Հաստատել և դիպլոմներով ամրագրել՝
- Երևանի «Հայբուսակ» համալսարանի գիտական խորհրդի 27.11.2025թ. հ. 4 որոշումը՝
1․ Նինա Գառնիկի Հոբոսյանին - քիմիա մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու մասին․
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտական խորհրդի 28.11.2025թ. հ. 3 որոշումը՝
1․ Էրիկ Զավենի Մարտիրոսյանին -մանկավարժություն (ֆիզիկական կուլտուրա և սպորտ) մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու մասին․
- Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի գիտական խորհրդի 28.11.2025թ. հ. 18 որոշումը՝
1․ Մարիամ Համբարձումի Ոսկանյանին - տնտեսագիտություն մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու մասին․
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական խորհրդի 24.12.2025թ. հ. 7 որոշումը՝
1․ Արմենուհի Սերյոժայի Բազինյանին - երաժշտական արվեստ մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու մասին։
Files