամաբանական ատոմիզմը» և նեոպոզիտիվիզմի ծրագիրը:
- Գիտական գիտելիքի ճշմարտության հետպոզիտիվիստական ըմբռնումը: Պոպեր:
- Հերմենևտիկան որպես սոցիալական գիտելիքի մեկնաբանման արվեստ:
- Մարդու օտարման հիմնահարցը էկզիստենցիալիզմի փիլիսոփայության մեջ:
- Պատմության փիլիսոփայություն: Պատմության իմաստն ու նշանակությունը:
- Ճշմարտության հարցը պրագմատիզմի փիլիսոփայության մեջ:
- Աշխարհի պատկերի փիլիսոփայական ըմբռնումը, նրա կառուցվածքն ու գործառույթները:
- Աշխարհի դիցաբանական պատկերը և նախագիտության ձևավորման սոցիոմշակութային նախադրյալները:
- Աշխարհի կրոնական պատկերը:
- Աշխարհի դասական (մեխանիկական) պատկերը:
- Աշխարհի հետդասական (քվանտառելյատիվիստական և էվոլյուցիոն պատկերը:
- Աշխարհի էվոլյուցիոնիստական պատկերը:
- Իմացության պրոցեսի էությունն ու կառուցվածքը: Զգայական և ռացիոնալ ճանաչողություն:
- Մտածողություն և լեզու: Բնական և արհեստական լեզուներ: Մտածողության մոդելավորման և արհեստական ինտելեկտի հիմնահարցերը:
- Գեղեցկության սկզբունքը տեսության մեթոդաբանական կարգավորիչների համատեքստում:
- Փաստարկումը որպես տեսական գիտելիքների հիմնավորման եղանակ: Համատեքստային (կոնտեքստուալ) փաստարկման եղանակները:
- Ճշմարտությունը որպես տեսական գիտելիքի օբյեկտիվության մեթոդաբանական կարգավորիչ:
- Գիտական գիտելիքների ճշմարտության նորպոզիտիվիստական ըմբռնումը: Վերիֆիկացման սկզբունքը:
- Գիտական գիտելիքի ճշմարտության հետնեոպոզիտիվիստական ըմբռնումը: Ֆալսիֆիկացման սկզբունքը:
- Գիտական գիտելիքի էմպիրիկ մակարդակն ու նրա կառուցվածքը:
- Գիտական գիտելիքի մետատեսական մակարդակը և նրա կառուցվածքը:
- Գիտական հետազոտության մեթոդաբանությունը. մեթոդ և մեթոդաբանություն:
- Էմպիրիկ հետազոտության համագիտական մեթոդները:
- Տեսական ճանաչողության համագիտական մեթոդները:
- Էմպիրիկ հետազոտության և տեսական ճանաչողության համատրամաբանական մեթոդները:
- Օրենքը, վարկածը և տեսությունը որպես գիտական գիտելիքի ձևեր: Գիտական տեսությունը որպես հավաստի գիտելիքի ձև:
- Գիտության զարգացման Թ.Կունի մոդելը: Գիտական հարացույց և գիտական հեղափոխություն:
- Գիտական հայտնագործության տրամաբանությունը ըստ Իմրե Լակատոսի: Հետազոտական ծրագրերի մրցակցության սկզբունքը:
- Գիտության փիլիսոփայության հետմոդեռնիստական վարկածը ըստ Պոլ Ֆոյերաբենդի: Մեթոդական անարխիզմի սկզբունքը:
- Արդի գիտատեխնիկական ճգնաժամի առանձնահատկությունները:
- Գիտության զարգացման ինտերնալիստական /ներքին/ և էքստերնալիստական /արտաքին/ մոդելները:
- Կյանքի ծագման բնագիտական և փիլիսոփայական վարկածները: Կյանքի փիլիսոփայական ըմբռնումը:
- Մարդու ծագման բնագիտական և փիլիսոփայական վարկածները: Մարդու էությունը:
- Մշակույթի ծագման բնագիտական և փիլիսոփայական վարկածները: Մշակույթի էությունը։
- Քաղաքակրթության ծագման վարկածները։ Կոլեկտիվապաշտական և անհատապաշտական քաղաքակրթություններ։
- Պետության ծագման փիլիսոփայական վարկածները. պետությունն իբրև սոցիալականության կազմակերպման եղանակ:
- Սոցիալականությունը որպես հասարակության հիմնարար հատկություն. սոցիալական կեցության դրսևորմա ձևերը:
- Հասարակությունն իբրև ինքնազարգացող և ինքնակարգավորվող համակարգ։
- Սոցիալական առաջադիմության էությունը, դրևորման ձևերն ու չափորոշիչները:
- Սոցիալական կեցության հետազոտման մեթոդները (նոմոթետիկ և իդեոգրաֆիկ) և դրանց դրսևորման ձևերը:
- Բնությունը որպես փիլիսոփայական իմաստավորման օբյեկտ: էկոլոգիական փիլիսոփայություն:
- Պատմության զարգացման փուլային մոդելը:
- Պատմության զարգացման գծային մոդելը:
- Պատմության զարգացման ուտոպիստական մոդելը:
- Պատմության զարգացման մարքսիստական և մոդեռնիստական մոդելները:
- Պատմության զարգացման սիներգետիկական և հետմոդեռնիսատական մոդելը:
- Հասարակական կյանքի տնտեսական ոլորտը: Բաշխման, փոխանակման և սպառման հարաբերությունների փիլիսոփայական ըմբռնումները:
- Հասարակական կյանքի սոցիալական ոլորտը: Հասարակության սոցիալական կառուցվածքը և նրա պատմական էվոլյուցիան:
- Հասարակական կյանքի քաղաքական ոլորտը: Քաղաքական կեցության առանձնահատկությունները:
- Քաղաքացիական հասարակության ընդհանուր բնութագիրը: Ազատություն և պատասխանատվություն:
- Հասարակական գիտակցության կառուցվածքը, մակարդակները և ձևերը:
- Ազգային հոգեբանություն և ազգային կենսափիլիսոփայություն:
- Մշակույթ և քաղաքակրթություն: Մշակույթների երկխոսություն և մշակութային ագրեսիա:
- Ազգ, ազգային պետություն,ազգային մշակույթ:
- Կյանքի իմաստը: Կյանքի և մահվան հիմնահարցը մարդու հոգևոր փորձում:
- Արդի մարդաբանական ճգնաժամի առանձնահատկությունները. ամբոխ և ամբոխային վարք: